Մի առավոտ Հովհաննես Շիրազը կարմրած աչքերով գալիս է Ավետիք Իսահակյանի մոտ ու հուսահատ ձայնով ասում։
— Է՜հ, վարպետ, ո՛չ ես եմ բանաստեղծ, ո՛չ դու, ո՛չ էլ Թումանյանը։
Վարպետը ժպտում է ու ասում.
— Այ տղա՜, չլինի՞ Նարեկացի ես կարդացել։
Շիրազը թե.
— Հըբը՜։
Իսահակյանն էլ թե.
— Հըբը՜…
Ալեքպոլյան պատմություններ-ի ֆեյսբուքյան էջից։