Շաբաթ, 30 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Գրական անկյուն

Կոմիտաս․ Նկարագիր Տաղյան վասն թղթախաղյան ի ցամաք-աղբյուր ուր գերեզմանք բյուր

24 Հունիսի, 2022
Գրական անկյուն
Կոմիտաս․ Նկարագիր Տաղյան վասն թղթախաղյան ի ցամաք-աղբյուր ուր գերեզմանք բյուր
0
Կիսումներ
5
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Սարգիս Մուրադյան, «Կոմիտաս 1915 թվական»

Ի սաստիկ ձմեռանի
Բնությունը կմեռանի.
Ամեն ոք,
Հագված գոգ`
Իրիկուն
Կուգա տուն:

Այստեղ նոր կյանք կբանի,
Որ մարդու քուն չտանի.
Հաց կուտեն`
Գառ բուդեն.
Ներս տաքուկ,
Ձեռ փափուկ:

Ծալապատիկ կշարվին,
Քով քովի կհարվին.
Եվ Հայրիկ,
Եվ Մայրիկ,
Եվ որդիք
Դիմառնիկ:

Հանդես կուգա մեր քափութ,
Հնուց հայտնի խաղաթուղթ.
Աչք ու ունք`
Թև թիկունք,
-Զա՛ր երկնոց:
-Ա՛ռ մեկնոց:

Մայրիկն հառած դրան քով`
Մեջքեն առած կուտա հով.
Եվ վերմակ,
Եվ ջերմակ,
Շուրջ կողին`
Անկողին:

Իսկ Հայրիկը սուս ու փուս,
Ծըռմըռելով ներս ու դուրս
Աչքը` ձախ,
Ձեռքը` կախ
Թուղթ կառնե,
Կզարկե:

Լևոնիկը մտասույզ
Թղթերն իրար կանե հույզ:
Հարց-հարցուկ,
Թուղթ դարձուկ.
Կխնդա,
Կթնդա:

Լմփոշ Գյառնիկ գյացեր ի,
Կղզին տունիկ բացեր ի.
Ճերմակ հաց,
Սրտաբաց,
Ամեն օր`
Տունը նոր:

Մըզ-մըզ Գյոգյոր բերան բաց,
Կարծես կուզե ուտել հաց:
Աղջի՞կ գա.
-Թագվո՛ր կա.
Իսկ յոթնո՞ց.
-Է անխոց:

Ստեփանիկը` բերան ջուր,
Կհորանջե բայց իզուր.
Խաղը դեռ
Չէ ելեր.
Շագանակ
Կեցել խակ:

Մտքեր կեռան` հուր ու բոց,
Կթելադրեն խաղալ գոց.
Իսկ դանակ,
Շագանակ,
-Վառ հնոց,
Մոխրանոց:

Արդեն պատրաստ կդարսեն,
Կրակի մեջ կսարսեն.
Չա՛թ հա, չո՛ւթ,
Փա՛թ հա, փո՛ւթ.
-Ա՛ռ քափութ,
Եղանք ութ:

Այժմ ուտենք շագանակ,
Անենք կատակ ու հանաք.
Ի՜նչ համեղ`
Ինչպես եղ.
Ի՜նչ անուշ`
Կարծես նուշ:

Քանի չեմ կտրել ձեր քիթ,
Գիշե՛ր բարի ամենքիդ.
Ես խըռ-խըռ,
Դուք մըռ-մըռ.
Դուք ձեր տուն,
Ես` իմ բուն:

Կոմիտաս
1915, նոյեմբեր 23, Կ. Պոլիս

Աղբյուր՝ Komitas Museum-Institute ֆեյսբուկյան էջ

Tags: Կոմիտաս
Նախորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Առողջներին բժիշկ պէտք չէ, այլ՝ հիւանդներին»:

Հաջորդ

Սիլվա Կապուտիկյան․ Երեկո

Հաջորդ
Սիլվա Կապուտիկյան․ Երեկո

Սիլվա Կապուտիկյան․ Երեկո

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.