Երկար տարիներ բացակայելուց հետո Ավետիք Իսահակյանը այցի է գալիս հայրենի Գյումրի քաղաքը:
Մի օր հանդիպում է սիրած աղջկան՝ Շուշիկին, որին վաղուց չէր տեսել:Կարոտակեզ սիրահարները որոշում են զբոսանքի գնալ քաղաքից դուրս: Վարպետը դիմում է քաղաքի նշանավոր կառապան Վեսյոլի Վարդանին և խնդրում է, որ իրենց տանի քաղաքից դուրս՝ շրջագայության: Վարդանը սիրով համաձայնում է և կառքը քշում սարն ի վեր՝ դեպի Արագած լեռան փեշերը: Քաղաքից դուրս գալու ժամանակ Վարպետը ծածուկ կառապանին հասկացնում է, որ երբ հասնեն մոտակա բլուրները, մի հարմար պահի այնպես անի, թե իբր ձեռքի կնուտը վայր է ընկել ու իրենց մենակ թողնի կառքի մեջ: Վեսյոլի Վարդանին էլ էտ էր պետք: Երբ կառքը սուրում է բլուրների մոտով, ու ճանապարհը խորդուբորդ էր, Վարդանը թե՝ վա՜յ Ավո՛ ջան, կներես, կնուտը ձեռքիցս վայր է ընկել, իջնեմ ման գամ: Վարդանն իջնում է, ջահել սիրահարներն իրենց ազատ զգալով հրճվում, ուրախանում են, իսկ Վեսյոլի Վարդանը, երկար ու բարակ ման գալով կնուտը, գտնել չի կարողանում….
***
Տարիներ անց Իսահակյանը կրկին Թիֆլիսից գալիս է հայրենի քաղաք, բայց այս անգամ արդեն իր տիկնոջ՝ Սոֆիկի հետ: Այնպես է լինում, որ բանաստեղծը որոշում է զբոսանքի դուրս ելնել իր ծանոթ, բայց արդեն ծերացած կառապանի կառքով: Երբ մի փոքր քաղաքից հեռանում են, Վեսյոլի Վարդանը հիշում է տասնամյակներ առաջ Ավոյի ապսպրանքը և դառնալով նրան՝ ասում՝ հը՞, ի՞նչ կըսես, կնուտը գցե՞մ: Իսահակյանը թե՝ Վարդան ջան, իզուր նեղություն մի՛ կրե, կողքիս կինս է:
***
Ավետիք Իսահակյանը նկարիչ Ռուխկյանի հետ դուրս էր եկել դաշտ` զբոսնելու: Երկու գյուղացի վար էին անում: Մաճը բռնած գյուղացին մեղմ ու քաղցր ձայնով երգում էր .«Մաճկալ ես, բեզարած ես…»: Լսելով գնում էին նրանց հետևից: Երբ երգն ավարտվեց, մոտեցան, բարևեցին, հետո Վարպետը հարցրերց. — Ի՞նչ կերգեիր: — էդ քո խելքի բանը չէ, — պատասխանեց գյուղացին: — Էդ երգը ես եմ գրել, — ասաց Վարպետը: Գյուղացին նայեց, ոտքից գլուխ չափեց Վարպետին. — Գնա գործիդ, էդ մեր գեղի երգն է, — ասաց ու շարունակեց վարը:
***
Ավետիք Իսահակյանը Սևանա կղզու գրողների տան պատշգամբում նստած զրուցում էր կրտսեր գրող ընկերների հետ կարծես մի պահ նա վերացավ աշխարհից ու շշնջաց . — Ախ չմեռնեի, թերակղզին նորից կղզի դարձած տեսնեի …
Մի՞ թե այս սքանչելի գեղեցկությունը թողնելու, գնալու ենք… — Մի մտածի, վարպետ ջան, հալա մի տաս տարի էլ կապրես — իբրև թե կատակով ասաց մեկը: Մյուսները ծիծաղեցին: — Ինչու բերանդ կչորանար, որ մի քսան, երեսուն տարի ասեիր: — Վարպետ ջան, ես ռեալիստ եմ: — Ռեալիզմդ հաստափոր վարպետիդ համար պահիր , — խոսքը եզրափակեց վարպետր: Այդ խոսակցությունից հետո վարպետը ապրեց ևս քսաներկու տարի:
***
Ծերության տարիներին Ավետիք Իսահակյանը սովորություն էր ձեռք բերել գրել անկողնումէ պառկած: Մի անգամ նրան է այցելում մի թղթակից: Կինը դիմում է գրող ամուսնուն. — Ավո, դու չես կարծում, որ թղթակցի հետ զրուցելը պառկած վիճակում, այն էլ՝ անկողնում, պատշաճ չէ: — Ինչ կա որ, սիրելիս, — դիմում է կնոջը մեծ բանաստեղծը, — եթե կարծում ես այդպես անհարմար է, նրա համար էլ մի անկողին պատրաստիր:
Աղբյուր՝ blognews.am