Գրիգորյան, Կեսարյան, Կոստանդնուպոլսեցի (հունիսի 7, 1683, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն — հունվարի 30, 1768, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), հայ բանաստեղծ, երաժիշտ, գիտնական, հրատարակիչ, ազգային և կրթական լուսավորման շարժման գործիչ, եղել է գրականության նորոգության ժամանակաշրջանի առաջավոր գործիչներից։
Կենսագրություն
Պաղտասար Դպիրի կենսագրական տվյալներից շատ քիչ տեղեկություններ են պահպանվել։ Նրա մասին որոշ չափով տեղեկություններ է հաղորդել հայ գրականագետ, մատենագետ Գարեգին Լևոնյան։ Ըստ Լևոնյանի, Պաղտասար Դպիրի ծնողները՝ Գրիգորն ու Թուրվանդը, Կեսարիայից գաղթել են Կոստանդնուպոլիս, որտեղ էլ ծնվել է Պաղտասար Դպիրը։ Նախնական կրթությունը ստացել է Կոստանդնուպոլի դպրոցներում։ Այնուհետև տեսուչ է նշանակվել Գում Գափուի թաղամասի դպրոցներից մեկում։ Հետագայում իր աշակերտներից շատերը դարձել են նշանավոր դեմքեր՝ Սիմեոն Ա Երևանցին, Պետրոս Ղափանցին։
12-րդ դարից սկսած գրաբարը աստիճանաբար դուրս է եկել գործածությունից՝ զիջելով իր տեղը միջին հայերենին։ Պաղտասար Դպիրը, Սիմեոն Երևանցին, Գրիգոր Օշականցին աշխատել են վերականգնել և գործածել գրաբարը՝ որպես գրական լեզու։
Պաղտասար Դպիրն իր բանաստեղծությունները գրել է գրաբար։ Բանաստեղծությունների մեջ չի գործածել թուրքերեն և պարսկերեն բառեր։
Գրոց բան հասկընալու համար սէր ունեցող փոքրիկ տիրացուներուն համար է այս փոքրիկ քերականութիւնս։ Որ թէ զայս կարդան եւ սորվին, զմեծ քերականութիւնն հեշտ կու հասկընան. եւ ով որ քերականութիւն չէ կարդացեր, անոր կարդացողութիւնն պակաս կը սեպուի ի մէջ կարդացողաց. ինչ ղատար շատ բան կարդացուած ու գիտցած ալ ըլլայալնէ։ Զէրէ սա՛ խօսքիս արմատը՝ եանի ասլը թէմէլը ո՞րն է, կամ թէ այս խօսքս քանի կերպ կըլլայ ըսես նէ, չի կրնար գիտնար. եւ երբ որ մէկ բանին ասլը թէմէլը չի գիտցըվինէ, պէլլիյէ որ այն բանը աղեկ մը գիտցըված չըլլար։
— «Գիրք Քերականութեան» գրքի առաջաբան։
Պաղտասար Դպիրի քնարերգության թեմաները եղել են ազատասիրությունն ու ազատամտությունը։ Նրա «Առ Մամօնայն» խորագրով տաղը գրավել է քննադատների ուշադրությունը։ Այդ տաղում հեղինակը ներկայացնում է փողի ու հարստության կործանարար ուժը։ Նա Մամոնայի մասին գրում է ժողովրդական բարոյականության տեսակետից՝ մերժելով նրա սարսափելի աստվածությունը։
Պաղտասար Դպիրը ստեղծագործական որոշակի վերաբերմունք է ցուցաբերել հայ հին գուսանական ու եկեղեցական, ինչպես նաև իր ժամանակների արևելեան երգարվեստի նկատմամբ։ Աշխարհիկ և սիրային երգերի համար օգտագործել է ազգային՝ հայկական ավանդական, ինչպես նաև արևելեան մեղեդիներ։
Նա գրել է նաև հայատառ թուրքերեն բանաստեղծություններ։
1741 թվականին Հակոբ Բ Նալյանի կողմից տեսուչ է նշանակվել Գում Գափուի թաղամասի դպրոցներից մեկում, որտեղ դասավանդել է քերականություն, մայրենի լեզու, երաժշտություն և այլ առարկաներ։ 1736-1760 թվականներին կազմել և հրատարակել է հայերեն ուսուցման համար դասագրքերի շարք՝ գրաբար և աշխարհաբար լեզուներով, որոնցով շուրջ մեկ դար դասավանդել են հայկական դպրոցներում։ Դպրոցում կատարած իր գործունեության ընթացքում դպրոցը առաջխաղացում է ունեցել։
Աշխատություններ
