Պ* Ես կարող էի ներկայացնել և ասել, համաշխարհային ճանաչում ունեցող շանսոնյե, ճանաչված ֆրանսիացի և այլն և այլն: Բայց բավական է ասել միայն Շառլ Անզնավուր: Դուք ծնվել եք Փարիզում 1924-թվականին:
ԱԶ* Դե այո, մի քանի տարի առաջ))))
Պ* Այո))) Շատ տարիներ առաջ, դա ձեր ծնողների Փարիզ տեղափոխվելուց մի քանի տարի հետո էր:
ԱԶ* Ընդամենը մեկ տարի, իմ քույրը ծնվել է 1923- ին Հունաստանում: Նա Ֆրանսիայում հայտնվեց երբ 8 ամսեկան էր, իսկ ես ծնվեցի 4 ամիս անց Ֆրանսիայում:
Պ* Ես էլ ծնվել եմ Փարիզում, բայց իհարկե 1934-ին:
ԱԶ* Ես ընդհանրապես իմ շուրջը միայն երիտասարդների եմ տեսնում)))))
Պ* Իմ հայրը լքել է Ռուսաստանը և նրա ծնողներն էլ չեն ընդունել հեղափոխությունը: Իսկ ձեր ծնողները գաղթել են Հայաստանից:
ԱԶ* Ոչ, իմ հայրը եկել է Վրաստանից Փարիզ, որպեսզի երզի: Այո նա եկել է Ստամբուլով, որտեղ եւ ծանոթացել է իր կնոջ՝ իմ մոր հետ: Նրանք ապրել են իմ մորական տատի տանը: Նրանք երեքով կարողացել են դուրս գալ Թուրքիայից, որովհետեւ հայրս ռուսական անձնագիր է ունեցել:
Պ* Իսկապես նրանք լքել են Թուրքիան, որովհետեւ սկսվել է այն…
ԱԶ* Ինչպես Դեպարդյեն, նա ռուսական անձնագիր ուներ)))))
Պ* Ձեր հայրը եկավ Փարիզ և բացեց ռեստորան, որն անվանեց «Կովկասյան»:
ԱԶ* Այդ պատմությունը այսպիսին էր: Նա գտավ իր հորը, ով փախել էր ընտանիքից մի գերմանաուհու հետ, մի դանդաղաշարժ գերմանուհու)))) ում ընտանիքը Ռուսաստան էր եկել դեռ Եկատերինա 2-րդի օրոք:
Իմ հայրը իր առաջի գումարները սկսեց վաստակել ելույթ ունենալով ռուս եվ հայ էմիգրանտների առաջ: Նրանք լավ վճարում էին : Եվ հենց այդ գումարներով էլ նա գնեց այդ ռեստորանը:
Պ* Եվ նա ակնկալում էր, որ հենց նրանք էլ կդառնան իր մշտական այցելուները: Այսինքն նա աշխատելու էր սպիտակ միգրանտների համար:
ԱԶ* Այո իհարկե…
Պ* Բայց արդյունքում ձեր հայրը սկսեց պարտքով կերակրել աղքատ ուսանողներին, որոնք չէին կարողանում վճարել:
ԱԶ* Նա սիրում էր հունգարական երաժշտություն: Նա հրավիրեց հունգարացիների մի երաժշտական խումբ, դա արդեն թանկ արժեր:
Պ* Եվ այդ ամենը ոչ մի կապ չուներ Կովկասի հետ:
Ազ* Դե այո:
Պ* Լավ,և այսպես դուք բեմ եք բարձրացել, երբ դեռ երեխա էիք, դա ձեր ուսմանը չէ՞ր խանգարում:
