
Ավետարան, գրված 1287 թ. Կիլիկիայի Ակների վանքում (Մատենադարան, ձեռ. 197)։
Ձեռագրի ստացողն է Հեթում Ա թագավորի եղբայր Հովհաննես Արքաեղբայրը, որն այդ վանքի առաջնորդն էր և մի քանի վանք միավորող գրչության դպրոց էր գլխավորում։
Մանրանկարում պատկերված է եպիսկոպոսական հանդերձով Հովհաննես Արքաեղբայրը, որը ձեռնադրություն է կատարում։
Այս ձեռագրի նկարազարդումը Կիլիկիայի հայ մանրանկարչության հարուստ ոճի հատկանաշական օրինակներից է։
ArmenianArt