«Մենք խոսում ենք Կոմիտասի մասին, մենք չգիտենք Կոմիտաս: Աստվածացնում ենք Պարույր Սևակին, մենք չգիտենք Պարույր Սևակ…բայց մենք հայրենասեր ենք: Ինչի՞ց է կառուցվում հայրենասիրությունը` իմացությունից…Եթե մենք հայրենասեր ենք, ինչի՞ց ելնելով ենք հայրենասեր: Օդից հայրենասիրություն չի գալիս: Ես չեմ հավատում դրան: Առանձնապես հայ լինելը շատ դժվար բան է: Շատ հեշտ է լինել ամերիկացի, շատ հեշտ է լինել իտալացի, հեշտ է լինել հրեա, հույն….հայ լինելը սարսափելի դժվար է, քանի որ հայ լինելու, հայ հայրենասեր լինելու համար պետք է ունենաս սարսափելի մեծ հոգի, որ կարողանաս, հայոց պատմությունից հանելով ամբողջ թույնը, ամբողջ վատը, ամբողջ սխալը, զտես քեզ համար այն, ինչ որ տվել է մեր ազգը և դա սիրելով դառնաս հայրենասեր…»: