Կտավ՝ Շուշանիկ Կուրղինյան (1977)
Հեղինակ՝ Գաբրիելյան Ադա Վասիլի (Գավրիլովա Աիդա)
Փուշը մտել էր ճամփորդի ոտքը․ ո՛չ դուրս էր գալիս, ո՛չ էլ թողնում, որ մարդը անցավ գնար իր ճամփով։
— Անիծված փուշ, — ասաց ոտքը, — ավելի լավ չէ՞ր լինի տեղդ մնայիր ու ազատ ապրեիր հիմար մացառիդ վրա։
— Բայց չէ՞ որ դու խանգարեցիր ինձ ազատ ապրելու։
— Ինչպե՜ս, — զարմացավ ոտքը։
— Շատ հասարակ կերպով։ Դու կոխեցիր ինձ, տրորեցիր․ միևնույն չէ՞ ինձ համար այժմ ուր և ինչպես մեռնելը։