VIII դարի շարականագիր, Սյունյաց մետրոպոլիտ Ստեփանոս Սյունեցու «Հաստատեցաւ սիրտ իմ ի Տէր» շարականն է՝ Քրիստոսի հարության ավագ օրհնությունների կարգից։ Երգի խոսքերը՝
Հաստատեցաւ սիրտ իմ ի Տէր
Եւ բարձրացաւ յոյս իմ ի փառս քո․
Որ նստիս ի քրովբէական աթոռ․
Հաստատութիւն իմ լեր, Տէր, քոյով յարութեամբ։
Որ զանարատ բազուկս քո Տարածեցեր ի վերայ խաչին․
Ժողովել զհեռացելասն ամենակարող զօրութեամբդ․
Հաստատութիւն իմ լեր, Տէր, քոյով յարութեամբ։
Յոյս մեր եւ ապաւէն մայր տեառ եւ կոյս սուրբն,
Որ հուր աստուածութեանն ոչ բոցակիզեաց Զքո սուրբ զորովայն․
Բարեխօսեա առ Տէր վասն մերոյ փրկութեան։