Շահում Արամի Ղազարյան (սեպտեմբրի 22, 1932, Ախալցխա, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ — հունվարի 9, 2007, Երևան, Հայաստան), դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1978)։
Կենսագրություն
1955 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1955-1993 թթ. եղել է Երևանի Սունդուկյանի անվան, 1993 թվականից՝ Համազգային թատրոնների դերասան, 1997 թվականից դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (պրոֆեսոր՝ 2005 թվականից)։ Հանդես է եկել նաև ասմունքով։
Դերերին բնորոշ են հոգեբանական պարզությունը, տիպային գծերի մեղմ վերարտադրումը։ Լավագույն դերերից են՝
Կելին (Դրուցեի «Սրբություն սրբոց»)
Վասիլկով (Ալեքսանդր Օստրովսկու «Կատաղի փողեր»)
Աբիսողոմ աղա («Մեծապատիվ մուրացկաններ», ըստ Հակոբ Պարոնյանի)
Դենի (Վիլյամ Սարոյանի «Մի գավաթ բարություն»)
Դերեր հեռուստաթատրոնում
Մուշեղ Գալշոյանի «Մամփրե արքան»
Արտաշես Քալանթարյանի «Մովսես ապեր»[4]
Դերեր կինոյում
«Կյանքի լավագույն կեսը», (Հայկ), 1979, Հայֆիլմ
«Հին օրերի երգը», (Մուշեղ), 1982, Հայֆիլմ
«Սայաթ-Նովա» (Շալիկո)
«Քաոս»
«Համագյուղացիներ»
«Օգոստոս»
«Խոշոր շահում» (Սերժիկ)
Պարգևներ
ՀԽՍՀ Պետական մրցանակ, 1981
Մովսես Խորենացու մեդալ, 1999
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1978
Հատված, խոշոր շահում ֆիլմից