ԱԶ* Հորս սրճարանի առաջ, որտեղ նա կառավարիչ էր, որտեղ ևս կորցրեց իր ամբողջ դրամը կերակրելով տարօրինակ մարդկանց,))))) Քոմեդի Ֆրանսիզի կողմից գրավված , այն երեխաների համար որոնք փորձեր էին անում առավոտյան և այնտեղից գնում դպրոց: Այդպես էլ ես և քույրս էինք դպրոց գնում:
Պ* Բայց դուք բակալավր չստացաք:
ԱԶ* Ես ընդհանրապես կրթություն չունեմ:
Պ* Բայց ամեն դեպքում դուք ուսման սերտիֆիկատ ունեք:
ԱԶ* Այո, բայց բավական է ընդամենը կարդալ և գրել իմանալ:
Պ* Երբ սկսվեց 2-րդ Համաշխարհային պատերազմը՝ 1939-ին դուք 15 տարեկան էիք: Երբ ավարտվեց՝ 1945-ին դուք՝ 21- էիք: Այդ տարիները՝ 15- ից՝ 21 ինքնահաստատման տարիներ էին:
ԱԶ* Պետք էր գոյատևել :
Պ* Դուք հիշում եք գրոհային գերմանացիներին:
ԱԶ* Ես շատ աշխատում էի: Ես Երգում էի կաբարեյում, ներկայացումներում խաղում: Ես շարունակում էի իմ մասնագիտության մեջ ապրել:
Պ* Դա դժվա՞ր էր:
ԱԶ* Գիտեք , երբ դու երեխա ես կամ երիտասարդ կյանքը հիասքանչ է: Միգուցե լավ չհնչի, բայց ժամանակը զարդարում էր զբաղմունքը, քանի որ ես երիտասարդ էի:
Պ* Ասեք ինձ, ահա վերջացավ պատերազմը, և Փարիզում ապրում է մի երիտասարդ Շառլ Ազնավուր անունով:
ԱԶ* Այո, այդ ժամանակ դեռ Ազնավուրյան էր:
Պ* Օ՛Օ , Ես չգիտեի, որ դուք այդքան երկար չեք փոխել ձեր ազգանունը
ԱԶ* Դա ուշ…
Պ* Լավ վերջացավ պատերազմը՝ ինչ էիք անում, ինչպես էիք ապրում:
ԱԶ* 45- 46-ին ես ակումբ էի գնում, որը անվանում էին երգի ակումբ: Այնտեղ երիտասարդ երգիչներ էին գալիս:
Պ* 1946- ին ծանոթացաք Էդիթ Պիաֆին:
ԱԶ* Դուք ինձնից լավ գիտեք:
Պ* Իսկ հետո 1947-ին նա գնաց հյուրախաղերի ԱՄՆ:
ԱԶ* Այո և մենք գնացինք նրա ետևից:
Պ* Ես երեխա էի, և լավ հիշում եմ 1947-ի այդ համերգը՝ Նյու Յորքում: Հետո շատ ֆիլմեր և գրքեր լույս տեսան նրա մասին:
ԱԶ* Այո շատ ճիշտ և սուր բաներ:
Պ* Բայց դուք նրա մասին ամեն- ամեն բան գիտեիք:
ԱԶ* Այո ես ապրել եմ Էդիթի կողքին 8 տարի:
Պ* Ինձ չե՞ք պատմի նրա մասին, որովհետեւ ինձ համար նա հանճարեղ կին է:
ԱԶ* Նա կին էր, որը ինքնուրույն ստեղծեց իրեն Կաշառի, Կոկտոյի, Լյուգեթի օգնությամբ: Ճանաչված մարդիկ, որոնք սիրեցին նրան, երգչուհու, որը ուներ հրաշալի ձայն և երգում էր փողոցի մասին , գովերգում էր փողոցը: Նա երբեք չէր դադարում սովորել: Նրա խորհրդին ես էլ հետևեցի՝ և սովորել ու սովորել: Երբ ոչինչ չգիտես, բայց պետք է որոշ շրջանակներ մտնես , պետք է մի քիչ բլեֆ անել և որպեսզի բլեֆ անես կարող ես ամսագրեր առնել, այնպիսին ինչպիսին Reader, Daigest, մի 10%-ը սովորում ես և դա էլ հերիք է , որ բարձր խավի հետ շփվես: Ես հենց այդպես էլ անում էի)))
