Պ* Իսկ ժամանակակիցները չե՞ն ուզում ռիսկի գնալ:
ԱԶ* Վերջերս ինձ մի աղջկա մասին ասեցին, որին ես նկատեցի, Զազ: Նա առաջինն է, բացի նրանից կա Միրեյ Մաթյեն, երբեմն Լարա Ֆաբիեն, երբեմն Պատրիսիա Կաաս: Ես կարծում եմ, աղջիկը ում մասին ես ասացի առաջ կանցնի:
Պ*Դե կտեսնենք)) ասում են, որ դուք գրել եք 1000 երգ:
ԱԶ* 1300:
Պ* Դուք հաշվու՞մ եք:
ԱԶ* Վերջերս հաշվեցի))
Պ* Վաճառվել է 100 միլիոն ձեր սկավառակներից:
ԱԶ* Դա չգիտեմ:
Պ* Դա ձեզ չի՞ հետաքրքրում:
ԱԶ* Ոչ, թվերը ինձ չեն հետաքրքրում, ինձ հետաքրքրում են բառերը, աշխարհի բոլոր լեզուներով, միայն բառերը:
Պ* Իսկ դրամը ձեզ չի՞ հետաքրքրում:
ԱԶ* Ոչ, փողը ինձ հետաքրքիր չէ: Ինձ դուր է գալիս , երբ ես ունեմ դրանք: Մարդիկ կան որոնց հետաքրքրում է փողը: Նրանք խնայում են, բանկ տանում, ստիպում են աշխատել իրենց վրա: Ես աշխատում եմ, վաստակում և որոշում ինչպես ծախսել: Եթե դուք կարողանում եք վաստակել, ուրեմն պետք է կարողանաք նաև ծախսել: Դա իմ կարծիքն է: Դա նույնն է, եթե մի շատ գեղեցիկ կտավ ունես, ափսոս է այն պահել աչքից հեռու: Դա պետք է լինի թանգարանում և դրանով պետք է հիանան մաքսիմալ քանակությամբ մարդիկ:
Պ* Ուզում եմ ձեզ մի տարօրինակ հարց տալ: Կան մարդիկ, որոնք առավոտյան ցնցուղ ընդունելիս երգում են, դուք երգու՞մ եք ցնցուղ ընդունելիս))))))
ԱԶ* Ես ցնցուղ չեմ ընդունում, ես լոգանք եմ ընդունում)))) իսկ լոգանք ընդունելիս ես չեմ երգում, այլ սովորում եմ այն երգերի բառերը որոնք դեռ չգիտեմ:
Պ* Լավ հրաշալի է, իսկ ինչպե՞ս եք դուք երգեր գրում:
ԱԶ* Դե չգիտեմ, ինձ օգնում է իմ աշխատանքային սեղանը: Եվ այդպես լինում է ոչ միայն ինձ հետ: Նկարիչները այդպես նկարներ են նկարում, գրողները գրքեր գրում:
Պ* Դուք սկսում եք բառերից , թե՞ երաժշտությունն է առաջինը:
ԱԶ* Բառերը)) Ես չեմ կարողանում բառերը հարմարեցնել երաժշտությանը, զգում եմ ինձ սահմանափակված: Ես սիրում եմ ազատությունը: Եթե ես ուզում եմ , որ տողի մեջ լինի 6- 8 կամ 12 հանգ ես դա անում եմ: Իսկ եթե կա երաժշտությունը, ապա ստիպված եմ որոշ մասեր կտրել:
Պ* 1972 թ-ին դուք երգ եք գրել « Ինչպես են նրանք խոսում»: Այս երգը միասեռականության մասին է:
ԱԶ* Այո:
Պ* Դա 47 տարի առաջ էր: Այդ ժամանակ դա շատ ռիսկային, ես նույնիսկ կասեի վտանգավոր էր:
ԱԶ* Այո, դա շատ վտանգավոր էր:
Պ*Ձեզ ասում էին, որ պետք չէ երգել:
ԱԶ* Այո:
Պ* Կարելի է ասել, որ դուք պատվերով երգիչ եք:
ԱԶ*Այո, բայց պատվերով ոչ քաղաքականության մեջ:
Պ* Ոչ քաղաքականության, բայց դուք անտարբեր չեք հասարակության նկատմամաբ, ձեզ հետաքրքրում է աշխարհի վիճակը:
ԱԶ* Հասարակությանը պետք է շատ բան սովորել: Կա նեղ աշխարհահայացք: Ես միշտ բացատրում եմ մարդկանց, երբ մարդիկ հակասեմիտ են կամ ցանկացած բանի դեմ, ես ասում եմ , որ եթե 300 տարի առաջ իմ ապուպապը հրեա լիներ , այսօր ես կլինեի հրեա: Եվ բոլորը կասեին նա հրեա է և նույնը , եթե նա լիներ մահմեդական: Խորանալով ընտանիքի խորքը , այսօր մարդիկ մեկը մյուսի մասին կարծրացած կարծիքներ ունեն: Ես դա չեմ հասկանում:
Պ* Բայց դուք անտարբեր չեք)
ԱԶ* Իհարկե ոչ, ես ընկերներ ամենուր ունեմ: Ես երգ եմ գրել , որը կոչվում է «Ընկերներ երկու կողմից», այնտեղ ասվում է « կգնամ ես երկինք, թե կգնամ դժողք, ընկերները երկու կողմից են կանգնած»:
Պ* Ձեզ լավ կլինի և’ այնտեղ և’ այնտեղ))))))
Դուք մի առիթով ասել եք, որ արտիստը պետք է չեզոք լինի: Նա չպիտի պարտադրի իր կարծիքը ոչ մի հարցում, լինի կրոն թե քաղաքականություն:
ԱԶ*Այո, չեզոք, բայց չեզոքության մեջ չափ պետք է լինի: Չի կարելի լինել բացարձակ անտարբեր: Ես բացարձակ չեզոք չեմ: Ես չեզոք եմ քաղաքականության մեջ, ես չեզոք եմ կրոնի մեջ: Չկա մի կրոն, որ ինձ դեմ է: Ես չունեմ որևիցե կրոնի հանդեպ հակասություն: Ահա այսպիսին է իմ չեզոքությունը:
Պ* Դուք 1976 թվականից ապրում եք Շվեցարիայում, ձեզ ֆրանսիան դուր չի՞ գալիս:
ԱԶ*Եթե ինձ չհանեին այնտեղից, ես չէի գնա))
Պ* Ինչպե՞ս:
ԱԶ* Դե այո, ամեն ինչ իմ դեմ էր, մամուլը , ադմինիստրացիան: Նրանք ասում էին , որ ես խաբեբա եմ: Ես մեկնեցի, որովհետեւ ինձ չէին հրավիրում: Չէին ցանկանում հրավիրել մի մարդու, ով զբաղվել է խաբեությամբ: Ես մեկնեցի և նոր կարերա սկսեցի: Եվ դա բարին էր)
Պ* Դուք ձեզ ֆրանսիացի ե՞ք համարում:
ԱԶ* Ես ապրում էի Ֆրանսիայում և խոսում ֆրանսերեն, ես ապրում եմ Շվեցարիայում և խոսում ֆրանսերեն)
Պ* Դուք ընտրությունների մասնակցու՞մ եք Ֆրանսիայում:
ԱԶ* Ես ընտրում եմ Ֆրանսիան ապրելով Շվեցարիայում)) : Ես միշտ ընտրում եմ նրան ում արժանի եմ համարում: Վերջին ընտրություններին ես ընտրել եմ Սարկոզիյին:
Պ* Դուք հիշում եք Ժակ Շիրակի ժամանակ, երբ նա նախագահ պետք է ընտրվեր, մյուս ճյուղը, ազգայնականների, Ժակ Մարի Լյուպենի գլխավորությամբ անցավ երկրորդ փուլ, Այդ ժամանակ դուք քարոզում էիք ընտրել Շիրակին:
