Օրերս Լեռ Կամսարի Վանուհի Թովմասյան թոռնուհին ինձ նվիրեց իր մեծանուն պապի «Մահապուրծ օրագիր» գիրքը, որն ինքն է թուղթ առ թուղթ հավաքել-վերծանել-կազմել գրողի անտիպ ժառանգությունից և շա-րադրել գրապատմական տեղին ու ճշմարիտ շեշտադրումներով հուզիչ առաջաբան։ Ինձ ուղղված ընծայականում տրտմորեն ասում է. «… Ստացվում է, որ հերոստրատ-ներն ավելի երկար են հիշվում, քան լեռկամսարները»։ Մի՛ զարմանա, հարգելի՛ Վա-նուհի, «չարն էլ է միշտ ապրում անմեռ», բայց՝ «անեծք նրա չար գործին»։ Այդուամե-նայնիվ ես կցանկանայի չապրեր, գնար մոռացության գիրկը, որովհետև ապրելով, նա դաստիարակում է նորօրյա նենգ ու չարհոգի մարդկանց՝ ազատ խոսքին ու ճշմար-տությանը թըշնամի, նաև սրա մեջ եմ ես տեսնում քո նշանավոր երգիծաբան պապի դրաման։
Գրախոսական չեմ անում «Մահապուրծ օրագրին», դասականի ի՞նչը գրախոսես, ծիծաղելի չէ՞, նա է իր ստեղծագործությամբ գրախոսում մեզ՝ մեր գրական ըմբռնումներն ու հոգեկերտվածքը։
Լեռ Կամսարը վանեցի է, բայց, ինչպես իր մեծ ժամանակակից ու հայրենակից Գուրգեն Մահարին, ոչ ծննդավայրում հոգեպես ներփակված, նեղմիտ վանեցի, այլ՝ համազգային, որի ստեղծագործությունն իր ճշ-մարտության հենքով միտված է ընդարձակ տարածքների։ Շատ այլազգիներ, եթե հա-յոց լեզու իմանային, նրա երգիծական պատկերներն ընթերցելիս կարող էին ծիծաղել սրտանց, ապրել տառապալից տխրություն՝ իրենց ու աշխարհի անկատարությունից։ Մենք երջանիկ ենք, որ նա ապրում է նորագույն հայոց գրականության աշխարհում՝ որպես գրական բարձրագագաթ լեռներից մեկը։
Նա մասնակցել էր Վան-Այ-գեստանի ինքնապաշտպանական մարտերին։ Նրա հետագա ամբողջ կյանքն էլ՝ մինչև 77 տարեկան ծերություն, ամենօրյա մաքառում ու կռիվ եղավ ընդդեմ ստի, տո-տալիտար իշխանության և մարդկային արատավոր վարք ու բարքերի։ Ժամանակա-կիցներից ոչ ոք, հետագայում նույնպես, այնքան պատկերավոր չի գնահատել խորհր-դային քաղաքական համակարգը, ինչպես նա. «Ես խնդրում եմ ինձ թաղելիս բերանք-սիվայր դնել հողը… որ այս կառավարության երեսը չտեսնեմ։ Մի՛ երկմտեք, երբևէ ռեժիմը փոխվելիս, անգամ եթե ամբողջովին փտած էլ լինեմ, դարձյալ շուռ պիտի գամ մեջքիս վրա…»։ Կարծում եմ, Վանուհու բացառիկ սիրով և վասպուրականցի Կարպիս Ջրբաշյանի հովանավորությամբ լույս ընծայված «Մահապուրծ օրագիրը» շրջվելու լավ առիթ է ու ժամանակ։ Լեռ Կամսարն ուներ «հարազատ» պետությունն այսչափ ատե-լու թե՛ գաղափարական և թե՛ անձնական պատճառներ։ Գաղափարականը գըլխավո-րապես առնչված էր երկրում ազատության բռնադատմանը, որը երկաթ քարի նման ծանրացել էր ժողովրդի գլխին, հատկապես՝ մտավոր-հոգևոր մարդկանց։ Ազատու-թյունը Լեռ Կամսարի գերագույն ու սրբազան ձգտումն էր՝ անթաքույց արտահայտված