Պ* Եվ նա նույնպե՞ս, Էդիթը:
ԱԶ* Այո, բայց նա լուրջ գրքեր էր կարդում ինչպիսին օրինակ «Իմաստության Որոնումը», որից նա բան չէր հասկանում: Նա բառարան ուներ, մեզ նստեցնում էր իր կողքը ու սկսում էր կարդալ: Հանդիպում էր մի բառի, որը չգիտեր, նայում էր բառարանում և նորից սկսում կարդալ: Մենք կարդում էինք մի գիրքը 10 անգամ: Նա դա անում էր ամեն օր:
Պ* Դուք ճանաչում էիք Էդիթ Պիաֆին, բայց արդյունքում ձեր առաջին երգերը երգել եք ուրիշ արտիստների հետ:
ԱԶ* Հիմնականում:
Պ* Բայց ձեզ չէին ընդունում որպես երգիչ: Քննադատությունը շատ սուր էր: Ասում էին դուք փոքր հասակ ունեք, տգեղ եք , շարժուձևը ճիշտ չէ:
ԱԶ* Վատ ձայն ունեմ)))
Պ* Այո վատ ձայն)))
ԱԶ* Իսկ երգերը սիրված չեն:
Պ* Եվ նույնիսկ խորհուրդ էին տալիս, որ դուք թողնեք երգելը:
ԱԶ* Այո, բժիշկներն էլ էին ասում , որ ես պետք է թողնեմ երգելը, որ իմ կոկորդը երգելու համար չէ և , որ ես չեմ հասնի ոչ մի հաջողության: Եվ նրանք բոլորը սխալվեցին)))
Պ* Եղել են այնպիսի պահեր, որ դուք ցանկացել ե՞ք ամեն բան գրողի ծոցն ուղղարկել:
ԱԶ* Քնելուց առաջ այո՝ առավոտյան երբեք)
Պ* Այսինքն, երբ մի քիչ հոգնում ես գալիս են նման մտքեր:
ԱԶ* Ասում ես քեզ՝ անմտություն է այդքան պայքարել, դա անօգուտ է եւ քնում ես: Արթնանում ես առավոտյան , կա արև և կա հույս: Առավոտը հույս է բերում:
Պ* Ասեք դուք հիշու՞մ եք առաջի հաջողությունը, երգչի առաջի հաջողությունը:
ԱԶ* Առաջի հաջողությունը Լալամբրիան էր:
Պ* Ալկամբրիան)))) Փարիզում էր:
ԱԶ* Այդ ժամանակ ես կայի լավագույնների ցանկում: Այդ ժամանակներում երգիչները հայտարարում էին երգերի հեղինակներին: Էդիթ Պիաֆը հայտարարում էր Մոնտե, և արտիստները , ովքեր երգում էին իմ երգերը նույնն էին անում: Եվ իմ անունը սկսեց հետաքրքրել: Ինձ հրավիրում էին անվանս համար, այդ երգերի հեղինակ լինելու համար: Ինձ հրավիրեցին Վալամբրա: Առաջի 6 երգերը)) դա աղետ էր:
Պ*Այսինքն ոչ մի ծափահարություն:
ԱԶ* Այո, դա այդպես էր: Արտիսիներին հաճելի չէ տեսնել ոչ մի նորեկի, ով եկել էր գրավելու իրենց տեղը: Սկսեց 7-րդը: Ես գունավոր լուսավորում էի արել, այդ ժամանակ նման բան չէին անում: Դա այն երգն էր որից հրաժարվել էր Մոնտանը: Նրանք Սիմոնե Սենյորեյի հետ ասացին, որ նման երգերը հաջողություն չեն ունենում: Եվ նրանք երկուսն էլ սխալվեցին))))))
