Երկուշաբթի, 25 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Գանձեր

Դա՛րձ, անձն իմ.Հովհան Օձնեցի(շարական)

4 Մայիսի, 2023
Գանձեր
Դա՛րձ, անձն իմ.Հովհան Օձնեցի(շարական)
0
Կիսումներ
254
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Հայոց կաթողիկոս Հովհան Օձնեցու «Դարձ անձն իմ» շարականն է (ծանր տարբերակ)՝ 114-րդ (ՃԺԴ) սաղմոսի հիման վրա. մաս է կազմում «Որդւոցն Որոտման Սրբոց Առաքելոցն Յակոբայ եւ Յովհաննու կանոնի»: Երգվում է գերեզմանի կարգի ընթացքում: Երգում է Վարուժան Մարգարյանը:

Երգի խոսքերը՝

Դա՛րձ, անձն իմ, ի հանգիստ քո, զի Տէր կոչեաց զքեզ:

Սիրեցի զի լուիցէ Տէր զձայն աղօթից իմոց,

Զի խոնարհեցոյց զունկն իւր առ իս

Եւ ես յաւուրս իմ կարդացի առ նա:

Շրջեցան զինև երկունք մահու,

Եւ վիշտք դժոխոց գտին զիս:

Զնեղութիւն և զանձկութիւն գտի,

Եւ զանուն Տեառն կարդացի:

Ո՜ Տէր, փրկեա՛ զանձն իմ:

Ողորմած և արդար է Տէր Աստուած մեր,

Ողորմի եւ պահէ զտղայս, Տէր:

Ես խոնարհ եղէ և Տէր կեցոյց զիս:

Դարձ անձն իմ ի հանգիստ քո, զի Տէր կոչեաց զքեզ:

Արևելահայերեն աշխարհաբար թարգմանություն

Դարձիր քո հանգստությանը, ո՜վ անձ իմ,

Քանզի Տերը կանչեց քեզ,

Սիրեցի (Տիրոջը), քանզի լսեց ձայնս աղոթքի,

Իր ականջն առ ինձ խոնարհեց,

Եվ ես իմ օրերում նրան (աղոթք) կարդացի:

Մահվան տագնապն է պտտվում շուրջն իմ,

Եվ դժոխքի վշտերը պատել են ինձ ,

Նեղություն ու անձկություն կրեցի,

Եվ Տիրոջ անունն (աղոթքով) կարդացի:

Ո՜վ Տեր, փրկի՛ր անձն իմ:

Ողորմած և արդար է Տեր Աստվածը մեր,

Ողորմի՛ր և պահի՛ր մեր զավակներին, Տեր:

Ես խոնարհ եղա և Տերն ապրեցրեց ինձ,

Դարձիր քո հանգստությանը, ո՜վ անձ իմ:

Tags: Գանձեր
Նախորդ

Հակոբոսի նամակի մեկնություն(4.9-10)

Հաջորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Օրէնքը լսողները չեն, որ արդար են Աստծոյ առաջ, այլ օրէնքը կատարողները»:

Հաջորդ
Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Բազում են կանչուածները, բայց սակաւ են ընտրեալները»:

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Օրէնքը լսողները չեն, որ արդար են Աստծոյ առաջ, այլ օրէնքը կատարողները»:

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.