Չորեքշաբթի, 4 Հոկտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Աստվածաբանություն

Սաղմոսները և ծիսական պաշտամունքը

12 Մայիսի, 2022
Աստվածաբանություն
Սաղմոսները և ծիսական պաշտամունքը
0
Կիսումներ
14
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Սաղմոսարանը հինկտակարանյան ժողովրդի կրոնական տաղերի հավաքածուն է: Գիտենք, որ երգիչներն ու երգահանները մաս էին կազմում Տաճարի անձնակազմին և, թեև հստակ կերպով հիշատակվում են աքսորից վերադարձից հետո միայն, անկասկածելի է, որ գոյություն են ունեցել սկզբից ևեթ: Յահվեի տոները տոնակատարվում էին երգերով ու պարերով (Դտ 21, 19-21; 2Սմ 6, 5.16): Ամս 5, 23 հատվածի համաձայն, զոհաբերություններն ընկերակցվում էին երգեցողությամբ, իսկ քանի որ թագավորական պալատը Դավթի (2Սմ 19, 36) և Եզեկիայի օրոք, Սենեքերիմի տարեգրքերի համաձայն, ուներ իր երգչախումբը, Սողոմոնի Տաճարը նույնպես պետք է որ ունենար իրենը, ինչպես արևելյան բոլոր մեծ սրբավայրերը: Հիրավի, սաղմոսներից շատերը վերագրվում են Ասափին, Կորխի որդիներին, Եմանին և Եթանին, որոնք բոլորն էլ, Մնացորդաց գրքերի համաձայն, նախաաքսորյան Տաճարի երգիչներից էին: Ավանդությունը, որը Դավթին է վերագրում բազմաթիվ սաղմոսների շարադրումը, նրան է վերագրում նաև ծիսական պաշտամունքի կազմակերպումը, ներառյալ երգչախմբի ձևավորումը (1Մն 25), այս հարցում համաձայնվելով հին գրությունների հետ, որոնցում Դավթի մասին պատմվում է, որ երգում ու պարում էր Յահվեի առաջ (2Սմ 6, 5.16):Բազմաթիվ սաղմոսներ պարունակում են երաժշտական կամ ծիսական ցուցմունքներ: Սաղմոսներից ոմանք կապակցվում են ծիսական որոշ արարողությունների, որոնց ընթացքին կարծես ընկերակցում են իրենց բովանդակությամբ (20, 26, 27, 66, 81, 107, 116, 134, 135): Այս սաղմոսները և ուրիշներ (48, 65, 95, 96, 118) ակնհայտ է, որ արտասանվում էին Տաճարի տարածքում: «Աստիճանների երգ» կոչվող սաղմոսները (120-134, նաև 84) դեպի Տաճարն ուղղված ուխտագնացության տաղեր էին: Ամենահստակների միջից ընտրված այս օրինակները բավական են ցույց տալու համար, որ բազմաթիվ սաղմոսներ, մինչև իսկ անհատական սաղմոսները, շարադրվել են Տաճարի ծառայության համար: Ուրիշ սաղմոսներ, որոնք որպես իրենց առաջնահերթ նպատակ չունեին այս սահմանումը, առնվազն հարմարեցվել են ծիսական պաշտամունքին, օրինակի համար՝ օրհնությունների հավելումով (125, 128, 129):Սաղմոսների առնչությունը պաշտամունքին և Սաղմոսարանի ծիսական նկարագիրն անժխտելի են: Բայց մեզ ընդհանուր առմամբ պակասում են այն տեղեկությունները, որոնց օգնությամբ հնարավոր կլիներ ճշտել ստույգ արարողություններն ու տոները, որոնց ընթացքում այս կամ այն սաղմոսը գործածվում էր, երգվում կամ որպես աղոթք արտասանվում: 92րդ սաղմոսի եբրայեցերեն տիտղոսն այն սահմանում է շաբաթ օրվա համար: 24րդ, 48րդ, 93րդ և 94րդ սաղմոսների հունարեն տիտղոսները, մինչդեռ, դրանք սահմանում են շաբաթվա ուրիշ օրերի համար: 30րդ սաղմոսը գործածվում էր Տաճարի նավակատիքի տոնի ժամանակ, եբրայեցերեն տիտղոսի համաձայն, իսկ 29րդ սաղմոսը երգվում էր Տաղավարահարաց տոնի ժամանակ, հունարեն տիտղոսի համաձայն: Այս ցուցմունքները թերևս նախնական չեն, այսինքն՝ հետագա հավելումներ են, բայց այնուամենայնիվ վկայում են, որ Սաղմոսարանը Տաճարում և ժողովարաններում գործածվող երգերի գիրքն էր, նախքան այդպիսին կդառնար քրիստոնեական Եկեղեցում:

mashtoz.org

Նախորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Ես եմ կենաց հացը. ով դէպի ինձ գայ, քաղց չի զգայ, եւ ով ինձ հաւատայ, երբեք չի ծարաւի»: 

Հաջորդ

Պարույր Սևակի անծանոթ հարցազրույցը

Հաջորդ
Պարույր Սևակի անծանոթ հարցազրույցը

Պարույր Սևակի անծանոթ հարցազրույցը

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.