ԱԶ* Ես ընտրել եմ Շիրակին և դեմ չեմ՝ Լյուպենին, դրանք տարբեր բաներ են))Դա քաղաքական քարոզ չէր, դա ինձ համար առաջին հերթին ընկերական քայլ էր:
Պ* Օ)) լավ, իմ կարծիքը՝ Ազգայինները մի քիչ հակամուսուլման էին:
ԱԶ* Այո ես էլ դա չեմ ընդունում: Նրանք դեմ էին էմիգրանտներին: Իմ ծնողները էմիգրանտներ են եղել:)
Պ* Հիմա կա՞ Ֆրանսիայում մի բան, որ ձեզ անհանգստություն է պատճառում, որ կուզեիք դա չլիներ:
ԱԶ* Ես բացահայտեցի, որ Ֆրանսիայում կա 140 ավիրված գյուղեր, որտեղ ոչ ոք չի ապրում: Ես այդ մասին երգ եմ գրել , բայց ոչ ոք ուշադրություն չի դարձնում: 140 գյուղ որոնք կարող են զբաղեցնել էմիգրանտները, որոնց մեջ կան տարբեր մասնագիտության տեր մարդիկ՛ շինարարներ, բժիշկներ, ամեն մասնագետ: Դա կարևոր է, դա է հենց մարդկանց մասին հոգատարությունը: ես չեմ կարող դա անել, ես քաղաքական գործիչ չեմ, բայց մարդկայնորեն կարող եմ:
Պ* 2015թ Հայոց ցեղասպանության 100 ամյակն է:
ԱԶ* Դա տարեդարձ չէ:
Պ* Օ ոչ ցավոք 100 ամյակ: Դուք երգ եք գրել «Նրանք ընկան»: Ձեր ծնողները. և դուք գիտեք էլի շատ հայերի, նրանք պատմում էին ջարդերի մասին:
ԱԶ* Ոչ մենք չէինք խոսում, մենք խոսում էինք իմ մոր դժբախտության մասին: Իմ հայրը չգիտեր դրա մասին , նա Վրաստանից էր: Նրանք մորս հետ դժվարությամբ չեն փախել: Նրանք Ֆրանսիա են եկել Իտալական նավով:
Պ*Իսկ որն էր ձեր մոր դժբախտությունը, նրանք ինչի՞ մասին էին խոսում:
ԱԶ* Իմ մոր ամբողջ ընտանիքը սպանվել էր, մենք նրանց մասին ոչինչ չենք լսել: Իմ հոր ընտանիքին ես ճանաչել եմ: Իմ տատաիկին, հորեղբորը: Իմ տատիկի հետ ես ուշ եմ ծանոթացել, երբ 1963- ին առաջի անգամ գնացի Հայաստան:
Պ* Այսինքն ձեր ընտանիքում ընդհանրապես չէին խոսում ցեղասպանության մասին:
ԱԶ*Ընդհանրապես, իմ մայրը ատելություն չուներ թուրքերի հանդեպ: Նա ասում էր, որ թուրքերի մեջ էլ շատ լավ մարդիկ կան: Ինձ սովորեցրել են չխաբել, չատել , մարդկանց մասին վատ չխոսել: Դա կարեւոր է:
Պ* Դուք գնալու եք Երևան ապրիլին:
ԱԶ*Այո:
Պ*Ինչու՞:
ԱԶ* Որովհետև պետք է գնալ: Պետք չէ անտեսել այն ինչ եղել է: Որովհետև թուրքերին պետք է ասել« եկել է ժամանակը, որ դուք ասեք ճշմարտությունը: Պետք չէ մի կողմից ստել, իսկ մյուս կողմից մեծ գումարներ վճարել այդ սուտը տարածելու համար»: Թուրքիայում շատ երեխաներ կան, որոնք դպրոց չեն գնում գումարի պատճառով , այդ գումարները նրանց կօգնեին:
Պ* Ձեր կարծիքով, ինչու թուրքերը չեն ուզում ընդունել այդ ցեղասպանությունը:
