Երկուշաբթի, 27 Մարտի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Աստվածաբանություն

Հակոբոս 2:5.Մեկնություն

19 Մայիսի, 2022
Աստվածաբանություն
Հակոբոս 2:5.Մեկնություն

Capturefile: C:ImageStoreUNIVERSITY of BIRMINGHAM�0010004.tif CaptureSN: CO010113.006779 Software: Capture One PRO for Windows

0
Կիսումներ
16
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

5. Լուարո՛ւք ինձ եղբա՛րք իմ սիրելիք:

Լսեցե՛ք ինձ, իմ սիրելի՛ եղբայրներ:

Ուստի սա է սրբերի և հատկապես Տիրոջ սովորությունը, քանզի երբ ցանկանում են մեծագույն ճառ սկսել, ապա նախ լսել են պահանջում. «Բայց ասում եմ ձեզ, դո՛ւք, որ լսում եք ինձ» (Ղուկ. 6:27), և նորից. «Ով որ լսելու ականջ ունի, թող լսի» (Ղուկ. 8:8): Նման ձևով սա էլ այստեղ է ասում. լսեցե՛ք ինձ, իմ սիրելի՛ եղբայրներ: Արդ, ճշմարտության մասին եմ խոսում ձեզ հետ, ինչն արժան է լսելու: Եվ ինձ ասելով վկայության ստուգությունն է ցույց տալիս, ինձ, ասում է, լսեցեք, որ ողջ ճշմարտությունն եմ ձեզ ուսուցանելու, և ոչ երբեք ստություն:

Արդ, եթե [կոչում է] իմ եղբայրներ և [հատկապես] սիրելի եղբայրներ (Աստծո սիրով կապված), ապա պարտավոր եք, ասում է, լսել ինձ, քանզի ոչ թե երկրավոր բաների և մարդկանց պարգևների մասին եմ պատրաստվում խոսել ձեզ հետ, այլ՝ աստվածային շնորհների և ձրի պարգևների:

Ո՞չ ապաքէն Աստուած ընտրեաց զաղքա՛տս աշխարհիս, որ են մեծատունք հաւատովք:

Չէ՞ որ Աստված ընտրեց այս աշխարհի աղքատներին, որոնք հարուստ են հավատով: Հետևաբար նրանց հորդորում է լսել՝ մտաբերելով Աստծու մարդասիրությունը, թե ինչպիսի անարգությունից է ոտքի կանգնեցնում աղքատներին և ինչպիսի աղտեղությունների միջից է բարձրացնում տառապյալներին և իր բարեկամությանն է արժանացնում:

Տեսնո՞ւմ ես բարի ընտրության ձևը. չէ՞ որ, ասում է,  Աստված ընտրեց այս աշխարհի աղքատներին, որոնք հարուստ են հավատով: Եվ արդեն իսկ ընտրեց նրանց, և ինչո՞ւ է Պողոսն ասում. «Նա ընտրեց մեզ Քրիստոսի միջոցով նախքան աշխարհի արարումը, որպեսզի մենք սուրբ և անարատ լինենք նրա առաջ սիրով» (Եփես. 1:4):

Արդ, նախ և առաջ տեսնենք, թե կա՞ այնպիսի մարդ, որ Աստծու ընտրությանն արժանի լինի: Ըստ բնության արդարև արժանի է, քանզի ընտրեց բնությունը և ստեղծեց գեղեցիկ ու վայելչական, որը կորցրինք, և որը նաև ընտրության արժանի համարեց: Իսկ ըստ անկման՝ երբեք, այլ ըստ ընտրության, որ եկավ և ընտրեց մեր աղքատացած բնությանը, և դա եղավ ըստ Աստծու շնորհների, քանզի անկախ մեր արժանիքներից ընտրեց մեզ:

Իսկ բնության ընտրությունն այն է, ինչի մասին Պողոսն ասաց. «ընտրեց մեզ նախքան աշխարհի արարումը»: Այս է, որ ասում է. չէ՞ որ Աստված ընտրեց այս աշխարհի աղքատներին: Աղքատ ասելով նկատի ունի կա՛մ խոնարհներին, կա՛մ նրանց, որ զուրկ են ամեն տեսակ ունեցվածքից, և կամ երկուսը միասին: Սակայն կարծում եմ, որ աղքատներ ասելով նկատի ունի առաքյալների դասը, որ կրկնակի աղքատությամբ էին զարդարված, քանզի թողնելով արտաքին ունեցվածքը, գնացին նրա հետևից, և իրենց խոնարհությամբ գերազանցում էին բոլոր մարդկանց: Սրանց, ասում է, ընտրեց Աստված աշխարհից. աղքատներին, ձկնորսներին, տգետներին, մաքսավորներին և որոնց էլ երանության արժանացրեց. «Եվ Հիսուս աչքերը բարձրացրեց իր աշակերտների վրա և ասաց. երանի հոգով աղքատներիդ, որովհետև Աստծու արքայությունը ձերն է» (Ղուկ 6:20): Եվ որպեսզի աղքատներից ոչ ոք չվհատվի՝ հարուստին երանելի համարելով, ասաց. «Վա՜յ ձեզ՝ հարուստներիդ, որովհետև դուք ձեր մխիթարությունը ստացել եք» (Ղուկ. 6:24):

Աստված ընտրեց, ասում է, այս աշխարհի աղքատներին.

