Կիրակի, 14 Օգոստոսի, 2022
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Աստվածաբանություն

Հակոբոս 1.8-9.Մեկնություն

3 Մայիսի, 2022
Աստվածաբանություն
Աստվածաշունչը
0
Կիսումներ
9
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

8. Զի այր երկմիտ՝ առանց հաստատութեան է յամենայն ճանապարհս իւր:

Քանի որ երկմիտ մարդը իր արած բոլոր քայլերում անհաստատ է:

Բազմաթիվ անգամներ մեղադրում է չար երկմտության համար և ցույց է տալիս դրա անասելի պատուհասը, որպեսզի երկյուղես և երիցս անարգում է նրան և հեգնում:

Նախ՝ թո՛ղ խնդրի հավատով և առանց երկմտելու, ապա՝ երկմիտը նման է ծովի հողմակոծ և տարուբերվող ալիքների, և նորից՝ երկմիտ մարդը իր արած բոլոր քայլերում անհաստատ է:

Տեսնո՞ւմ ես չարության գործը և բազմազան ամբարշտությունը, քանզի, ինչպես օրինակ, ասում է, թե անհնար է ծովի հանդարտության և անսասանության ժամանակ որևէ տեղ հասնելը, քանզի բնությամբ և բնությունից վեր շարունակ շարժման մեջ է և երկյուղի, այդպես նաև երկմիտ մարդը բնությամբ և բնությունից վեր իր արած բոլոր քայլերում անհաստատ է:

Տեսնո՞ւմ ես այդ գործի առավելություն. ոչ թե մի ճանապարհ ասաց, կամ երկու, այլ՝ բոլոր ճանապարհներում, այսինքն՝ ոչ մի բարի քայլի մեջ հաստատություն չունի, և սկսելուն պես անմիջապես երկմտում է ու դադարեցնում:

Ինչպիսի՜ անմտություն, քանզի եթե մարմնավոր արհեստներում գործի սկիզբը հմուտ կատարում է պահանջում և ապա նոր ստացողի համար օգտակար բան է դառնում, քանզի մեկը մյուսին չի կարող լրացնել, որովհետև այլ է հյուսնի գործը, այլ՝ դարբնինը, իսկ այն, որ սկսում է դարբինը և ավարտում է հյուսնը, ապա ստացողի համար չի կարող անպիտան իր լինել, այդպես էլ այստեղ է՝ Աստծո պատվիրանների կարգը, հետևելն ու ընտրությունը մեծ է և թեև ոսկե շղթայի պես միմյանց հաջորդում են պատվիրանները, սակայն սկսելու և ավարտելու որոշումը նրանցն է:

Այսպիսով, այստեղից հետևություն արա՛, Աստծուն սիրելը և ընկերոջը սիրելը միմյանց հետ են կապված և միմյանց լրացնում են, բայց այլ է Աստծո սիրո սկիզբը և այլ ընկերոջ հանդեպ սիրո կատարումը:

Եվ քանի որ հրամայեց սիրել Աստծուն ամբողջ հոգով, մտքով և զորությամբ (Մարկ. 12:30) և հարազատ մնալ դրա կատարման մեջ և քո ունեցած ամեն ինչը փոխել Աստծո սիրո հետ, սակայն դու իսկապես դա չգիտակցելով, սկսում ես Աստծո սիրով և վերջացնում ես ընկերոջ հանդեպ սիրով՝ այնքան սիրելով Աստծուն, որքան իբրև թե սիրում ես ընկերոջդ և այն ստացողի համար անպիտան թողնելով: Ամեն տեղ իրական կատարում է պահանջում, իսկ դրան հակառակը դատապարտում է՝ ասելով. երկմիտ մարդը իր արած բոլոր քայլերում անհաստատ է:

Եվ ինչո՞ւ է այստեղ միայն տղամարդուն հանդիմանում, իսկ կնոջ մասին լռում, քանզի ահա կինն ամեն ինչում թեթևամիտ է, բոլոր գործերում շտապողական և անհաստատ քան տղամարդը և սուրբգրային բազում տեղերում վատաբանված, որը պետք է առանց քննարկելու չթողնենք:

Ինձ թվում է, թե գլուխ հաստատելով, դրա հետ նաև մարմինը հաստատեց, ըստ Պողոսի կնոջ գլուխը տղամարդն է (Տե՛ս Ա Կորնթ. 11:3): Ուրեմն, ամուսնուն դատապարտելով, դատապարտում է նաև կնոջը, ինչպես նաև հակառակը՝ երանի տալով ամուսնուն, երանի է տալիս նաև կնոջը: Այդ պատճառով էլ երանելի Հակոբոսը ցանկանալով մեզ դա ցույց տալ՝ ասաց. երկմիտ մարդը իր արած բոլոր քայլերում անհաստատ է:

Սրանից հետո սկսում է պատվել խոնարհությունը, ինչպես վայել է, բոլոր առաքինությունների մորը և աստվածպաշտության հիմքին և թեև մյուս բոլոր առաքինություններն էլ աստվածպաշտության համար կարևոր են և պարծանքի արժանի, սակայն պարծանքների պարծանքը խոնարհությունն է, և ոչ մի առաքինություն չկա, որ առանց սրա իր լրումին հասնի:

Եվ քանի որ ոչ միայն մարդու համար պարծանքի արժանի պատիվ է իրապես դա ունենալը, այլև Աստծո ծայրագույն պատիվն է, որ մարդ լինելով օրինակ ծառայեց երկրի բոլոր խոնարհներին: Ըստ այդմ էլ ասում է.

9. Պարծեսցի՛ եղբայր խոնարհ ի բարձրութիւն իւր:

Աղքատ եղբայրը թող պարծենա, երբ Աստված բարձրացնում է իրեն:

Այսինքն՝ մի՛ նայիր մարդկանց նվաստությանը, այլ՝ այն գերազանց բարձրությանը, որն Աստծուց է, քանզի ասում է. «Երանի հոգով խոնարհներին» (հմմտ. Ղուկ. 6:20), նաև՝ «ով որ խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի» (Ղուկ. 18:14) և մի այլ տեղ էլ, թե՝ «խոնարհներին շնորհ է տալիս» (Առակ. 3:34):

Արդ, այսպիսի բարձրությամբ, ասում է, թո՛ղ պարծենա, ինչը խոնարհությունն է:

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի, Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

Նախորդ

Մկրտիչ Խերանյան. Կենսագրություն

Հաջորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Եւ եթէ մի տուն ինքն իր մէջ բաժանուի, այդ տունը չի կարող կանգուն մնալ»: 

Հաջորդ
Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք ո՛չ օրը եւ ո՛չ էլ ժամը»::

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Եւ եթէ մի տուն ինքն իր մէջ բաժանուի, այդ տունը չի կարող կանգուն մնալ»: 

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Navigate Site

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Follow Us

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.