նրա բազմաթիվ տողերում, «մարդը երջանիկ է այն ժամանակ միայն, երբ ազատ է մտածում», որքան պարզ, նույնքան էլ խոր ու հավերժական ճըշմարտություն, ոչ թե կենցաղային-գետնատարած, այլ դեպի վեր միտված մտածական ազատությունն է նրա իդեալը։ Չեմ ուզում ասել, քանզի սխալ կլինի, թե մեր մեծանուն գրողներին այս հավատամքն օտար է եղել, բնավ, սակայն թերևս ոչ ոք սա այսպես, գրավոր ու «մեր-կապարանոց» չի բարձրաձայնել, ի բացառյալ Միքայել Նալբանդյանի «Ազատության»։ Լեռ Կամսարինը գրական ազդեցություն չէ ազատության մեծ սիրահարից ու ասպե-տից, այլ հոգևոր բարձր համախոհություն նրան, շարունակվող թանկ ավանդույթ հայոց գրականության մեջ։ Իր հասարակապետությունը նա ատում էր նաև անձնական նկատառումներով՝ բանտարկություն, աքսոր, չէին տպագրում, սակավ հրատարակված գրքերն էլ այրում էին, իր հայրենիքում միայնակ ու օտար, ամենօրյա հալածանք անգամ մահվան մահճում և մինչև վերջին շնչառությունը։ Բայց զարմանալի բան. այս ատելությունը չամփոփվեց անձնականի շրջանակում, այլ բարձրացավ հասարակական հնչողության աստիճանին, դառնալով գրականգեղարվեստական վավերագիր, որովհետև նա մեծատառ գրող էր։
Արդեն քանի տարի դժվարին փորձեր են արվում մաքրագործելու մեր տոտալիտար ժամանակաշրջանի գրական կյանքի ավգյան ախոռները։ Վերջերս էլ տևական բանավեճ ծավալվեց «Գրական թերթ» և «Ազգ» պարբերականների էջերում, որին արձագանքեց և Սփյուռքը։ Այս խընդիրը կքննարկվի և առաջիկայում, որքան էլ ծանր հիվանդ պատմության վերագնահատումն անհաճո լինի որոշ կոլեկտիվ ու համախոսական մարդկանց քիմքին, պահպանողական մտածողությանն ու կամքին։ Տվյալ հարցի արծարծումներում հոլովվում են նույն եղերական ճակատագրերը՝ Չարենցի, Բակունցի, Թոթովենցի, Մահարու, մասամբ նաև Զապել Եսայանի։ Կարծում եմ, ժամանակաշրջանի փաստագրությունն անհրաժեշտ է հիմնավորապես լրացնել Լեռ Կամսարի կյանքի ճակատագրական հանգամանքներով, որով գրապատմական դաշտն առավել ամբողջական կդառնա, գուցե, վերջապես, մեր որոշ գրագետներ վեր կանգնեն իրենց մարդաբանությունից և լսեն անցյալի մեծ հանգուցյալների ազգային տրտունջքը ժամանակակիցներիս։
«Մահապուրծ օրագիրը», որն, իսկապես, հազիվ է ազատվել մահվան ճիրաններից, ինչպես Չարենցի ժամանակին անտիպ ձեռագրերը, որոնք հետագայում ողբերգական հատոր դարձան, Լեռ Կամսարի աչքով, սրտով ու հոգով երևակում է 19251935 թվականների իրականության բնորոշ պատկերներ, յուրաքանչյուր տողում մենք ենք, կյանքն ու անագորույն ժամանակը։ Անհնարին է գրքից տողեր քաղել, ո՞րն առնես, ո՞րը թողնես, բոլորն էլ մարգարտահատիկներ, մեջբերեմ միայն մեկ օրինակ, գուցե ոչ ամենամարգարիտը. «Ո՜վ ռեժիմ, չեմ ըսեր ձմեռվա պես ինն ամսով, գեթ ինն օրով, ինը ժամով, ինը վայրկյանով դո՛ւն ալ նահանջե, շունչ քաշենք, ի՞նչ կըլլա» (1931 թ.)