Եվ լավ ասաց՝ աշխարհի, քանզի մարմնավոր և աշխարհային իրերից էին աղքատ, այլ ոչ թե հոգևոր և աստվածային, ինչը և ցույց է տալիս հաջորդ խոսքում. որոնք հարուստ են հավատով: Մարմնավոր հարստությունը սարդոստայնի պես է, քանզի անցավոր է և հեշտությամբ վնասվող, ինչն առաքյալները որպես փոշի թափ տվեցին և հարստացան անանց հարստությամբ, այսինքն՝ հավատով, և որը չկարողացան ոչնչացնել ո՛չ կենցաղային խաբկանքները, ո՛չ բանսարկության չարությունը, ո՛չ թագավորների բռնությունները:

Արդ, տեսնենք, թե ինչ է նշանակում այս հավատը. ընդհանրական հավա՞տքն է սա, որ բոլորս էլ ունենք՝ հավատալ Աստծուն և հրաշքներին: Կարծում եմ երկուսն էլ առաքյալներին էր վերաբերում, այդ պատճառով էլ հարուստ անվանեց նրանց, որով հարստացան բոլոր մարդկանցից առավել (հարազատ մնալով հավատին, որ նրանցից հետո առավել մեծացավ):

Այս հավատի հարստության մասին մեր Տերն էլ հայտնեց նրանց՝ ասելով. «Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, այս լեռանը կասեք՝ տեղափոխվի՛ր այստեղից այնտեղ, և կտեղափոխվի. և որևէ բան ձեզ համար անհնարին չի լինի» (Մատթ. 17:19): Ուստի ո՞ր մի հարուստը կամ ո՞ր թագավորը կարող էին այսպիսի զորություն ունենալ, ինչպես աղքատները, անտուններն ու անգետները: Եթե աշխարհի բոլոր հարուստներին մի տեղ հավաքես, չեն կարող նույնիսկ ընդամենը մի մեռելի հարություն տալ, և ոչ էլ մի կաղի բժշկել, ինչպես որ ձկնորս ու անգետ Պետրոսն արեց՝ ասելով. «արծաթ և ոսկի չունեմ, բայց ինչ որ ունեմ, քեզ կտամ, հանուն Նազովրեցի Հիսուս Քրիստոսի վե՛ր կաց և քայլի՛ր» (Գործք. 3:6), և խոսքերն արդյունավետ եղան, սկսեց քայլել, ցատկոտել և օրհնել Աստծուն:

Տեսա՞ր հավատի մեծությունը, արդ, տե՛ս նաև մեկ ուրիշ բան, որ առաջինից ավելի մեծ է: Հոպպեում Տաբիթային մեռելներից հարություն տվեց և սրբերի ու այրիների առջև կենդանի կանգնեցրեց [նրան] (տե՛ս Գործք 9:36-43):

Արդ, տեսնելով այս ամենը, ո՞ւմ վրա ես առավել զարմանում. հարուստների, որ տկարանում են այսպիսի բաներում, թե՞ Պետրոսի, որ հավատով էր հարուստ և այսպիսի հրաշքներ էր գործում: Պարզ է, որ Պետրոսի վրա ավելի ենք զարմանում, գովաբանում ենք նրան ու երանի տալիս, և ամբողջ աշխարհի հարստություններն անպիտան աղբ ենք համարում այսպիսի շնորհի առավելության հանդեպ: Եվ եթե համընդհանուր՝ բոլոր նմանատիպ աղքատների մասին այսպես ասես, ոչ մի բան պակաս չի լինի ճշմարտությունից, և որն էլ իմաստությամբ ակնարկում են այս խոսքերը:

Երբ հավատի հարստության մասին խոսեց, ապա նաև վարձքը [մեր առջև] դրեց.

Եւ ժառանգաւորք արքայութեանն, զոր խոստացաւ սիրելեաց իւրոց:

Եվ ժառանգորդներ այն արքայության, որը նա խոստացավ իրեն սիրողներին:

Քանզի Աստծու բոլոր սիրելիներն էլ հավատով արդարացան և արքայությանն արժանացան. Աբելը, Ենովքը, Նոյը, Աբրահամը և բոլոր մարգարեները: Արդ, այս պսակներին, արքայությանն ու անճառ բարիքներին սրանք էլ արժանացան, ովքեր հավատով հարստացան:

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի, Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

Tags: Հակոբոսի թուղթՍուրբ Գիրք
Նախորդ

Աստվածամայրը Մանկան հետ

Հաջորդ

Երեք մանուկների օրհնությունը(աղոթք)

Հաջորդ
 Քառասնորդական պահքի Դ կիրակի Տնտեսի կիրակի

Երեք մանուկների օրհնությունը(աղոթք)

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.