Երեքշաբթի, 28 Մարտի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Հարցազրույցներ

Բեմի վրա և բեմից դուրս

3 Հունիսի, 2022
Հարցազրույցներ
Բեմի վրա և բեմից դուրս
0
Կիսումներ
22
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Մհեր Մկրտչյանը, Մկրտչյան Մհերը կոչված էր այս երկրի` Աստծու այս թատրոնի մեծ բնակիչներից մեկը լինել. չլիներ դրամատուրգիան, չլիներ բեմը` Մհերը այլ կերպ էր լինելու` որպես մի ոմն Պոլոզ Մուկուչ, մի ոմն Պըլը- Պուղի կամ Վիլյամ Սարոյան, մարդ, բնակիչ, ում ներկայությունն ու ընթացքը բարություն, սեր ու վստահություն է ցողում բոլոր-բոլորի վրա, մարդիկ արթնանում են այլ ու լավ տրամադությամբ, դեպքերին ու դեմքերին շատ մեծ նշանակություն չեն տալիս, կարողանում են հրեշավորը ծիծաղելի տեսնել, կարգուկանոնի պարտադրածից իրենց դուրս ու ազատ են տեսնում: Եվ Աստծո այս բեմում Մհերը թերևս ավելի մեծ լիներ, քան եղավ թատրոնի բեմում: Ինքը` Աստծո մի մեծ ստեղծվածք` իրեն դժվար էր տեղավորում մարդու մեր գործերում և ստեղծագործություններում. կերպարների կաղապարները փշուր-փշուր էին լինում, կերպարի հանդերձը ճռռալով պատռվում էր նրա վրա, կառույցը նրա մուտքով քանդուքարափ էր լինում և վերաշինվում ու գմբեթավորվում ոչ այն տեսքով, ինչ տեսքով ենթադրելի էր:

Իր համար ինքն էր գրելու և գրեց, բեմի վրա և բեմից դուրս` նրա գործն ու կյանքը նրա սեփական ու մեծ ստեղծագործությունն է: Շարունակվեր այդ ստեղծագործությունը` այսօր մեր միջավայրն այդքան խեղճ ու չար չէր լինի, շարունակվեր այդ կյանքը` աշխարհի համար մենք ավելի լավը կլինեինք, մեր հասակները մի քիչ ավելի բարձր, մեր աչքերը մի քիչ ավելի խելացի, մեր հոգիները թեթև ու մեր սրտերը բաց կլինեին:

Բայց մեր մեծերը ինչո՞ւ են հեռանում մեծ փլուզումներից առաջ, ինչո՞ւ են մեզնից երես դարձնում, ի՞նչ է, մեծի նրանց պարտքը չէ՞ մեր ծանր օրերին մեր մեջ լինել, մեր, որ իրենց ստեղծածն ենք, խուճապային մեր փախուստի գլխին լինել և մեր խուճապը դարձնել կանոնավոր նահանջ ու երթ, թե՞ մեր իսկ չարության դեմ ինքներս ենք արժանի մնալ մենակ, առանց մեծերի:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Նախորդ

Սմբատ Բունիաթյան. «Հրաժեշտի նամակներ»

Հաջորդ

Հայկական ձեռագրեր Իտալիայում

Հաջորդ
Հայկական ձեռագրեր Իտալիայում

Հայկական ձեռագրեր Իտալիայում

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.