։ Գիրքն ամբողջովին շնչահեղձ մտքի, զգացմունքների ու հոգեվիճակի արտահայտություն է, և ընթերցողն էլ է շնչահեղձվում այդ լարվածությունից։ Լեռ Կամսարն օրագիրը դարձրեց գրական ժանր, շատ ավելի բարձր ու տպավորիչ, քան մեզ ծանոթ օրագրությունը, սա նրա կարևոր ու նորարարական ներդրումներից է հայ գրականության մեջ։ Ինձ թվում է, այստեղ բազմաթիվ օրագիր գրառումներ կապված չեն որոշակի օրերի հետ, երբեմն հեղինակն է տարեթիվ հորինել, ամիս ու շաբաթվա անուն՝ փաստին անվիճելի ճըշմարտություն հաղորդելու, ժամանակի իր բացառիկ խոր իմացությունը հատվածաբար դնելով տարիների և օրերի վրա։
«Մահապուրծ օրագիրը» թերևս կարելի է և վեպ համարել, եթե հեռանանք այս ժանրի տեսաբանական որոշ հատկանիշներից, և հերոսը Լեռ Կամսարն է՝ ժամանակաշրջանի ամենադրամատիկ ու ինքնատեսակ անհատականություններից մեկը, որ իր ժամանակից այսօր բարև ձեռք է մեկնում մեզ։ Մտքովս ավելին է անցնում. սա վեպմենախոսություն է։ Երբ դու «ռեժիմի» վանդակում ես և բացարձակապես միայնակ, վրադ նայող էլ չկա, գոնե կենդանաբանական այգու մի վանդակում լինեիր, կգային ու կնայեին քեզ, դու սկսում ես խոսել քեզ հետ, և ինչպիսի՜ բարեբախտություն՝ քո մենախոսությունը շատերին ալեկոծող գրականություն է։
Լեռ Կամսարն ուներ գրականության մեջ իր մշտակա ներկայության գիտակցությունը։ «Զարմանալի ազգ ենք մենք՝ նախ սովամահ կանենք մեր գրողներին, հետո արդեն կսկսենք մեծարել նրանց, գրել է նա։ Ես գիտեմ, որ կգա ժամանակ, երբ կփառաբանեք ու կմեծարեք ինձ, բայց ցավը նրանում է, որ ես այդ ժամանակ մեռած կլինեմ»։ Այդ գիտակցությունն էր նրան ոգևորում ստեղծագործելու ծանրագույն պայմաններում, քանզի նաև գիտեր, որ գրականություն արարելն ազգապահպան մեծ գործ է։ Նա «չդավեց իր քնարին», ոչ մի վայրկյան գլուխ չխոնարհեց «ռեժիմի» առջև, եղավ ու մնաց «տափաստանի գայլ» (Հերման Հեսսեի վեպի մենավոր հերոսին հիշեցի), աչքունքով անգամ չհամագործակցեց որևէ իշխանավորի հետ, իր համար գլխավոր՝ հոգու ազատության հարցում գտնըվեց բացառիկ հետևողական ու սկզբունքային և այս ամենը՝ ի հեճուկս իր անձնական ու ընտանեկան շահերի։ Պատահեց միայն մեկ «բացառություն»։ Աքսորից վերադառնալուց հետո, երկար ժամանակ նրան արգելված էր Երևանում բնակվել։ «Չեկան» պայման առաջարկեց. եթե Ավետիք Իսահակյանին լրտեսես, թույլ կտամ վերադառնաս մայրաքաղաք։ Լեռ Կամսարը համաձայնեց և վազեց Վարպետի մոտ, որին կապված էր ջերմ բարեկամությամբ։ «Վարպե՛տ, ասաց, սրանից հետո իմ ներկայությամբ ավել-պակաս չխոսես, ես քո գլխին նշանակված եմ Չեկա»։ Երկուսն էլ ծիծաղեցին և այնուհետև իրենց զրույցներում բազմապատկեցին ավելի մասնաբաժինը։ Վարպետը սիրում և բարձր էր գնահատում նրան իբրև մարդգրող։
