Հինգշաբթի, 21 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Աղոթարան

Երեք մանուկների օրհնությունը(աղոթք)

19 Մայիսի, 2022
Աղոթարան
 Քառասնորդական պահքի Դ կիրակի Տնտեսի կիրակի
0
Կիսումներ
18
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Օրհնյալ ես, Տե՛ր Աստված մեր հայրերի, օրհնյալ և փառավորյալ է հավիտյան Քո անունը:

Այս ամենն իրավամբ մեր միջով անցկացրիր, արդար ես Դու, Տե՛ր, և Քո բոլոր գործերը ճշմարիտ են:

Քո ճանապարհներն ուղիղ են, և Քո բոլոր դատաստաններն արդար են:

Արդար դատաստան արեցիր մեզ հետ, ըստ ամենայնի, ինչ որ արեցիր մեզ հետ և մեր հայրերի սուրբ քաղաքի՝ Երուսաղեմի հետ:

Արդարությամբ և իրավամբ բերեցիր այս ամենը մեզ վրա մեր մեղքերի պատճառով:

Անօրինացանք և հանցանք գործեցինք՝ ապստամբելով Քո դեմ, մեղանչեցինք ամեն ինչում, և Քո պատվիրաններին մենք չանսացինք:

Ո՛չ պահեցինք և ո՛չ արեցինք այնպես, ինչպես Դու մեզ պատվիրեցիր, որպեսզի բարիք գտնենք մենք Քեզանից:

Արդ, այն ամենը, ինչ որ արեցիր և ինչ որ բերեցիր մեզ վրա, արդար դատաստանով արեցիր:

Մատնեցիր մեզ մեր թշնամիների, անօրենների, անողոքների և ապստամբների ձեռքը: Ամբողջ աշխարհից ավելի անօրեն և  չար թագավորի ձեռքը մեզ մատնեցիր:

Եվ արդ, ժամանակ չկա մեզ բացելու մեր բերանները, որովհետև ամոթ և նախատինք եղանք Քո ծառաներին և պաշտոնյաներին:

Նաև մի՛ մատնիր մեզ իսպառ Քո Անվան համար, մի՛ մոռացիր Քո ուխտը և մի՛ հեռացրու մեզանից  Քո ողորմությունը:

Հանուն Քո սիրելի Աբրահամի, Քո ծառա Իսահակի և Քո սուրբ Իսրայելի:

Խոստացար նրանց և ասացիր՝ կբազմացնեմ ձեր զավակներին երկնքի աստղերի և ծովեզրի ավազների չափ:

Եվ արդ, Տե՛ր, նվազեցինք մենք բոլոր ազգերից ավելի և տառապյալ ենք այսօր ամբողջ երկրում մեր մեղքերի պատճառով:

Այս ժամանակներում չկան իշխան, մարգարե և առաջնորդ, չկան ո՛չ պատարագների ողջակեզները, ո՛չ օրենքի խունկերը և ո՛չ Քո առաջ պատարագ մատուցելու տեղերը՝ Քեզանից ողորմություն գտնելու համար:

Այլ մենք ինքներս խոնարհվելով և տառապյալ հոգով ընդունելի լինենք իբրև բյուրավոր պարարտ գառների  և խոյերի ողջակեզներ:

Այնպես էլ ընդունելի լինեն մեր պատարագները Քո առաջ, որպեսզի կատարյալ գտնվենք Քեզ մոտ և ամոթ չլինի Քեզ հուսացողներին:

Եվ արդ, գալիս ենք Քո հետևից մեր ամբողջ սրտով, երկնչում ենք Քեզանից և փնտրում Քո երեսը, Տե՛ր, մի՛ ամաչեցրու մեզ:

Այլ պատրաստի՛ր մեզ Քո հեզության համաձայն և Քո մեծ ողորմության համաձայն փրկի՛ր մեզ հանուն Քո սքանչելիքների[1], Տե՛ր, և թող փառավորվի Քո Անունը  հավիտյան:

Թող ամաչեն բոլոր նրանք, որ չարչարում են Քո ծառաներին, թող ամաչեցվեն նրանց բռնությունները, և նրանց բոլոր զորությունները թող խորտակվեն:

Եվ ճանաչեն, որ Դու ես Տեր Աստված միայն, որ փառավորյալ ես ամբողջ տիեզերքում:

Օրհնյալ ես Դու, Տե՛ր Աստված մեր հայրերի, գովյալ և առավել բարձրացյալ հավիտյան:

Օրհնյալ է Քո սուրբ փառքի անունը, գովյալ և առավել բարձրացյալ հավիտյան:

Օրհնյալ ես Քո սուրբ փառքի տաճարում, գովյալ և առավել բարձրացյալ հավիտյան:

