Երեքշաբթի, 26 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Հայացք անցյալին

Անկախությունը որպես առաջնայնություն համարողներս փոքրաթիվ էինք․․․

24 Մայիսի, 2022
Հայացք անցյալին
Անկախությունը որպես առաջնայնություն համարողներս փոքրաթիվ էինք․․․
0
Կիսումներ
6
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Հոգևորականն անկախականի իր պայքարի, «Միացման» և «Միացումից» հետոյի մասին

Մեր զրուցակիցն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

-1988 թվականի փետրվարի 12-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ժողովրդական առաջին զանգվածային ցույցը՝ ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ վերամիավորվելու պահանջով: Իսկ արդեն փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդը որոշում ընդունեց անջատվել Ադրբեջանից և վերամիավորվել Մայր Հայրենիքի` Հայաստանի հետ և տեղի ունեցավ արցախյան առաջին ցույցը Երևանում: Բայց հետո Ազատության հրապարակում հնչող «Միացումից» հեռացանք և ունեցանք Անկախ Արցախ և Անկախ Հայաստանի Հանրապետություն, երբ նույնիսկ միացման ակտ կար ընդունված: Սրա քաղաքական և ռազմական հիմնավորումների մասին լսել ենք, ըստ Ձեզ՝ սրանից դուրս այլ բաժանարար գիծ կա՞ր, Ազատության հրապարակում կանգնած շարքային քաղաքացին նույնպե՞ս գնաց սրան:

— Ես չեմ ցանկանում ո՛չ քաղաքագիտական և ո՛չ այլ մեկնաբանություններ անել, որովհետև դա իմ ոլորտը չէ և ո՛չ էլ հավակնություն ունեմ: Միայն կասեմ, որ այդ օրերին զգացմունքը զիջեց ռազմավարությանը և գրեթե անիրականանալի տարածքային նկատվող պահանջը վերածվեց ճիշտ գնահատված ազգերի ինքնորոշման պայքարի: Անշուշտ, մեր բոլորի փափագն ու ձգտումն է մի օր տեսնել Արցախը վերջնականապես միացած Մայր Հայաստանին և, բնականաբար, ոչ միայն Արցախը: Ես չէի ասի բաժանարար գիծ, այլ տարբեր մոտեցումների և ռազմավարության հարց կար: Մենք բնականից գնացինք Անկախ և Ազատ Հայաստանի հռչակմանը՝ հաշվի առնելով նաև ընդհանուր աշխարհում տեղի ունեցող զարգացումները: Ամեն դեպքում Անկախությունը որպես առաջնայնություն համարողներս շատ փոքրաթիվ էինք՝ ԱԻՄ-ի գլխավորությամբ, այդուհանդերձ, սա մի ընդհանուր պայքար էր Արցախի պահանջատիրությունը ևս վերածելով բռնատիրության դեմ համազգային պայքարի:

— Ավելի քան 25 տարի անց երկրի ներսում «Միացման» պայքարի անհրաժեշտություն կա, երբ Արցախի անկախության միջազգային գործընթաց գոյություն ունի, որը որոշակի արդյունքներ է արձանագրել: Որքանո՞վ ենք պատրաստ Հայաստան-Արցախ վերամիավորմանը՝ քաղաքական ղեկավարություններից մինչև շարքային քաղաքացի, հոգևորական:

— Միացման ցանկությունը միշտ եղել և լինելու է, դա կարծում եմ մեր վերջնանպատակը պիտի լինի: Սակայն հարց է, թե ի՞նչ և ինչպիսի՞ ճանապարհով կամ ճանապարհներով պիտի կարողանանք հասնել այդ նպատակին: Այս պահին ես ինչպիսի ցանկություն էլ հայտնեմ, դա լինելու է իմ սահմանափակ պատկերացումներին համապատասխան, և բնականաբար, պարտադիր չէ՝ ճիշտ: Այսուհանդերձ, կարծում եմ սա երկար գործընթաց է և կարծես թե աշխարհի զարգացման տրամաբանությունն էլ շեշտադրումը կատարում է մարդու իրավունքի և ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա: Հետևաբար՝ եթե այսօր ռազմավարությունը պահանջում է այդ ճանապարհով ընթանալ, ապա պետք է ամեն ջանք ներդնել այն իրականություն դարձնելու նաև Արցախի համար: Սակայն եթե վաղը փոխվի այդ մտայնությունը, մենք պիտի կարողանանք փոփոխել նաև մեր մարտավարությունը: Փաստացի Արցախը և՛ անկախ է, և՛ Հայաստան է, կարծում եմ, որ մենք իրավական լուծումների ճանապարհը պիտի կարողանանք գտնել:

