Կիրակի, 1 Հոկտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Հայացք անցյալին

3555 զույգ աչքեր մեզ էին նայում

18 Մայիսի, 2022
Հայացք անցյալին
3555 զույգ աչքեր մեզ էին նայում
0
Կիսումներ
5
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Արցախի զոհված ազատամատիկների հուշ-թանգարանում նախկինում չէի եղել։ Դա փոքրիկ տուն է՝ տեղակայված Ստեփանակերտի կենտրոնում՝ Արցախի հանրապետության կառավարության շենքից ոչ հեռու։ Ընկերներս պատմել էին, որ թանգարանում ներկայացված են հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված ավելի քան 3500 ազատամարտիկների լուսանկարներ, ինչպես նաև նրանցից յուրաքանչյուրի մասին տեղեկություններ, նամակներ, անձնական իրեր, պարգևներ և այլն։

Այդ թանգարանի ստեղծման գաղափարը Արցախում հայտնի հասարակական գործիչ Գալյա Առուստամյանինն էր։ Ներկայումս մոր գործը շարունակում է որդին՝ Արթուր Առուստամյանը։ Երբ մենք գնացինք թանգարան, Արթուրը դպրոցականներին պատմում էր թշնամուց Մարտակերտի շրջանի հայկական գյուղերի ազատագրման պատմությունը։ Մեզ տեսնելով՝ թանգարանի տնօրենն առաջարկեց միանալ էքսկուրսիային և, երեխաների հետ միասին, ծանոթանալ թանգարանում ներկայացված նմուշներին։ Այստեղ կարելի է տեսնել ամեն ինչ. ադրբեջանա-արցախյան պատերազմի ժամանակներից պահպանված զենք ու համազգեստ, զոհված հերոսների հագուստ ու անձնական իրեր, նամակներ, փաստաթղթեր, մեդալներ, կապի միջոցներ և բազմաթիվ այլ հետաքրքիր իրեր։ 3555 զույգ աչքեր մեզ էին նայում՝ պահանջելով վերհիշել անցած հերոսական օրերը և մտածել մեր Հայրենիքի ապագայի մասին։

— Այստեղ են արցախյան պատերազմի բոլոր զոհերը։ Բոլոր նրանք, ովքեր ծնունդով Արցախից են։ Ցավոք, մայրս չի հասցրել հավաքել այն զոհերի լուսանկարներն ու կենսագրությունները, ովքեր Հայաստանի հանրապետությունից էին։ Դա արդեն մեր անելիքն է, մենք պետք է զբաղվենք դրանով,-ուղեկցելով դպրոցականներին՝ ասաց ինձ Արթուրը։

Գալյա Առուստամյանը մի քանի տարի շարունակ շրջել է Արցախի բոլոր գյուղերով, այցելել ազատամարտիկների ընտանիքները՝ տեղեկություններ հավաքելով արցախյան պատերազմի հերոսների մասին։ Նրան հաջողվել է անել գործնականում անհնարինը։ Թանգարանը վերածվել է իսկական գիտական կենտրոնի, որտեղ հրատարակվում են գրքեր, անցկացվում հետազոտություններ և այլն։ Այստեղ կարելի է զոհված զինվորներից յուրաքանչյուրի, ինչպես նաև մարտերի մանրամասների, բնակավայրերի ազատագրման տարբեր ռազմագործողությունների մասին տեղեկություններ գտնել։ Միանգամայն ցնցող վայր, որտեղ խելացնոր կերպով միահյուսվում են անցյալը, ներկան ու ապագան։

— Հիմա հավաքում ենք մերօրյա հերոսների լուսանկարները, պարգևներն ու անձնական իրերը։ Պայքարը շարունակվում է։ Ցավոք, մեր պետության խաղաղությունն ու զարգացումն այսօր էլ է զոհեր պահանջում։ Շուտով կբացենք այդ էքսպոզիցիան, -իր պատմությունը շարունակեց Արթուր Առուստամյանը։
Նա կանգ առավ եղբոր լուսանկարի մոտ, ով զոհվել է 1992թ. նոյեմբերին՝ Մարտակերտի շրջանի Կիչան և Առաջաձոր հայկական գյուղերի համար մղվող մարտում։

— Սա իր հարսանեկան կոստյումն է։ Ցավոք, եղբայրս չհասցրեց այն հագնել։ Մայրս որոշեց այս հագուստը դնել այստեղ՝ ի հիշատակ բոլոր չամուսնացած տղաների։
Այնուհետ սրահում ցուցադրված էին Արցախի հերոսներ Շահեն Մեղրյանի և Աշոտ Ղուլյանի կիսանդրիները։

— Նայեք Բեկորի այս լուսանկարին։ Տեսնո՞ւմ եք, նա կանգնած է իր զինվորների գերեզմանների մոտ ու հարց է տալիս. «Առանց ձեզ ի՞նչ անեմ ես հիմա»։ Իսկ այս լուսանկարում հենց Աշոտի հուղարկավորությունն է… Մե՞նք ինչ անենք առանց նրանց։

Արթուրի պատմությունը շատ հետաքրքիր էր։ Թանգարանում կարելի է կտրվել աշխարհից։ Ամեն ինչ ինձ հիշեցրեց իմ մանկությունը։ Հազարավոր լուսանկարների մեջ ես անընդհատ ծանոթ դեմքեր էի փնտրում։ Եվ հանկարծ կողքի սրահում նկատեցի մի կնոջ։ Ծաղիկները ձեռքին՝ նա լուսանկար էր փնտրում, որը, ինչպես հետո պարզվեց, նրա որդունն էր։ Մի քանի վայրկյան նայելով ցուցադրափեղկին ու չգտնելով որդուն՝ մոտեցավ մեզ ու հարցրեց, թե չեն վերադասավորել, արդյոք, լուսանկարները։

— Նրա լուսանկարն այստեղ էր կախված, ահա սրա վրա…

Նրա խոսքն անավարտ մնաց։ Մոր և որդու հայացքները գտան իրար։ Կինը կանգնել՝ լուռ արտասվում էր։ Մենք դարձանք դեպի Գագիկ Ջավադյանի լուսանկարը։ Ողջ թանգարանում լռություն տիրեց։ Պատրաստ եմ երդվել, որ այդ պահին լռության րոպեին միացել էին նաև բոլոր 3555 հերոս-ազատամարտիկները։ Դա աննկարագրելի պահ էր…

Գագիկ Ջավադյանը զոհվել է 1992թ. նոյեմբերի 4-ին՝ դարձյալ Կիչան և Առաջաձոր գյուղերի ազատագրման համար վարած մարտերում։ Նա այդ ժամանակ ընդամենը 17 տարեկան էր։ Իմանալով, որ Արթուրի եղբայրը ծառայել է իր որդու հետ միասին, կինը թանգարանի տնօրենին խնդրեց պատմել նրա մասին։ Ես հասկացա, որ նրանց պետք է առանձին թողնել…

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Նախորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Ինքն իր մէջ բաժանուած ամէն թագաւորութիւն աւերւում է, եւ ինքն իր մէջ բաժանուած ամէն տուն՝ կործանւում»:

Հաջորդ

Մեսրոպ Մաշտոցի կրոնաքաղաքական հայեցակարգը և Թարգմանչաց շարժման սկզբնավորումը

Հաջորդ
Մեսրոպ Մաշտոցի կրոնաքաղաքական հայեցակարգը և Թարգմանչաց շարժման սկզբնավորումը

Մեսրոպ Մաշտոցի կրոնաքաղաքական հայեցակարգը և Թարգմանչաց շարժման սկզբնավորումը

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.