ԱԶ* Այստեղ երկու պատճառ կա: Առաջին. Թուրքերի մոտ ամենակարեւոր բանը, դա պատիվն է և դա ոտնահարում է նրանց պատիվը: Դա դեռ հասկանալ կարելի է: Եէկրորդ. Թուրքերը շատ հարստացել են հայերից վերցրածով: Նրանցից շատերը կառավարության անդամներ են դարձել այդ գումարներով: Ես հասկանում եմ նրանց դիրքորոշումը, բայգ ընդունել չեմ կարող:
Պ* Մի քանի օր առաջ Հռոմի Պապն ասեց, որ հայերի ցեղասպանությունը 20-րդ դարի ամենասարսափելի ոճրագործությունն է ՛ նացիզմի եվ Ստալինիզմի հետ:
ԱԶ* Այո:
Պ* Եվ ի պատասխան դուք ասացիք , որ Ֆրանցիսկ պապն ուժեղ է))
ԱԶ* Այո, այո:
Պ* Ուժեղ, ի՞նչ ի նկատի ունեիք:
ԱԶ* Ես ուզում էի ասել, որ նա այն քիչ մարդկանցից է , ով ասում է ճշմարտությունը: Ճշմարտության կողմից է և չի վախենում:
Պ* Ինչպե՞ս Շավոլյե Բոյարը:
ԱԶ* Այո:
Պ* Կարելի է ասել, որ ուժեղ է Շառլ Ազնավուրը, որովհետեւ շուտով 91 տարեկան կլինի և դեռ բեմում է ու կայտառ: Կովկասցիների մասին մի այսպիսի հումոր կա: Մի մարդ ով 140 տարեկան է՝ որոշում է բացել երկարակեցության իր գաղտնիքը: Աշխարհի տարբեր ծայրերից լրագրողներ են հավքվում լուսաբանելու այդ ֆենոմենը: Նա ասում է « ես երբեք ոչ ոքի չեմ հակաճառում: Բայց դա անհնար է, ասում են հավաքվածները, « դուք լիովին ճիշտ եք» հնչում է պատասխանը»J)))
Դա ձեր դեպքը չէ՞:
ԱԶ* Ես պարզ կյանքով եմ ապրում: Իմ հայրը լավատես էր և ես էլ լավատես եմ: Հաճախ ես շատ չեմ մտահոգվում, համաձայնելով հորս այն մտքի հետ, երբ նա ասում էր՝ այսօրվա պակասը վաղը Աստված կտա: Իհարկե ես չգիտեմ, թե նա, ում Աստված են ասում, մեզ կտա անհրաժեշտը:
Պ* Ոչ մի դիետա չե՞ք պահում:
ԱԶ* Պետք չէ ուտել աղ, շաքար և յուղոտ: Ես այդ ամենը ուտում եմ)))
Պ* Երե՞քն էլ:
ԱԶ* Այո:
Պ*Իսկ սպորտով զբաղվու՞մ եք:
ԱԶ* Ոչ , ամռանը մի քիչ լողում եմ, բայց այնքան վատ, որ հատուկ գոտի ունեմ լողալու համար)) Ռոդշելերների ընտանիքում նույնպես սպորտով չեն զբաղվել, բայց հաջողակ լինելուն դա չի խանգարել)))
Պ* Բայց դուք հրաշալի ուղիղ կեցվածք ունեք:
ԱԶ* Այո, մեջքը պետք է ուղիղ լինի, երբ թեքված ես քայլում ոտքերդ կարծես քեզ չեն ենթարկվում: Եվ եթե մի տեղ ես գնում , պետք է տպավորություն թողնես, որ քեզ մոտ ամեն բան կարգին է: Շատ կարևոր է, դրանով դու ոգևորում ես մարդկանց և իհարկե ինքդ քեզ:
Պ* Այո, դա կարևոր է շատ:
Դուք դժվար կյանք եք ունեցել: Էմիգրանտ ծնողներ, ֆինանսական ծանր վիճակ:
