Հինգշաբթի, 21 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Հայացք անցյալին

Բառախաղ

25 Մայիսի, 2022
Հայացք անցյալին
Բառախաղ
0
Կիսումներ
9
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

1948-ին էր: Մի կիրակի օր հանրակացարանի մեր սենյակը եկան Սիսակ Դալալյանը, Պարույր Սևակը և Գրիգոր Բեքմեզյանը: Այսպես հաճախ էին գալիս մեզ մոտ հանրակացարան, ուր մի խումբ ուսանողներ հանպատրաստից գրական ասուլիսներ, բայց մանավանդ վեճեր էին սարքում ու… գիշերներ լուսացնում:

Անմոռանալի օրեր էին: Երիտասարդական ավյուն կար, հավատ, կիրք և ուսանողական ազատ-անկաշկանդ մտածողություն: Մեզանից ոչ մեկը չէր քաշվում իր տեսակետը բարձրաձայն արտահայտելու և պաշտպանելու այն մինչև վերջ, մինչև… լույս: Եվ հենց դրա շնորհիվ համալսարանին կից գրական ուսումնառության մի ուրիշ համալսարան էին մեր հանդիպումները, ասուլիսներն ու վեճերը:

Չգիտեմ ինչու, այդ օրը հանրակացարանում մեր խմբից մարդ չկար: Ժամի չափ տևած զրույցից հետո, որ պտտվում էր սփյուռքահայ գրականության և նրա անվանի ներկայացուցիչներ Վ. Թեքեյանի, Համաստեղի, Օշականի, Շահան Շահնուրի և այլոց շուրջը, Սիսակն առաջարկեց հանդիպել Գ. Քեշիշյանին, որ այն ժամանակ նոր էր ամուսնացել մեր համակուրսեցի Մառլենայի հետ և ապրում էր նրանց տանը, Սայաթ-Նովա փողոցի վրա:

Գրիգորը տանն էր: Ուրախացավ: Հանրակացարանում սկսված զրույցը շարունակվեց այստեղ ու բորբոքվեց: Մեզ զարմանք ու ուրախություն էր պատճառում այն, որ Պարույրը, ի տարբերություն ուրիշների, հիանալի գիտեր ոչ միայն արևմտահայ գրականությունը, հստակ էր պատկերացնում վերջինիս զարգացման միտումներն ու խնդիրները և, որ կարևորն է, խիստ անաչառ էր գրական մնայուն արժեքները գրական խոտանից տարբերելիս ու գնահատելիս:
Հետո մեջտեղ եկավ շախմատը: Պարույրը հերթով տարավ բոլորին և եր¨ի հաճույք չզգալով սկսնակների նրանց խաղից, առաջարկեց բառախաղ կազմակերպել: Այդ բնագավառում բոլորս էլ յուրովի ինքնավստահ սիրով ընդունեցինք առաջարկը:

Մրցախաղի առաջին «ռաունդում» խաղացինք հայոց լեզվին համընդհանուր բառապաշարով: Օրինակ՝ հողմ, կապույտ, մաղ, քար արմատներով գրել բարդ բառեր: Հաղթում էր նա, ով կարողանում էր ավելի շատ բառեր գտնել-գրել մեկ կամ երկու րոպե ժամկետում: Հաղթեց Պարույրը:

Հետո՝ հոմանիշ բառեր գտնել-գրելու խաղը: Այս «ռաունդում» ևս հաղթեց Պարույրը: Մենք մեր առաջին երկու պարտությունից համարյա թե չհուզվեցինք, քանի որ Պարույրը համալսարան ավարտած ասպիրանտ էր ու… քիչ թե շատ ճանաչված բանաստեղծ:

Մրցախաղի երրորդ «ռաունդում» Պարույրը հանդուգն առաջարկ արեց. խաղալ միայն արևմտահայ գրական լեզվի բառապաշարով: Այստեղ արդեն խլրտաց արևմտահայ ներկայացուցչի մեր ինքնասիրությունը: Ինչպես թե: Պարույրը չգիտի՞, որ մենք արևմտահայ լեզվի ուսուցիչ, գրող և հրապարակագիր և էլի ինչ-որ բան ենք: Մեր վիրավորվածությունն արտահայտեց Սիսակը արևմտահայ ժողովրդախոսակցական լեզվին բնորոշ մի ծաղրահարցումով.

— Պարույր, քիչ մը շատ չեղա՞վ…

— Փորձենք, — ասաց Պարույրը:

Փորձեցինք: Դարձյալ ու վերստին հաղթեց Պարույրը:

Հաղթեց ու… անհարմար զգաց…

Այդպիսին էր նա. որքան գերազանց ու որքան հաղթող, այնքան համեստ ու այնքան Պարույր…

ՍԱՐԳԻՍ ՅԱՓՈՒՋՅԱՆ

Հեղինակ Հովիկ Չարխչյան

Նախորդ

Հետաքրքիր դեպքեր Չարենցի կյանքից

Հաջորդ

Ճակատագիրը մեզ մղում է գտնելու մեր ավանդական կերպարը

Հաջորդ
Ճակատագիրը մեզ մղում է գտնելու մեր ավանդական կերպարը

Ճակատագիրը մեզ մղում է գտնելու մեր ավանդական կերպարը

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.