Չորեքշաբթի, 4 Հոկտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Խոսք մեծաց

Ինչո՞ւ Լենգ Թեմուրը հայերին Վանի բերդից վայր գլորեց…

2 Մայիսի, 2022
Խոսք մեծաց
Ինչո՞ւ Լենգ Թեմուրը հայերին Վանի բերդից վայր գլորեց…
0
Կիսումներ
17
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Հայ ազգը, երբ պատմական ասպարեզ իջավ, ինքն էլ հասկացավ, որ ինքը ստեղծված է միայն կոտորվելու համար։ Ճիշտ է, Արտաշես Աշխարհակալի և Տիգրան Մեծի ժամանակ, ինքն էլ ուրիշ ազգերի կոտորեց ու գերեց, բայց չէ՜, տեսավ, որ դա իր բանը չէ։

Զենքը ցած դրեց, ձեռները խաչեց և իր չորս կողմը նայեց, իմանալու համար, թե ո՞վ պիտի գա իրեն կոտորելու։
Կոտորողներ ճարվեցին։ Հույն, արաբ, պարսիկ վատ չէին կոտորում, բայց ինչքան չլինի, նրանք օտար էին։ Առածն ասում է՝ եթե օտարի աչքը լույս տար, իմ աչքը կհանեի դեն կգցեի։ Եվ ճիշտ է, մարդ, որ ինքն իր ձեռքով իրեն չկոտորի՝ օտարի ձեռքով կոտորածն ի՞նչ պիտի լինի։ Կմեռնի՝ ճանճի նման էլի հարություն կառնի։

Օրինակ, ինչո՞ւ Լենգ Թեմուրը հայերին Վանի բերդից վայր գլորեց․ նրա համար, որ վերջին գլորվածները ողջ մնան՝ և մնացին։ Օտարի հո՞գն է, թե դու ուզում ես կոտորվել։ Օտարը համեմատաբար մի փոքր ավելի խիղճ ունի, մեկ էլ «կազյոնի» վերաբերմունք է ցույց տալիս։ Նա ասում է՝ ես քեզ խփեցի ու իմ պարտականությունը կատարեցի, նրանից դենը՝ դու գիտես, ուզում ես մեռիր, ուզում ես ողջ մնա։

Այսինքն ճիշտ այնպես, ինչպես մեզ մոտ կոլխոզնիկ գյուղացին է ցանք անում։ Նա սերմացուն միայն շաղ է տալիս․ ծլելուն պատասխանատու չէ․․․
Հայերը մտածեցին․ «Եթե օտարների վրա հույս դնենք, մենք երբեք չենք բնաջնջվի, ճանճի նման մի տեղից կթռչենք ու մի այլ տեղ կապրենք, հետևաբար, մեր հույսը մեզ վրա դնենք, մենք մեզ կոտորենք»։
Ուստի, նախարարությունների բաժանվեցին ու սկսեցին իրար կոտորել։

Երբ Մանաճիհր Ռշտունին մի գիշերվա մեջ բնաջնջեց Սլկունյաց տոհմը, չթողնելով անգամ մի ծծի երեխա, բոլորն ասացին․
-Մենք այսպիսի հանճարեղ կոտորողներ ենք ունեցել, բայց գնացել օտարներին ենք խնդրել, որ գան մեզ կոտորեն․․․

Հետագայում նախարարներին փոխարինեցին Ղարաբաղի մելիքները, իսկ նրանց էլ փոխարինեցին քաղաքական կուսակցություններ։
1921 թվականին, երբ Թուրքիան կոտորելով իր երկրի հայությունը, եկավ հասավ մինչև Ալեքսանդրապոլ, նրա առաջ դուրս եկան հայ բոլշևիկները, ներողություն խնդրեցին թուրքից, որ փոխանակ իրենք կոտորելու՝ թույլ են տվել, որ նա կոտորի հային, ողջ մնացած հայերին առան նրանց ձեռքից և սկսեցին իրենք կոտորել։