Նա թեև պետության ու նրա «կոմունիզմի» կողմից փակ ու հալածված անհատականություն էր, սակայն ուներ բարձր գրական համարում, մեծերը միշտ էլ տեսնում էին մեծերին, այստեղ, սովորաբար, փոքրերն են շաշ ու կույր։ Գուրգեն Մահարին գծեց հետևյալ ճշմարիտ եռանկյունին. «Լեռ Կամսարը շատ մեծ գրիչ է և մեկն է մեր երգիծաբանության եռյակեն՝ Պարոնյան-ՕտյանԼեռ Կամսար… Երեքն էլ դժբախտ ու մեծաքանքար։ Մնացյալը մանրուք են…» (նկատի ուներ խոճիկներին — Ն.Ա.)։
Այս գրքի օրագրային վիպասանությունն ընդհատվեց 1935-ին՝ գրողի ձերբակալությամբ։ Հետագայում ստեղծվեցին «Բանտի օրագիրը», «Չապրած տարիները», «Կարմիր ծիծաղը» և «Կարմիր օրերը»՝ բոլորն էլ օրագրային գեղարվեստական ոճաբանությամբ ու կառուցվածքով։ Այս օրագրաշարը ինձ դարձյալ բերում է այն մտքին, որ ամբողջության մեջ մեր առջև իր ժամանակն արտացոլող յուրահատուկ մի վեպ է, չվախենամ ասել՝ վիպասք։ Նրանով կարելի է տեսնել-ճանաչել հայ ժողովրդի ապրած 70-ամյա դարը։
Չեմ ցանկանում մանրամասնել Լեռ Կամսարի երգիծական արվեստի հատկանիշները, նաև՝ հումո՞ր է, սատի՞րա, ներողամիտ թե սպանիչ ծիծա՞ղ։ Այս ամենով հանդերձ, կարծում եմ, նրա երգիծանքի գլխավորգերագույն գույնը դրաման է, հարազատ ժողովրդի չարչարանքներից հառնած անհանգիստ հոգու տառապանքը։ Նա հայոց գրականության լեռներից է՝ Կամսար վսեմ գագաթով, որին, առ այսօր, մեր գրականագիտությունը չի էլ մոտեցել, այնինչ, հանուն ճշմարտության ու գրական անաչառ չափանիշների, անհրաժեշտ է նվաճել լեռնագնացի սիրով ու պատասխանատվությամբ։
Կամսար լեռան մարդկային ու գրական դասերն ապրողներիս և մեզանից հետո եկողներին։ Լինել բացարձակապես անկեղծ, համարձակ, ազնիվ, ճշմարտախոս ու ազատամիտ, առանց այս որակների չի լինում ո՛չ օրինակելի քաղաքացի և ո՛չ էլ կարգին գրող։
Վերջում ուզում եմ անդրադառնալ խոսքիս սկզբին՝ Վանուհուն, որն իր հրատարակությամբ ինձ հնարավորություն ընձեռեց անելու այս մտազննումները։ Նա շնորհակալություն է հայտնում պապին «ապրած կերպի», «արդարության պաշտպանության պայքարի», «հոգու արիության», «ստրկամիտ չլինելու», «անվախ մտածողության» համար։ Այս և այլ հիմունքներով ես էլ հազար շնորհակալություն ասեմ ու երանի տամ նրան իմ և բոլոր նրանց անունից, ովքեր տեսնում-գնահատում են լուսավոր մարդուն և բարձր գրականությունը։ Նաև շնորհակալություն քեզ, Վանուհի՛, որ խորապես գիտակցեցիր պապիդ առաքինություններն ու տառապանքը և արյան կանչով զրուցեցիր նրա հետ։ Սա երկուսիդ բացառիկ երջանկությունն է։
Նորայր Ադալյան («Գրական թերթ», թիվ 34, 10 հոկտեմբերի, 2008 թ.)
Աղբյուր՝ Lerkamsar.com