Աստծո հետ հանդիպումը խորհուրդ է, որ սկսվում է մարդու սրտից: Քրիստոս ասում է. «Ոչ ոք չի կարող գալ դեպի ինձ, եթե նրան չձգի Հայրը» (Հովհաննես 6.44): Սա նշանակում է, որ ոչ միայն մարդն է փնտրում Աստծուն, այլ նախ և առաջ Աստված է փնտրում մարդուն և Աստծո ձայնը հնչում է մեր սրտերում: