Երեքշաբթի, 26 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Լրահոս

Մայիսի 28․ Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչեք Սարդարապատից

27 Մայիսի, 2023
Լրահոս
Մայիսի 28․ Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչեք Սարդարապատից
0
Կիսումներ
27
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

«Մայիսի 28–ը մեր պատմության ամենամեծ տոնն է։ Հեռու չէ այն օրը, երբ մայիսի 28–ը կտոնվի իբրև համազգային անհերքելի ամենամեծ տոն, և ամեն հայ երկյուղածորեն պետք է խոնարհվի այդ տոնի առջև»։

Հովհաննես Քաջազնունի

ՀՀ առաջին վարչապետ

Մայիսի 28-ը մեծ հպարտություն է արթնացնում յուրաքանչյուրիս սրտում։ 104 տարի առաջ այս օրը Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին:

Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում՝ Մեծ եղեռնից հետո և Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի համայնապատկերին, երբ, ըստ էության, որոշվում էր հայ ազգի լինել-չլինելու հարցը, երբ բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար գաղթականները, սովը և ռուսական կայսրության նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծելու կայուն պետություն: Ու չնայած իր կարճատև գոյությանը` այն դարձավ մեր ազգային վերածննդի և նոր պետականության կայացման հիմնասյունը:

1918 թ․-ի մայիսի 26-ին Սարդարապատում հաղթանակ տանելով թուրքական բանակի նկատմամբ` հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքերի ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: Մայիսի 29-ին ՀՅԴ արևմտյան և արևելյան բյուրոյի նիստը Հովհաննես Քաջազնունուն նշանակեց անկախ Հայաստանի առաջին վարչապետ։ Հայաստանի մայրաքաղաքը դարձավ Երևանը։ ՀՀ տարածքը հռչակման պահին 12 հզ. քառ. կմ էր, բնակչությունը՝ 700 հազար:

Այս վերելքային կարճ ժամանակահատվածում Հայաստանի առաջին հանրապետությունը լուրջ ձեռքբերումներ ունեցավ՝ ստեղծվեց հայկական դրամը, ընդունվեցին օրհներգը և զինանշանը, բացվեց առաջին համալսարանը Երևանում և տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։

Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ ընդամենը երկու տարի` մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Երևան մտան 11-րդ Կարմիր բանակի զորամասերը, և հանրապետությունը խորհրդայնացվեց:

Պետականության վերականգնումն ահռելի մեծ դեր ունեցավ հայ ժողովրդի կյանքում։ Եվ հենց այս առաջին հանրապետության ստեղծումն էր, որ հայ ազգին մղեց ստեղծելու և՛ երկրորդ, և՛ երրորդ հանրապետությունները։

Առաջին հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992 թվականից:

Սարդարապատի հուշահամալիրը բացվել է 1968 թվականի մայիսին հայ-թուրքական ճակատամարտում հայ ժողովրդի հաղթանակի 50-ամյակի կապակցությամբ։ Հեղինակներն են ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը, քանդակագործներ Արշամ Շահինյանը, Սամվել Մանասյանը և Արա Հարությունյանը։

1968 թվականին Պարույր Սևակը գրեց Սարդարապատի հերոսամարտին նվիրված բանաստեղծությունը, որի հիման վրա ստեղծվել է նաև երգ։

ՍԱՐԴԱՐԱՊԱՏ

Երբ չի մնում ելք ու ճար,
Խենթերն են գտնում հնար:
Այսպէս ծագեց, արեգակեց
Սարդարապատի մարտը մեծ:

Զանգե՛ր, ղօղանջէք,
Սրբազան քաջերին կանչէք
Այս արդար պատից:
Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչէք
Սարդարապատից:

Աւարայրից ջանք առանք,
Այստեղ մի պահ կանգ առանք,
Որ շունչ առած՝ շունչերնիս տանք
Սարդարապատի պատի տակ:

Զանգե՛ր, ղօղանջէք,
Սրբազան քաջերին կանչէք
Այս արդար պատից:
Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչէք
Սարդարապատից:

Բայց մենք չընկանք, մենք միշտ կանք,
Մենք չհանգանք, դեռ կը գանք՝
Երբ տան զանգը, ահազանգը՝
Որ մեր հոգու պարտքը տանք:

Զանգե՛ր, ղօղանջէք,
Սրբազան քաջերին կանչէք
Այս արդար պատից:
Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչէք
Սարդարապատից:

Արևիկ Մելիքյան, 10-րդ դասարան

Նախորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Ձեզնից ով կամենայ մեծ լինել,թող լինի ձեր սպասաւորը.եւ ձեզնից ով կամենայ առաջին լինել, բոլորին ծառայ թող լինի»:

Հաջորդ

Հակոբոսի նամակի մեկնություն(3.7-8)

Հաջորդ
Հակոբոս 5.2-3.Մեկնություն

Հակոբոսի նամակի մեկնություն(3.7-8)

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.