ԱԶ* Այո, բայց մենք աշխատում էինք…
Պ* Հետո երկար ժամանակ չէիք կարողանում առաջ գնալ: Քննադատները դաժան էին, դուք կռվում էիք)) Վերջիվերջո դուք հաղթեցիք, որտեղից եք վերցնում ձեր ուժը:
ԱԶ* Չգիտեմ, չգիտեմ, ես անհաջողակ չեմ: Կան մարդիկ ովքեր ի ծնե անհաջողակ են:
Պ* Այն ինչ անգլերենով՝ luzer:
ԱԶ* Այո, ես անհաջողակի հակառակն եմ:
Պ* Դուք նա եք ով հաղթում է:
ԱԶ* Ավելին))
Պ* Դուք ասել եք, որ դուք կասկածող մարդ եք: Դուք թերահավատ եք կյանքի, կրոնի , մահվան , ապագայի հանդեպ: Դա չի դժվարացնում կյանքը:
ԱԶ* Ոչ, ոչ հակառակը: Երբ դու գիտես , որ կարող է ցանկացած դժբախտություն պատահել, դու հանգիստ ես: Երբ այն պատահում է դու պատրաստ ես աշխատել, որպեսզի ազատվես դրանից: Իսկ նա ով չի սպասում և հանկարծ դժբախտությունը գլխին է թափվում, նա նախօրոք մեռնում է:
Պ* Դուք անկասկած հիշում եք 1988-ի երկրաշարժը:
ԱԶ* Օ, այո:
Պ* Դուք ասել եք, որ դա հիմնովին փոխել է ձեր կյանքը:
ԱԶ* Դե այո: Ես մինչ այդ ակտիվորեն չեմ մասնակցել հայկական հարցերին: Իմ ընկերները ֆրանսիացիներ են: Մեր շրջապատում հիմնականում ֆրանսիացիներ և ռուսներ էին: Կաին հայեր, բայց քիչ:
Պ* Իսկապե՞ս:
ԱԶ* Վրացիներ, ռուսներ և քիչ հայեր: Մայրս այնքան էր շփվել ռուսների հետ, որ սովորել էր ռուսերեն, ես եւ քույրս ցավոք ոչ:
Պ* Եւ ինչպե՞ս փոխեց ձեր կյանքը երկրաշարժը:
ԱԶ* Ես հասկացա, որ պետք եմ իմ ժողովրդին, մեր արմատներին: Ես ոգևորում էի ուրիշ մարդկանց, նրանք էլ իրենց հերթին ուրիշներին: Եվ այսպես հայերը, որոնք չէին ապրում Հայաստանում, սկսեցին աշխատել Հայաստանի համար:
Պ* Դուք խոսեցիք ռուսներից: ԽՍՀՄ-ի և արևմուտքի մեջ միշտ լարված հարաբերություններ են եղել, սառը պատերազմ, երկաթե վարագույր:
ԱԶ* Սառը պատերազմ) Ես քաղաքական գործիչ չեմ և գլուխ չեմ հանում դրանից:
Պ* Իսկ ձեզ համար ի՞նչ զգացմունքներ է առաջացնում Ռուսաստանը՝ դրական թե բացասական: Ես չեմ քաղաքականացնում:
ԱԶ* Դրական, դա ազգ է ում մենք շատ ենք սիրում:
Պ* Այսպիսի մի խաղ կա, երբ ասում են, երբ ձեզ ուղղարկեին անմարդաբնակ կղզի, ինչ գիրք, ֆիլմ կվերցնեիք ձեզ հետ: Ես ուզում էի ձեզ ասել, այ եթե ինձ ուղղարկեին և ասեին Շառլ Ազնավուրի որ երգը կվերցնեմ ինձ հետ, ես կասեի « Հավերժ սեր»-ը: Ես շատ եմ սիրում այդ երգը, այն ինձ ոգևորում է: Ինչպես եք այն գրել:
ԱԶ* Ֆիլմի համար «Թեհրան 43» ֆիլմի:
Պ* «Թեհրան 43՞»:
