Չորեքշաբթի, 4 Հոկտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Կարևոր խոսք

Աստված խոսում է ներսի՞ց, թե՞ դրսից

10 Հունիսի, 2022
Կարևոր խոսք
Արևագալի ժամերգություն 5
0
Կիսումներ
7
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Հաճախ, երբ հավատքի մասին, մեր հոգևոր կյանքի վերաբերյալ ունենում ենք հարցեր, մեր աչքերը հառում ենք դեպի դուրս։ Մենք փնտրում ենք հարցերի պատասխաններն ամենուր՝ հարցնելով այլոցից, թե ինչ կարծիքի են, ինչ խորհուրդ կտան։ Դիմում ենք մարդկանց, հոգևորականներին, ովքեր մեր կարծիքով հարուստ կենսափորձ ունեն, անցած ուղի, գիտելիք։ Հարցնում ենք՝ ո՞րն է Աստծուն հաճելի, ինչպե՞ս արժանանանք Նրա բարեհաճությանը։ Մարդիկ էլ փորձում են օգնության ձեռք մեկնել մեզ՝ փորձելով մեզ համար լավագույն լուծումներն առաջարկել: Սակայն մի պահ դուրս գանք այս դերից ու մտածենք՝ արդյո՞ք ճիշտ ենք վարվում՝ այլոց դիմելով։

Անշուշտ, բարդ չէ հասկանալն այն, որ երբեմն յուրաքանչյուրն ունենում է օգնության կարիք։ Երբեմն լինում է այնպես, որ մեր կյանքի բարդ ու դժվար իրավիճակներում չենք կողմնորոշվում, թե որ ճանապարհն  է ավելի աստվածահաճո, և դիմում ենք այն մարդկանց օգնությանը, ովքեր կոչված են մեզ օգնելու կողմնորոշվել։ Հոգևորականի օգնության, հայրական խորհրդի կարիքը զգացվում է յուրաքանչյուրիս կյանքի բարդ իրավիճակներում, երբ սառը դատելը այնքան բարդանում է։

Մինչդեռ ոչ միշտ է այդպես։ Արդյոք մի՞շտ ենք գտնվում ծայրահեղ իրավիճակներում, մի՞շտ է, որ ունենում ենք այլոց օգնության ու խորհրդի կարիքը։ Անշուշտ, ոչ։ Մինչդեռ միշտ դիմում ենք՝ կարծես որոշումների պատասխանատվությունը թողնելով այդ մարդկանց ուսերին։ Ինչո՞ւ։

Զուր չէ ասված, որ քրիստոնեությունը թույլերի հավատքը չէ։ Քրիստոնյան ուժեղ է, միշտ հաղթող։ Եվ Աստված էլ, իր հերթին, խոսում է ոչ թե դրսից, այլ ներսից։ Մե՛ր մեջ են մեր հարցերի պատասխանները, որոնք փնտրում ենք դրսում՝ արտաքին աշխարհում։ Մե՛րն է որոշումը՝ տեսնելու այդ պատասխանները, առերեսվելու դրանց հետ։ 

Աստված մեզ թույլ է տալիս ընտրել նաև՝ լսե՞լ Նրա խոսքը, որ հնչում է ներսից, թե՞ անտեսել կամ հանձնվել։ Մե՛րն է ընտրությունը, մե՛րն է որոշումը, և սրանում է ուժը քրիստոնեական հավատքի, որ թեև լի է պատասխանատվությամբ, սակայն տանում է դեպի լույս։ 

Աղբյուր՝https://qahana.am/

Նախորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Արդար լինես քո խօսքերում եւ յաղթես, երբ դատում են քեզ»:

Հաջորդ

Եղիշե Չարենց. Աղմկում է իմ սրտում…

Հաջորդ
Եղիշե Չարենց. Աղմկում է իմ սրտում…

Եղիշե Չարենց. Աղմկում է իմ սրտում...

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.