Ծնվել Է 1888թ., Տրապիզոնի նահանգի Կյուշանա գյուղում: Հայ ազատագրական պայքար է մտել 17 տարեկանում՝ կազմակերպելով մահմեդական լազերի դեմ պայքարող հայ վրիժառուների խումբ, որը զբաղվել է նաև զենք ու զինամթերք հայթայթելով։ Առաջին աշխարհամարտի տարիներին, խուսափելով թուրքական զինծառայությունից, ապաստանել է լեռներում։ 1915-18թթ. ծառայել է ռուսական բանակում որպես հետախույզ։ 1921 թվականի հուլիսի 18-ին Միսաք Թոռլաքյանը Կոստանդնուպոլսում ոչնչացրել է Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բեհբութ Ժիվանշիր Խանին։ Թոռլաքյանի գործընկերներն էին Երվանդ Ֆունդուկյանն ու Հարություն Հարությունյանը։ Անգլիական Ռազմական Դատարանը դատել է Թոռլաքյանին և արդարացրել որպես անմեղսունակ՝ նրա արարքը բնորոշելով որպես արտակարգ հուզմունքի վիճակում կատարված սպանություն։ 1921թ. հոկտեմբերին Թոռլաքյանը անցել է Հունաստան, ապա Բելգրադ ու Բուխարեստ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ղրիմում և Նովորոսիյսկում գերությունից է ազատել բազմաթիվ հայերի։ Հետպատերազմյան տարիներին ապրել է Շտուտգարտում (Գերմանիա), իսկ 1952թ. տեղափոխվել Կալիֆորնիա։
Մեծ հայորդին վախճանվել է Կալիֆորնիայում, 1968 թվականին:
Աղբյուր՝ life.panorama.am
Տեսանյութը՝ Արփեն Մովսեսյանի «Հայից Հայ« հաղորդաշարի