-Այստեղ, թերևս, չմոռանանք բերձորյան «բաժանման» միջադեպը և դրանից հետո հնչած մտքերը, թե բարոյական իրավունք չկա Արցախը ՀՀ-ի մարզ համարելու, ներքին խնդիրներին խառնվելու: Այս ամենը չի՞ հեռացնում «Միացումը», թեպետ, բոլորն ասում են այն մի օր լինելու է: Բայց չէ՞ , որ յուրաքանչյուր գործընթացից առաջ պետք է հոգեբանական պատրաստում լինի:

— Ցավում եմ բերձորյան միջադեպի համար իր ամբողջության մեջ: Ինչպես քիչ առաջ նշեցի՝ ինչպիսին էլ լինեն մեր մեկնաբանությունները, պատկերացումներն ու զգացմունքները, այդուհանդերձ, իրավագիտական առումով Արցախի Հանրապետությունը փաստացի իրականություն է և եթե այդ գաղափարն այսօր արդյունավետ է պետական, համազգային ընդհանուր շահի տեսակետից, ուրեմն բոլոր միջոցներով պիտի նպաստենք նրա առավել ամրապնդմանն՝ անկախ նրանից, թե որ դաշտում ենք գտնվում և քաղաքական ինչ հայացքներ ունենք: Ես անձնապես հոգեբանական որևէ խնդիր չեմ տեսնում, սա ավելի քաղաքական, ռազմավարական, մարտավարական և այլ հանգամանքներով պայմանավորված հարց է:

— Դուք մասնակից եք եղել շարժմանը, եղել անկախական, այն ժամանակվա այսպես ասած՝ նախախորհրդարանի անդամ, ըստ այդմ՝ տեսել եք իրական առաջնորդների և հերոսների: Սխալ չէ՞, որ այսօր ամեն օր հերոսներ և չհերոսներ ենք փնտրում, այն դեպքում, երբ հերոսը մեր կողքին է, մեզանից հեռու չէ, երբ անընդհատ առաջնորդ ենք փնտրում, ոչ թե բարձրացնում, երբ սահմաններ ենք գծում՝ ով է իրական հերոսը, մտավորականը, հոգևորականը, քաղաքացին, և սա տեղավորում ենք հաճախ մեր քաղաքական նախասիրությունների, տրամաբանության և հանգամանքների մեջ:

— Գիտեք, «անկախական» եզրը այն օրերին (ես և իմ ընկերները 17-18 տարեկան էինք) մեր՝ ԱԻՄ-ի անդամների կամ անկախությունը որպես մեր բոլոր հարցերի լուծումների ճանապարհ առաջնորդների և առաջարկողնեի հասցեին արտասանվող հեգնական արտահայտություն էր, իսկ մեզ համար պատիվ էր: Ունեինք «Անկախության Պատը» Ազատության հրապարակում, որը կարծես մի մեծ ու բաց պատի թերթ լիներ բազմահարյուր գրություններով: Այնտեղ նաև հսկայական պաստառով կախված էր Տերունական աղոթքը՝ Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ սկզբնավորությամբ: Մասնակցում էինք նախ «Անկախություն», ապա «Ինքնորոշում», «Սվոբոդա» թերթերի և «Հայրենիք» ամսագրի պատրաստման և տարածման աշխատանքներին: Այսօր իմ շատ մտերիմների մեծ մասն այդ տարիների իմ ընկերներն են՝ իրենց ընտանիքներով: Ցավոք, նաև շատերը զոհվեցին մեր ազատամարտում: Պետք է նշեմ, որ ոչ թե ես եմ եղել Նախախորհրդարանի անդամ, այլ Նախախորհրդարանը ԱԻՄ-ի նախաձեռնությունն էր՝ պատրաստվելու անկախությանը: Այն շատ բուռն քննարկումների, գաղափարական տարբերություններով հանդերձ զանազան կազմակերպությունների մի հրաշալի հարթակ էր: Աստիճանաբար անկախության գաղափարը դառնում էր շատերի գիտակցությունը և, բնականաբար, անկախության առաջնորդների ընդհատակից դուրս եկած և փառապանծ ճանապարհ անցած Ազգային Միացյալ Կուսակցության անդամների Պարույր Հայրիկյանի, լուսահոգի ազգային հերոս Մովսես Գորգիսյանի, Մեխակ Գաբրիելյանի, Սուսաննա Ավագյանի, Ազատ Արշակյանի, լուսահոգի Աշոտ Նավասարդյանի, Գևորգ Միրզոյանի գլխավորությամբ և շնորհիվ, ովքեր այդ օրերին ոչ թե ընդդիմացան Արցախյան շարժմանը, այլ համբերությամբ և իմաստուն համադրմամբ կարողացան փաստել անկախ Հայաստանի անհրաժեշտության մասին: Այն ժամանակ ամեն ինչ նոր և մի տեսակ եթերային էր, համատարած լծված էինք արտաքին թշնամու դեմ՝ բոլոր հնարավոր միջոցներով:

