Երկուշաբթի, 25 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Աստվածաբանություն

Հակոբոսի նամակի մեկնություն(4.1)

3 Հունիսի, 2022
Աստվածաբանություն
Կիլիկյան Հայաստանի արվեստի ճոխությունը
0
Կիսումներ
11
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Ուստի՞ պատերազմունք ի ձեզ, և ուստի՞ կռիւք. ո՞չ ապաքէն յայդպիսի ցանկութեանց ձերոց, որ զօրացեալ են յանդամս ձեր:

Այդ որտեղի՞ց պատերազմներ և որտեղի՞ց կռիվներ ձեր մեջ. չէ՞ որ ձեր այն ցանկություններից, որոնք կռիվ են մղում ձեր անդամների մեջ:

Կարծում եմ այստեղ նորից մեր միտքը կենտրոնացնում է այն բանի վրա, որ մենք՝ մարդիկս երկու մասից ենք բաղկացած՝ հոգուց և մարմնից, և երկակի է նաև մեր հանդեպ մղվող պատերազմն ու կռիվը, այն կարող է լինել ներքին և արտաքին: Այդ պատճառով էլ ասաց. այդ որտեղի՞ց պատերազմներ և որտեղի՞ց կռիվներ ձեր մեջ. չէ՞ որ ձեր այն ցանկություններից, որոնք կռիվ են մղում ձեր անդամների մեջ:

Ինքը հարցնում է և ինքն էլ պատասխանում որպես իմաստուն և փորձառու բժիշկ, որ հարցնում է հիվանդին հիվանդության պատճառների մասին, որը, սակայն, չի կարողանում պատմել, և ինքը ցավի տեսակը իմանալով և երակների շարժումը քննելով՝ գտնում է ճիշտ պատճառը և նրա առջև դնում: Նույնպես նաև այս երանելին, հմուտ լինելով հոգևոր բժշկության մեջ, հարցնում է նրանց ցավի պատճառները, և իմանալով, որ պատասխան չի ստանալու, ինքն է հարկադրվում պատասխանել և մեջբերել պատճառները: Եվ քանի որ մարդ էր և ծանոթ մեր բնությանը, և գիտեր ախտածին պատերազմի պատճառները, որ կարող է հիվանդացնել մեր բնությանը, ասում է.  այդ որտեղի՞ց պատերազմներ և որտեղի՞ց կռիվներ ձեր մեջ. չէ՞ որ ձեր այն ցանկություններից, որոնք կռիվ են մեղում ձեր անդամների մեջ:

Ինչպես սկզբում ասացինք, նորից այդ պատերազմն է ցույց տալիս, բայց նախ քննենք, արդյոք նույն բանն են կռիվն ու պատերազմը, թե տարբեր են: Կարծում եմ, թե նույնը չեն, այլ տարբեր են, քանզի պատերազմն այն է, որ սպառազինված միմյանց են խառնվում, գործնականում խոցում են իրար և սպանում, իսկ կռիվն այն է, որ լեզվով և խոսքերով է իրագործվում՝ միմյանց հանդեպ թշնամանալով և կշտամբելով: Բայց շատ դեպքերում լինում է, որ կռվով սկսում են և պատերազմով երկարում, և այս երկուսն էլ մեր բնության մեջ են ու բնությունից դուրս:

Բնության մեջ [լինում է այնպես], ինչպես կրքերի ու վավաշոտության դեմ պատերազմում, որ սկսվում է այն ցանկության պատճառով, ինչը զորացել է մեր անդամների մեջ, և մտքին՝ մեր բնության դատավորին, գերեվարած տանում է, և ապա հոգուն անխնա խոցոտելով՝ սպանում: Իսկ խորհուրդների վեճերն ու կռիվներն ո՞վ կարող է թվարկել, քանզի խոսքի նման բազմաթիվ անգամներ վեր են բարձրանում, գործով պատերազմելով հոգու դեմ և սպանում նրան որպես դյուրահավան թշնամի և անողորմ հարևան:

Եթե ցանկանա խոսել նրա դեմ, չի կարող, անտեսելով չի հանդարտվում, չի ուզում բռնանալ նրան, իսկ նա որպես պատերազմող, վնասում է նրան, բայց նա որպես սիրելի հանդարտեցնում է նրան: Նա ատելությամբ հեռանում է նրանից, իսկ ինքը սիրով նորից գիրկն է առնում, թեև չարչարվում է նրանից, բայց խնայում է նրան, և հիվանդանալով՝ բժշկում է նրան, մերկանալով նրանից՝ հագցնում է նրան և սովամահ լինելով՝ կերակրում է նրան: Չգիտեմ, թե ինչ ողբաձայն երգեր երգեմ այս պատերազմի մասին, այս տնական պատերազմի մասին, որ հուզում է մեզ և խռովեցնում, և որ ախտավոր ցանկություններից է մեր մեջ առաջանում:

Իսկ արտաքին [պատերազմների մասին] ո՞վ կարող է ըստ արժանվույնս թվարկել, քանզի բազմազան են և տարաբնույթ թե՛ ցանկությունները և թե՛ պատերազմները, և ըստ բազմաթիվ ցանկությունների բազմաթիվ են նաև պատերազմները, ինչպես նաև կռիվները: Ուստի այլ է փառքի ցանկությունը, այլ՝ հարստության, այլ է կերակրի ցանկությունը, այլ՝ իշխանության, և նմանօրինակ այլ ցանկությունները, որոնք փոթորկի պես մեր մեջ են ընկնում և խռովքի մատնում մեր բնությանը, պատերազմներ և կռիվներ ծնում մեր մեջ՝ թե՛ ընտանիքներում և թե՛ օտարների մեջ: Արդ, երբ մեր ցանկալի բաները պակասում են, չենք կարողանում հանգստանալ և համբերել, ինչի պատճառով էլ կռիվներ ու պատերազմներ ենք առաջացնում:

Դրա համար էլ ասաց. այդ որտեղի՞ց պատերազմներ և որտեղի՞ց կռիվներ ձեր մեջ. չէ որ ձեր այն ցանկություններից, որոնք կռիվ են մեղում ձեր անդամների մեջ: Հոգնակի է դնում ցանկությունը, որովհետև կարծում եմ, վերջինն է ուզում ցույց տալ, քանզի առաջին՝ վավաշոտ ցանկությունը, եզակի է, թեև տարբեր մարմինների ցանկությունից տագնապում է, և բազմաթիվ անգամներ բնությունից դուրս է կատարում:

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,

Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

Tags: Հակոբոսի թուղթՍուրբ Գիրք
Նախորդ

Վիլյամ Սարոյան. Առաջին օրը դպրոցում

Հաջորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Ով ինձ հետ հաց էր ուտում, իմ դէմ դարձաւ»:

Հաջորդ
 Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակի

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Ով ինձ հետ հաց էր ուտում, իմ դէմ դարձաւ»:

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.