Օրհնյալ ես Քո Արքայության աթոռի վրա, գովյալ և առավել բարձրացյալ հավիտյան:

Օրհնյալ ես, որ նստում ես քերովբեների վրա և նայում անդունդներին, գովյալ և առավել բարձրացյալ հավիտյան:

Օրհնյալ ես երկնքի հաստատության վրա, գովյալ և առավել բարձրացյալ հավիտյան:

Օրհնեցե՛ք Տիրոջը, Տիրո՛ջ բոլոր գործեր, օրհնեցե՛ք և բարձրացրե՛ք Նրան հավիտյան:

Օրհնեցե՛ք Տիրոջը, երկինքնե՛ր, օրհնեցե՛ք և բարձրացրե՛ք Նրան հավիտյան:

Օրհնեցե՛ք Տիրոջը, Տիրո՛ջ հրեշտակներ և երկնքից վե՛ր եղող ջրեր, օրհնեցե՛ք և բարձրացրե՛ք Նրան հավիտյան:

Օրհնեցե՛ք Տիրոջը, զորություննե՛ր, արեգա՛կ և լուսի՛ն, օրհնեցե՛ք և բարձրացրե՛ք Նրան հավիտյան:

Օրհնեցե՛ք Տիրոջը, երկնքի՛ աստղեր, անձրևնե՛ր և ցողե՛ր, օրհնեցե՛ք և բարձրացրե՛ք Նրան հավիտյան:

Օրհնեցե՛ք Տիրոջը, բոլո՛ր հողմեր, հո՛ւր և տա՛պ, օրհնեցե՛ք և բարձրացրե՛ք Նրան հավիտյան:

Օրհնեցե՛ք Տիրոջը, ցո՛ւրտ և տո՛թ, ցո՛ղ և ձյո՛ւն, օրհնեցե՛ք և բարձրացրե՛ք Նրան հավիտյան:

Օրհնեցե՛ք Տիրոջը, սառո՛ւյց և սառնամանի՛ք, եղյա՛մ և ձյո՛ւն, օրհնեցե՛ք և բարձրացրե՛ք Նրան հավիտյան:

Օրհնեցե՛ք Տիրոջը, ցերեկնե՛ր և գիշերնե՛ր, լո՛ւյս և խավա՛ր, օրհնեցե՛ք և բարձրացրե՛ք Նրան հավիտյան:

Օրհնեցե՛ք Տիրոջը, ամպե՛ր և կայծակնե՛ր և երկի՛ր, օրհնեցե՛ք և բարձրացրե՛ք Նրան հավիտյան:

Օրհնեցե՛ք Տիրոջը, լեռնե՛ր և բլուրնե՛ր և երկրի բոլո՛ր բույսեր, օրհնեցե՛ք և բարձրացրե՛ք Նրան հավիտյան:

Օրհնեցե՛ք Տիրոջը, աղբյուրնե՛ր, ծովե՛ր և գետե՛ր, օրհնեցե՛ք և բարձրացրե՛ք Նրան հավիտյան:

Օրհնեցե՛ք Տիրոջը, կետե՛ր, ջրերի բոլո՛ր ձկներ և երկնքի՛ թռչուններ, օրհնեցե՛ք և բարձրացրե՛ք Նրան հավիտյան:

Օրհնեցե՛ք Տիրոջը, գազաննե՛ր, անասուննե՛ր և մարդկա՛նց որդիներ, օրհնեցե՛ք և բարձրացրե՛ք Նրան հավիտյան:

Թող Իսրայելը օրհնի Տիրոջը, օրհնի և բարձրացնի Նրան հավիտյան:

Օրհնեցե՛ք Տիրոջը, քահանանե՛ր, օրհնեցե՛ք և բարձրացրե՛ք Նրան հավիտյան:

Օրհնեցե՛ք Տիրոջը, Տիրո՛ջ ծառաներ, oրհնեցե՛ք և բարձրացրե՛ք Նրան հավիտյան:

Օրհնեցե՛ք Տիրոջը, արդարների՛ հոգիներ, օրհնեցե՛ք և բարձրացրե՛ք Նրան հավիտյան:

Օրհնեցե՛ք Տիրոջը, սուրբե՛ր և սրտո՛վ խոնարհներ, օրհնեցե՛ք և բարձրացրե՛ք Նրան հավիտյան:

Օրհնեցե՛ք Տիրոջը, Անա՛նիա, Ազա՛րիա և Միսայե՛լ, օրհնեցե՛ք և բարձրացրե՛ք Նրան հավիտյան:

Փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Նախորդ

Հակոբոս 2:5.Մեկնություն

Հաջորդ

Սուրբեր

Հաջորդ
Սուրբեր

Սուրբեր

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.