Պաղտասար Դպիր, «Քերականութիւն», հատոր Ա.-Բ., Կ. Պոլիս, 1736-1738
Պաղտասար Դպիր, «Կրթութիւն Քրիստոնէական», Կ. Պոլիս, 1742
Պաղտասար Դպիր, «Շահաւէտ», Կ. Պոլիս, 750, 96 էջ
Պաղտասար Դպիր, «Ցանկ Գիրք Նոր Կտակարանի», Կ. Պոլիս, 1753, 176 էջ
Պաղտասար Դպիր, «Քերականութիւն», Կ. Պոլիս, 1753, 176 էջ
Պաղտասար Դպիր, Տաղարան փոքրիկ, Տաղարան սիրոյ եւ կարոտանաց, Տաղարան փոքրիկ, Կ.Պոլիս,1768, 128+136+112 էջ
Պաղտասար Դպիր, Կրթութիւն Քրիստոնէական, Կ. Պոլիս, 1777, 192 էջ
Պաղտասար Դպիր, Օրինակք բարեւագրաց, Կ. Պոլիս, 1786, 168 էջ
Պաղտասար Դպիր, Քերականութիւն, հատոր Ա. — Բ., Մադրաս,, 1791, 304 էջ
Պաղտասար Դպիր, Օրինակք բարեւագրաց, նորապէս շարադրեցեալ, Կ. Պոլիս, 1807, 148 էջ
Պաղտասար Դպիր, Կրթութիւն քրիստոնէական պաշտօնի, Կ. Պոլիս, 1816
Պաղտասար Դպիր, Պու գիրք օլ տուրքի Քրիստոնէական հաւատքըմըզա Իգթիզալը Կերէք օլան Պիր գաչ Էօյրէնիլէճէքլէր՝ Հայճայ պիլմէյէն քրիստոնեայ եղբայրլարըմըզ իչին Թիւրքճէ շարադրել օլունտու։ Վէ ատընը Կրթուի Քրիստոնէական տէտիք, Կ. Պոլիս, 1816, 170 էջ
Պաղտասար Դպիր, Պու գիրք օլ տուրքի Քրիստոնէական հաւատքըմըզա Իգթիզալը Կերէք օլան Պիր գաչ Էօյրէնիլէճէքլէր՝ Հայճայ պիլմէյէն քրիստոնեայ եղբայրլարըմըզ իչին Թիւրքճէ շարադրել օլունտու։ Վէ ատընը Կրթուի Քրիստոնէական տէտիք, Կոստանդնուպոլիս, 1820, 170 էջ
Պաղտասար Դպիր, Պու պատմութիւն գիրքի օլտուր քի, Գրիգորիոս սուրբ Լուսաւորիչին էվէլինտէն ախըրընատաք պատմութիւնունու, Կ. Պոլիս, 1820, 134 էջ
Պաղտասար Դպիր, Օրինակք բարեւագրաց, նորապէս շարադրեցեալ, Կ. Պոլիս, 1827, 148 էջ
Պաղտասար Դպիր, Պու պատմութիւն քիթապը։ Գրիգորիոս սուրբ Լուսաւորիչ հայրըմըզըն էվվէլինտէն ախըրընատաք օլան նագլինի, վէ պիզիմ Հայոց ազգըն նէ՛սէպէպտէն քրիստոնէական հաւատքընա կէլիպ լուսաւորել օլմասընը պէյան իտէր, Կ. Պոլիս, 1841, 132 էջ
Պաղտասար Դպիր, Կրթութիւն քրիստոնեական։ Պու քիթապ քրիստոնէական հաւատքը մըզա Իքթիզալը օլան պիր գաչ էօյրէնիլէճէքլէ՝ Հայճա պիլմէյէն քրիստոնեայ եղբայրլարըմըզ իչին թիւրքճէ շարադրել օլունտու, Յօրթագիւղ, 1843, 160 էջ
Պաղտասար Դպիր, Պու պատմութիւն քիթապը։ Գրիգորիոս սուրբ Լուսաւորիչ հայրըմըզըն էվվէլինտէն ախըրընատաք օլան նագլինի, վէ պիզիմ Հայոց ազգըն նէ՛սէպէպտէն քրիստոնէական հաւատքընա կէլիպ լուսաւորել օլմասընը պէյան իտէր, Կոստանդուպելիս, 1850, 147 էջ
Պաղտասար Դպիր, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչին էվվէլինտէն ախըրընատէք օլան թարիխի վէ էրմէնի միլլէթինին տինի իսավիյէ իլէ շաֆքլանմասը պէյանընտէ, Գուստ Շերիֆ, Էրմէնի մար Եագուպ մանասթըրը թապխանէսինտէ, 1867, 112 էջ
Պաղտասար Դպիր, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչին էվվէլինտէն ախըրընատէք օլան թարիխի վէ էրմէնի միլլէթինին տինի իսավիյէ իլէ շաֆքլանմասը պէյանընտէ, Գուստ Շերիֆ, Էրմէնի մար Եագուպ մանասթըրը թապխանէսինտէ, 1898, 112 էջ
Պաղտասար Դպիր, Տաղիկներ սիրոյ եւ կարօտանաց — Песни любви и тоски, Ե․, ՀՍՍՌ ԳԱԱ հրատ., 1958, 284 էջ։ Հրատարակչությունը պատրաստել են Շուշանիկ Նազարյանն ու Ասատուր Մնացականյանը
Պաղտասար Դպիր, Տաղիկներ, Երևան, Սովետական գրող, 1985, 152 էջ
Պաղտասար Դպիր, Տաղիկներ (լիակատար ժողովածու), Երևան, Գրականության և արվեստի թանգարանի հրատ., 2007, 288 էջ