Կիրակի, 24 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Խոսք մեծաց

Կոչ Հայ Երիտասարդությանը — ՍԹԱՓՎԻՐ

4 Մայիսի, 2022
Խոսք մեծաց
Կոչ Հայ Երիտասարդությանը — ՍԹԱՓՎԻՐ
0
Կիսումներ
19
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Կ՚ուզէի որ իմ խօսքը` ուղղած քեզ, հա՛յ երիտասարդութիւն, կ՚ուզէի որ դա առաջին հաղորդութեան ազդեցութիւնն ունենար:
Կ՚ուզէի որ քեզ համար ասված խոսքերն այս ընդունեիր, ինչպէս ծարաւ դաշտը ցօղն է ընդունում:

Հոգեփոխել քե՛զ կ՚ուզէի ճշմարտութեան ուժով. փրկել քեզ եւ քո միջոցով ողջ հայութիւնը՝ կեղծիքի գերութիւնից:

Եթէ դու չես — թող խոստովանիմ` միայն քեզ եմ հաւատում — եթէ չես կամ պիտի չդառնաս ճանապարհ փրկութեան մեր ժողովրդի համար, նրա համար կմնա մի հատիկ ճամբայ… դէպի գերեզմանատուն:
Եթէ դու էլ պիտ նմանիս այն սերունդներին, որոնցից “մի բուռ հող” իսկ չի մնացել — օտարի լուծը եւ տառապանքը պիտ մնան քո ժողովրդի բաժինը: Որբ, գաղթական, հայ անունները պիտ շարունակեն մնալ որպես նույնանիշ բառեր: Եւ պիտ երկարի խաչելութեան հոգեվարքը եւ ուշանայ յարությունը ցեղիդ:

Չէ՛, չէ՛, ես հաւատում եմ քեզ, քո ներքին մարդուն եւ Հային: Հաւատում եմ, որ դու հրամայողաբար պիտ դառնաս ուխտված եւ վրիժակ սերունդ — դյուցազնախառն սերունդը մեր, որի ջանքերով Հայաստան երկիրը պիտ դառնայ Նոր Սպարտա` Արեւելքի սրտի մեջ: Ես հաւատում եմ քեզ եւ ահա՛ թէ ինչո՞ւ եմ քեզ ուղղում իմ առաջին ահազանգը “Սթափվիր”: Դա ցավից ծնված իմ աղաղակն է, ուղղւած քեզ — աղաղակը, սթափեցնող կանչը, որ գիշերը ազգիս՝ արևածագի պիտի վերածի:

Սթափվի՜ր…

Ալեկոծ է աշխարհը, խռովայոյզ հայոց նավը. խաւարն անթափանց. վտա՛նգ, վտա՛նգ կայ ազգիս համար:

Սակայն, նավազներն արթուն են, պատրաստ եւ սթափ: Նաւը` ալեկոծ, բայց անսոյզ, պիտ հասնի նաւահանգիստ:
Այս խռով, խաւար եւ նենգ ժամանակներում, երբ այնքան մեծ եւ իրական է վտանգը մեր ցեղի համար, քե՛զ, հայ երիտասարդութիւն, ես քե՛զ իմ անհանգստացուցիչ աղաղակն եմ ուղղում:

Սթափվի՜ր…

Գարեգին Նժդեհ

Նախորդ

Տիգրան Քելեկյան. Կենսագրություն

Հաջորդ

Հակոբոս 1.12-13.Մեկնություն

Հաջորդ
Հակոբոս 1.12-13.Մեկնություն

Հակոբոս 1.12-13.Մեկնություն

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.