ԱԶ* Դա պատվերով երգ է: Իմ աներձագը գրել է երաժշտությունը, ամեն ինչ արվեց երկու օրում: Շատ հաջող ստացվեց ռուսերեն տարբերակը:
Պ* Այո շատերը երգեցին այդ երգը:
Մի քանի տարի առաջ , կարծեմ 2011-ի դեկտեմբերին ձեզ ասեցին, որ եթե հնարավոր լիներ իրագործել ձեր ցանկությունը, ինչ կցանկանաիք և դուք ասացիք, որ կուզեիք երգել մինչեւ 90 տարեկան և մահանալ՝ 100 տարեկանում: Առաջի մասն իրականացավ))))
ԱԶ* Այո երկրորդը քիչ է)))) Իմ ընկերների հրեա մայրերը , մենք երիտասարդ տարիներին մի թաղամասում բոլորս միասին էինք ապրում, ամեն տարի ինձ երկար կյանք էին մաղթում եվ ամեն տարի ավելացնում 100,110,120))) ես չեմ ուզում հիասթափեցնել նրանց))
Պ* Դե այո))
Պատկերացրեք, որ դուք հայտնվել եք Ֆրանսիայում՝ Լյուդովիկ 14-րդ օրոք, և ձեզ ներկայացնում են թագավորին ու ասում. Ձերդ մեծություն , այս մարդը Շառլ Ազնավուրն է: Եվ նա նայում է ձեզ և ասում. դե ինչ Շառլ Ազնավուր, ո՞վ եք դուք: Ի՞նչ կասեիք:
ԱԶ* Ես մարդ եմ, ով աշխատում է գրչի հետ: Ահա թե ինչ կասեմ: Քիչ առաջ հարցնում էիք , թե ինչ կվերցնեմ ինձ հետ անմարդաբնակ կղզի: Ես կվերցնեի ինձ հետ այն ինչով կարող եմ գրել:
Պ* Ձեզ իհարկե ծանոթ է Պրուստի հարցաշարը: Ես ձեզ 10 հարց կտամ: Խնդրում եմ մաքսիմալ կարճ և ազնիվ պատասխանել
- Կա բառ, որը դուք նախընտրու՞մ եք:
ԱԶ* Ես հաճախ ասում եմ accerente – հիանալի, չգիտեմ ինչու եմ սիրահարվել այս բառին:
- Իսկ բառ, որը չե՞ք սիրում:
ԱԶ* Անշնորհակալ, որովհետեւ այդ այն է ինչ ես չեմ սիրում:
- Կա մի երգիչ որի հետ շատ կու՞զեիք երգել:
ԱԶ* Ռեյ Չառլզ:
Պ* Ձեզ համար տղամարդու ամենաբարձր հատկանիշը:
ԱԶ* Հոգեւոր արժանիքներ:
Պ* Իսկ կնոջ:
ԱԶ* Միշտ ինձ հետ:
Պ* Եթե հնարավոր լիներ ցանկացած մարդու հետ սեղան նստել, որպեսզի ուտել , խմել, ու՞մ կընտրեիք:
ԱԶ* Միայն մեկի՞ն:
Պ* Այո:
ԱԶ* Լա Ֆոնտենը:
Պ* Ի՞նչ է ձեզ համար ընկերությունը՝ ընկերը:
ԱԶ* Եթե ընկեր բառը լինի առանց սեր բառի այն գրեթե ոչինչ է:
Պ* Ձեզ համար բաժակը կիսով չափ լիքն է, թե՞ կիսով չափ դատարկ:
ԱԶ* Լիքը, դա ինձ համար դահլիճն է:
Պ* Եթե մի օր հանդիպեք Աստծուն, ինչ կասե՞ք Նրան:
ԱԶ* )))) Ես Նրան կասեմ ողջույն)) Էլ ինչ կարող եմ ասել: Հետո պետք է ինքը խոսի: Ես հնարավոր է շատ սխալներ եմ թույլ տվել երկրի վրա , բայց չէ որ Նա էլ քիչ չի արել, կուզեի որ բացատրեր ինձ))
Պ* Շատ շնորհակալ եմ, տպավորված եմ:
ԱԶ* Շնորհակալ եմ:
Ռուսերենից թարգմանեց ` Նարինե Սարգսյանը
(Փոքրիկ կրճատումներով)