Դժբախտաբար, սա մեր հոգեբանությունն է կամ աշխարհի կարգը, որ հերոսները ողջ չեն լինում: Նույնիսկ Հիսուսին իր քարոզչության ընթացքում անընդհատ փորձում էին ներկայացնել որպես իրենց ծանոթ հյուսնի որդի, բայց հերոսացրեցին Խաչի վրա մահանալու պահին, երբ ապշահար հարյուրապետը չդիմացավ խոստովանելու ճշմարտությունը: Այն օրերին ոչ ոք հերոս չէր փնտրում մեր միջավայրում: Մեր հերոսները անցյալում էին, ինչպես այսօր ենք նայում ետ և այնտեղ ենք փորձում գտնել նրանց:

Մյուս կողմից էլ մեր ընկալումներում արժանիորեն հերոս ենք համարում մեր ազատամարտիկներին՝ կռված տղաներին միայն: Իսկ ի՞նչ անվանենք այն փոքրիկ երեխաներին կամ տարեցներին, ովքեր դիմացան և դիմանում են կյանքի զրկանքներին, որոնց անուններն իսկ հայտնի չեն: Միթե՞ նրանք հերոսներ չեն, որոնց չենք էլ նկատում: Ամփոփելով միտքս, ցանկանում եմ շեշտել, որ դժբախտաբար այսօր փորձում ենք ամեն ինչ համահարթեցնել, գնահատել իրականությունը ոչ թե այնպես ինչպես կա՝ խորքային վերլուծություններ կատարելով, այլ տեսնել այնպես ինչպես մեզ է հարմար՝ համապատասխան մեր դիրքորոշումներին կամ կողմնորոշումներին: Դրա համար էլ հերոսները մեր շրջապատում «ձեռնտու» չեն: Այսօր կամ հայհոյանք է, պարսավանք կամ փառաբանություն և չափազանցություն: Իրական մեկնաբանված, գնահատված վերլուծված միտքն ու վերաբերմունքը մղվում է լուսանցք: Այդ պատճառով էլ հերոսի կերպարը ոչ թե վերածվում է հավաքականության սեփականության, այլ լավագույն դեպքում անհատական մեկնաբանության:

— Ի՞նչ դիրք պիտի բռնի եկեղեցին, հոգևորականն այս իրողությունում, օրինակ՝ Վրաստանի հոգևոր առաջնորդը բավականին ակտիվ է և անգամ մի հարցման արդյունքում ազդեցիկ քաղաքական դեմքերի շարքում առաջնային տեղում էր: Ո՞րն է այն «կարմիր գիծը», որը չպետք է հատվի և որին պիտի հասնել:

— Նախ ցանկանում եմ շեշտել, որ Հայ Եկեղեցու համար տարածքային բաժանում գոյություն չունի և այս տրամաբանությամբ էլ Արցախի թեմը ներքին թեմական միավոր է և ոչ թե սփյուռքյան: Եկեղեցաբանորեն եկեղեցին չի միջամտում քաղաքական գործընթացներին: Իր դարավոր փորձառությամբ Եկեղեցին մշտապես հանդես է եկել որպես ժողովրդի միասնության երաշխավորը և, հետևաբար, ցանկացած գործընթաց, որ կվտանգի այդ միասնությունը, մանավանդ հասարակական գիտակցության մեջ՝ անկախ քաղաքական հայացքներից, մղելու է եկեղեցուն համապատասխան քայլեր ձեռնարկելուն: Ասեմ նաև, որ իմ հետաքրքրություններից դուրս է Վրաստանի իրավիճակի քննարկումը, համենայնդեպս, իմ համեստ գնահատմամբ միայն տարածքային ամբողջականության կորուստը բավարար է չնախանձելու Վրաստանի այսօրվա կացությանը, որում ինչպես դուք եք նշում իր «բավականին ակտիվ» մասնակցությունն է ունեցել Վրաստանի հոգևոր առաջնորդը:

