Գաբրիել Միքայելի Տեր-Միքելյան (Տեր-Միքելով) (1874, ապրիլի 16 — 1949, հունվարի 14), հայ ճարտարապետ։ ԽՍՀՄ ճարտարապետական ակադեմիայի թղթակից անդամ (1937), ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1937), Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր (1926 թվականից)։
Կենսագրություն
Ծնվել է Ստավրոպոլում։ 1899 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ճարտարագետների ինստիտուտը։ 1899-1912 թվականներին աշխատել է Բաքվում, 1912-1949 թվականներին՝ Թիֆլիսում։
Կլասիցիզմի, մոդեռնի և անդրկովկասյան ժողովուրդների ճարտարապետական ձևերի ստեղծագործական վերարտադրությամբ նախագծել է 70 շենք, որոնցից կառուցվել է 37-ը։ Նրա բարձրարվեստ կառույցները նպաստել են Բաքվի և Թբիլիսիի 20-րդ դարասկզբի ճարտարապետության պատմության և ազգային ճարտարապետության զարգացմանը։
Կառուցված շենքերը Բաքվում
Յուզբաշյանների առանձնատունը (1900-1901)
Ադամյան եղբայրների եկամտաբեր տներ (1908-1909)
Թաղիև եղբայրների եկամտաբեր տներ (1909-1911)
Սադիխով եղբայրների եկամտաբեր տներ (1909-1912)
Թիֆլիսի առևտրային դրամատան Բաքվի բաժանմունքի շենքը (1901)
Բաքվի առևտրային ուսումնարանը (1904)
Հասարակական հավաքույթի ամառային ակումբը (1910-1912, այժմ՝ Ադրբեջանի ֆիլհարմոնիա)
Պետական դրամատան աշխատակիցների բնակելի տունը (1926)
Ֆիզոթերապևտիկ ինստիտուտի համակառույցը (պոլիկլինիկա, ջրաբուժարան, հիվանդանոց, 1928-1935, Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի Մեծ մրցանակ և ոսկե մեդալ՝ 1937)
Կառուցած շենքերը Յալթայում
Ս. Հռիփսիմե հայկական եկեղեցին (1905-1909, մեծահարուստ Պ. Տեր-Ղուկասյանի պատվերով)
Կառուցած շենքերը Թբիլիսիում
Մ. Արամյանցի «Մաժեստիկ» հյուրանոցը (1912-1914, այժմ՝ «Թբիլիսի»)
Հ. Մելիք-Դադայանի եկամտաբեր տունը (1912-1914, այժմ՝ երկաթուղային տեխնիկում)
Ա. Միլյանի առանձնատունը (1914)
Պետական դրամատան բնակելի տների համակառույցը (չորս մասնաշենք, 1926-30)
Պատանի հանդիսատոսի թատրոնը (1938-1949, այժմ՝ Երկաթուղայինների տուն)
Բաքվի առևտրային ուսումնարանը (1904)
Ադամյան եղբայրների եկամտաբեր տներ (1908-09)
Ֆիզոթերապևտիկ ինստիտուտի համակառույցը ( 1928-35)