Պ* Ո՞րն էր այդ երգը:
ԱԶ* « Ես արդեն տեսնում եմ ինձ»:
Պ* Դա իսկական հաջողություն էր: Կարելի է ասել, որ դրանից հետո դուք կայացաք:
ԱԶ* Այո:
Պ* Դուք ունեցաք և ունեք հրաշալի կարիերա:
ԱԶ* Այո, բայց կարիերան վաստակում են:
Պ* Դուք երգել եք մեծանուն աստղերի հետ, օրինակ Սենատրան:
ԱԶ* Ոչ, ես մտերիմ եմ եղել նրանց հետ, բայց չեմ երգել:
Պ* Բայց ես հիշում եմ, դուք երգել եք Լայզա Մինելիյի հետ:
ԱԶ* Այո Լայզայի հետ երգել եմ, երգել եմ Դեննիյի հետ:
Պ* Դեննի Քե՞յ )) , բայց նա երգիչ չէ:
ԱԶ* Այո, բայց այդ ժամանակ նա հրաշալի հաղորդումներ էր անում և մենք միասին երգել ենք: Մյուս արտիստների հետ ես բեմ չեմ բարձրացել:
Պ* Դուք ճանաչե՞լ եք Սինատրային:
ԱԶ* Այո:
Պ* Իսկ ո՞վ է ձեզ համար Լայզան:
ԱԶ* Լայզային ես տեսա հեռուստացույցով: Նա ինձ զարմացրեց և երբ վերադարձա Փարիզ, Բրյունոյին ՝ Օլիմպիայից, ասեցի, որ մի աղջիկ կա և նրան պետք է հրավիրել: Նա Դժուդի Գարների աղջիկն էր. և արդեն ծնողների շնորհիվ անուն ուներ Ֆրանսիայում: Այդ ժամանակ նա հաջողություն չուներ, բայց Բրյունոն լինելով խիզախ մարդ դրեց նրա անունը աֆիշի վերևի տողում: Եվ դա տրիումֆ էր:
Պ* Իսկ հետո դուք երգեցիք նրա հետ մի քանի անգամ:
ԱԶ* Այո:
Պ* Նա ձեր սրտում է)
ԱԶ* Այո: Մենք հանդիպում ենք, երբ ես եմ լինում Նյու Յորքում կամ Լայզան՝ Փարիզում: Զանգում ենք)
Պ* Դուք շատ ֆիլմերում եք նկարահանվել, բայց ես չգիտեի, որ դուք նկարահանվել եք այնպիսի աշխարհահռչակ ռեժիսորների մոտ ինչպիսիք են օրինակ Տրյուֆո, Շավռոլ: Ձեզ համար 60 ֆիլմեր…
ԱԶ* 70:
Պ* Լավ 70))))ո՞րն է ամենալավը:
ԱԶ* « Կրակեք դաշնակահարին»:
Պ* Դա ձեր առաջի ֆիլմն էր:
ԱԶ* Ոչ, դրանից առաջ ես նկարվեցի 2 հիմար ֆիլմերում )))
«Կրակեք դաշնակահարին»-ը չունեցավ հաջողություն Ֆրանսիայում, բայց ամբողջ աշխարհում այն շատ բարձր գնահատական ստացավ: Ես եկա ԱՄՆ հանդիպելու այն մարդուն, ով պետք է նվագեր դաշնամուր:
Պ* Այո իսկապես, չէ՞ որ դուք դաշնամուր չեք նվագում))
ԱԶ* Դահլիճը այնքան լեցուն էր, որ մարդիկ նույնիկ բեմին էին նստում: Դա օրաթերթերի գործադուլների ժամանակն էր: Հեռուստատեսության աշխատող Ջոնի Կալսոնն ասում էր, գնացեք , տեսեք այդ տղային: Ես հիշում եմ ինձ մոտեցան և ասեցին, բայց դուք դաշնամուր չէիք նավագում, իսկ մենք դրա համար էինք եկել)))