— Եկեղեցին պատասխանատու չէ՞ երկրում տիրող հոգևոր կամ բարոյահոգեբանական մթնոլորտի համար, հավատացյալների, քաղաքացիների հոգևոր դիմադրողականության, որն այսօր շատ թույլ է: Մենք ամեն օր երիտասարդների ինքնասպանության մասին ենք լսում, որոնք, երբեմն, որևէ լուրջ խնդիր չեն էլ ունենում, այսինքն՝ խնդիրը ապագա, ապրելու իմաստ չտեսնելու մեջ է: Այսօր որքանո՞վ է հոգևորականը «կույրի» աչքին ձեռքերը դնում, որ նա տեսնի, որ մարդուն ծառերի պես չտեսնի:

— Եկեղեցին իր կացնահարված ժառանգությամբ և սահմանափակ միջոցներով փորձում է կարելին անել հենց բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման համար: Բավարար են արդյո՞ք ջանքերը՝ չեմ կարծում: Այդուհանդերձ, հաշվի առնելով նաև թե՛ արտաքին և թե՛ ներքին ազդեցությունները, հստակ ուղղորդումն ու շահարկումները նպատակադրված կերպով ուղղված են խարխլելու նրա հեղինակությունը: Մի կողմից Եկեղեցին անընդհատ միտված է իր ներքին կյանքի վերանորոգությունը կատարել, իսկ մյուս կողմից` ստիպված դիմագրավելու բազմաշերտ հակաքարոզչական արշավին: Կան արդյո՞ք թերություններ՝ անշուշտ կան, որոնք մշտական վերլուծության, գնահատումի և քննարկման առարկա պետք է լինեն: Սակայն անզեն աչքով իսկ նկատելի է հոգևոր զարգացումը: Ցավոք, չի խոսվում այն բոլոր իրագործումների մասին, որոնք տեղի են ունենում հենց Եկեղեցու գործունեությանն առնչված հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Պարզ ասում եմ՝ ընդունեն կամ չընդունեն հստակ ծրագրված քաղաքականություն է վարվում կոտրելու հասարակական կյանքի հոգևոր հիմնասյունը՝ Եկեղեցին, որը հատուկ է ոչ միայն Հայաստանին, այլև ամբողջ աշխարհին: Այս առիթով ցանկանում եմ վերհիշեցնել Ավարայրի ճակատամարտից առաջ Ղևոնդ Երեցի խոսքը, որն այսօրվա իրականությունից չի տարբերվում. «Հեռացնենք մոլորեցնողների խավարային խորհուրդները, ովքեր եղկելի և ողորմելի են, մանավանդ, նրանք ովքեր կամավորապես են կուրացած և երբեք ճշմարտության ճանապարհը չեն գտնելու»:

Այս ասելով հանդերձ, բոլոր կառուցողական քննադատությունները, որոնք բխում են ազնիվ զգացումներից բնականաբար ընդունելի են, իսկ մնացած բոլոր ցեխարձակումները ծառայում են վերը նշված նպատակին:

— Քանի որ թեման «միացումն» ու «բաժանումն» է,պատմության մեջ ե՞րբ է եղել եկեղեցի-քաղաքացի, քաղաքացի-հոգևորական միասնություն, երբ բաժանում, այսօր դեպի միացում ենք, թե՞ …

— Նույնիսկ տոտալիտար ռեժիմների ժամանակ նման բաժանում գոյություն չի ունեցել: Այսօր շատ ավելի մերձեցում է տեղի ունենում, հատկապես՝ երիտասարդության և հոգևորականության կապի առումով, կարծում եմ սա հենց ինքնին հանգիստ չի տալիս հակառակորդին՝ ինչ գույնով ու տեսքով էլ նա լինի:

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Փետրվար 11, 2015

Նախորդ

Մի լուսանկարի պատմություն. առաջին զոհերը

Հաջորդ

Վազգեն Ա. «Աշխարհում յուրաքանչյուր մարդ իր ուզած տեղը պետք է ապրի՝ բացի հայերից»

Հաջորդ
Վազգեն Ա. «Աշխարհում յուրաքանչյուր մարդ իր ուզած տեղը պետք է ապրի՝ բացի հայերից»

Վազգեն Ա. «Աշխարհում յուրաքանչյուր մարդ իր ուզած տեղը պետք է ապրի՝ բացի հայերից»

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.