Նայեցին, տեսան թուրքը սահմանագլխին կանգնած նայում է։
— Ի՞նչ ես նայում, — հարցրին բոլշևիկները։

— Նայում եմ տեսնեմ ջիգյարո՞վ եք կոտորում, — ասաց թուրքը։

— Ի՞նչ ես ասում, ա՛յ մարդ, մենք կոտորելու կուլտուրա ունենք, գիտական մեթոդ։ Խոմ ձեզ նման անկարգ չե՞նք խփում ու թաղում։ Մենք նախ խփում ենք, ժամանակ ենք տալիս նրանց կենդանանալու, երբ տեսնում ենք այդպիսիները չկան, կանչում ենք մեր «մահվան կոմիսարին» ստուգելու, ապա նոր թաղում ենք

Պատահել է դեպք, երբ մեր ագետների կողմից հողի տակ հայտնաբերվել է կյանք, մենք հողից հանել, գնդակահարել ու նորից թաղել ենք․․․ Եվ մեր գերեզմանոցները մինչև մեռելների փտելը հսկողության տակ են։ Անշուշտ։ Եթե ուզում եք մի ազգ հիմնապես ոչնչացնել, այսպես պետք է կոտորել։

Ես ավելին կառաջարկեի։
Հայեր կան, որ ամուսնացել են օտարազգու հետ և նրանցից երախաներ ունեն։ Այդ երեխաների կեսը հայ են, մեջտեղից պետք է կիսել ու հայ մասը կոտորել։
Կոտորածի մեջ այնքա՜ն նուրբ հաշիվներ կան, որ մենք տակավին չգիտե՜նք․․․

Այժմ դեռ սոցիալիզմում ենք, սպասիր հասնենք կոմունիզմին՝ տես ինչե՜ր պիտի տեսնենք։
——
Այս մայր Հայաստանի կոտորածը։
Բայց չէ՞ որ աշխարհի չորս կողմն էլ թափառական հայեր կան, ո՞վ պիտի նրանց հավաքի ու կոտորի։

Այնտեղ թուրքի ձեռքը չի հասնում, ոչ էլ ռուսի։ Այնտեղ Ամերիկան է, որի գլուխն այնքան խառնված է սպասվող համաշխարհային պատերազմով, որ այդ մասին նրա հետ խոսել չի լինում։
Հայերը, երբ ասում են՝ արի մեզ կոտորիր, պատասխանը․
-Ես անձամբ ժամանակ չունեմ ձեզ կոտորելու, ուզո՞ւմ եք, զենք տամ, գնացեք ձեզ կոտորեք։

Չե՞ք ուզում, ահա այսօր վաղը կպայթի երրորդ համաշխարհային պատերազմը, և ատոմային ռումբը վերջ կտա աշխարհին։ Մի քիչ էլ սպասենք, բոլորս միասին մեռնենք։
-Սպասել չենք կարող, մենք վռազ ենք, մենք իրավունք չունենք այսքան երկար ապրելու, — ասում են հայերը։

Բայց դե ի՞նչ ճար ունեն։ Երկուսի բաժանվեցին՝ դաշնակները Ամերիկայից զենք առան, ռամկավարները՝ Սովետական Միությունից, հիմա կամաց-կամաց իրար կոտորում են։
Արդյունքի մասին՝ դեռ վաղաժամ է խոսել։

Լեռ Կամսար,1962թ., անտիպ։
Լեռ Կամսար Ler Kamsar

Նախորդ

Դերենիկ Դեմիրճյանը՝ Հովհաննես Հովհաննիսյանի մասին

Հաջորդ

Հակոբոս 1.6-7. Մեկնություն

Հաջորդ
Կիլիկյան Հայաստանի արվեստի ճոխությունը

Հակոբոս 1.6-7. Մեկնություն

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.