Պ*)))))Ո՞վ է ձեր սիրած ռեժիսիորը:
ԱԶ* Պետելիեր, Դէ ԼԷ Պետելիեր: Նախ մենք լավ ընկերներ ենք, մենք շատ բան ենք արել միասին:
Պ* 1998-ին TIMES եվ CNN ձեզ ճանաչեցին 20-րդ դարի լավագույն երգիչ: Դուք անցաք Էլվիս Պրեսլիյին և Սենատրային:
ԱԶ* Այո, բայց դարավերջին քիչ էր մնացել)))) Ես նույնիսկ ասում էի , արդյոք կհասցնեմ հասկանալ ով եմ))))
Պ* Այնուամենայնիվ))) ուզում էի հարցնել, եթե բացառենք ձեզ, ո՞վ է ձեզ համար 20 -րդ դարի լավագույն մարդը, էստրադայի մարդը:
ԱԶ* Ամեն ինչ կախված է նրանից, թէ ինչ ես ներդնում այդ գաղափարի մեջ: Էստրադային արտիստը դա շատ մեծ հասկացություն է : Էստրադային արտիստը բացի երգելուց , շատ ուրիշ բաներ է անում բեմի վրա: Ինձ համար Ռեյ Չարլզը:
Պ* Դուք նրան ճանաչու՞մ եք:
ԱԶ* Շատ լավ, իսկ դուք գիտե՞ք, որ նրա որդին կիսով չափ հայ է:
Պ* Օ, ոչ ես չգիտեի:
ԱԶ* Երգիչ՝ ով կարող էր երգել ամեն ինչ: Նա ամենան էր:
Պ* Դա ճիշտ է: Երբ խոսում ես երգիչներից կար մի շարք, ֆրանսիացի շանսոնիյեների,))) հրաշալի: Սկսենք Շավոլիեյից)))) Պրենե , Տրենե…
ԱԶ* Օ այո, Շավոլյեն համար 1- ն էր Գարի Կուպերից , Գեյբլից առաջ, նա առաջինն էր:
Պ* Դուք նրան տեսե՞լ եք, բեմում երգելիս:
ԱԶ* Այո, շատ անգամներ:
Պ* Ես նույնպես, ծղոտե գլխարկո՞վ:
ԱԶ* Այո Ֆրանսիայի արտիստները ունեին իրենց բեմական ոճը: Ես շատ լավ գիտեմ այդ արտիստների ոճը, ես ուսումնասիրել եմ դրանք, հրաշալի է:
Պ* Եվ այսպես , Լյուսյեն Գաետ, Բրոսան, Մոտո, Գանձբարա, լավ այսքանը, ու՞ր կորան , հիմա չկան:
ԱԶ* Չկան, Կորան վախենալով նրանից, որ մի օր կգնան մի տեղ և իրենց չեն ճանաչի: Միջազգային կարիերայի դժվարությունը կայանում է նրանում, որ դու հայտնվում ես ինչ որ օտար երկրում և քեզ չեն ճանաչում: Հյուրանոցում քեզ հարցնում են «Ձեր ազգանունը Ազնավու՞ր է, կարո՞ղ եք տառերով թելադրել»: Միշտ այդպես է սկսվում: Եթե դու կարողանում ես դա հաղթահարել, դու շարունակում ես, եթե ոչ, դու վերդառնում ես տուն և ասում ես, որ այնտեղ ոչինչ չեն հասկանում))) Այո, բայց պետք է ռիսկի գնալ: Ես կարծում եմ, որ ռիսկը, հենց այն հետաքրքիրն է: Այո)))) պետք է ռիսկի գնալ:
Ռուսերենից թարգմանեց ` Նարինե Սարգսյանը
(Փոքրիկ կրճատումներով)
Շարունակելի…