Կիրակի, 1 Հոկտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Լրահոս

«Արցախի եւ Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» պատկերագրքի շնորհանդես

24 Մայիսի, 2022
Լրահոս
«Արցախի եւ Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» պատկերագրքի շնորհանդես
0
Կիսումներ
5
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Ս. թ. մայիսի 20-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) կազմակերպեցին «Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» անգլերեն ուսումնասիրություն-պատկերագրքի շնորհանդեսը: Աշխատությունը հեղինակել են Հրավարդ Հակոբյանը, Թամարա Մինասյանը և Վահե Թորոսյանը, խմբագրել է Կարեն Մաթևոսյանը: Հրատարակությունն իրականացվել է ՀԲԸՄ Արցախյան թեմաներով հետազոտությունների դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝ ՀԲԸՄ-ի Լորենս Թերզյան ֆոնդի ֆինանսավորմամբ։

Գիրքը նվիրված է պատմական Հայաստանի երկու հարակից նահանգների պատմությանն ու ձեռագրական ժառանգությանը: Հատորի սկզբում աղբյուրագիտական հարուստ տվյալներով ներկայացվում է Արցախ-Ուտիքի համառոտ պատմությունը հնագույն ժամանակներից մինչև 19-րդ դար: Երկրորդ գլխում ներկայացվում է Արցախի և Ուտիքի գրչության կենտրոնների պատմությունը: Միջնադարում գրչատները գործել են գրեթե բոլոր մեծ վանքերին կից: Մեզ են հասել 13-18-րդ դդ. ստեղծված ձեռագիր մատյաններ: Դրանց մի զգալի մասը պահվում է Մաշտոցյան Մատենադարանում, մի մասն էլ ցրված է աշխարհի տարբեր թանգարաններում և ձեռագրատներում:

Գրքի երրորդ մասը նվիրված է Արցախի մանրանկարչական արվեստին ու զարդանկարչությանը, որն ամբողջական պատկերացում է տալիս Արցախի-Ուտիքի մանրանկարչական դպրոցի և այնտեղ ձևավորված ձեռագրական ավանդույթների մասին: Պատկերազարդ ձեռագրերի 100-ից ավելի նկարներ և գիտահանրամատչելի նյութեր ամփոփող հատորը միտված է հանրահռչակելու միջնադարյան Արցախի և Ուտիքի հարուստ բայց շատերին անծանոթ գրավոր ժառանգությունը:

Շնորհանդեսին ողջույնի խոսքով հանդես եկան ՀԲԸՄ Հայաստանի տնօրեն Մարինա Մխիթարյանը և Մատենադարանի տնօրեն՝ Վահան Տէր-Ղևոնդյանը: Գրքի թարգմանիչ Սոնա Բալոյանը ներկայացրեց հատորի բովանդակությունը թվային պատկերների ուղեկցությամբ:Այս ծրագիրը Մաշտոցյան Մատենադարանի և ՀԲԸՄ-ի միջև երկարամյա համագործակցության ևս մի կարևոր իրագործում էր, որն անկասկած իր արձագանքն է գտնելու միջազգային գիտական և ստեղծագործական հանրույթում:

Նախորդ

Թաղասեռի սբ. Աստվածածին եկեղեցին

Հաջորդ

Մուշեղ Իշխան. Աշխարհի Ցաւով

Հաջորդ
Մուշեղ Իշխան. Աշխարհի Ցաւով

Մուշեղ Իշխան. Աշխարհի Ցաւով

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.