Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Խոսք մեծաց

Հատընտիր հատվածներ Սուրբ Հաղորդության մասին.ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ

3 Հուլիսի, 2022
Խոսք մեծաց
 Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակի

?????????????????????????????????????????????????????????

0
Կիսումներ
31
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ, Քարոզներ Կորնթացիս Ա. Նամակի մասին, XXIV, 5 (PG 61, 204).

[…] Մոգերն այս մարմնին երկրպագեցին մսուրի մեջ դրված: […] Այլևս մսուրի մեջ չէ, որ դու տեսնում ես Նրան, այլ՝ խորանի վրա: […]

***

ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ, Քարոզներ Մատթեոսի Ավետարանի մասին, L, 3 (PG 58, 507).

[…] Պետք է հավատաք, որ այսօր էլ խոսքը միևնույն ընթրիքի մասին է, որին նախագահում էր Հիսուսը: Ոչ մի տարբերություն չկա այս ընթրիքի [Սուրբ Պատարագի] և այն ընթրիքի [Վերջին Ընթրիքի] միջև: […]

***

ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ, Քարոզներ Կորնթացիս Ա. Նամակի մասին, XXIV, 4 (PG 61, 203-204).

[…] Մարմինն է, որ արյունոտվեց, գեղարդով խոցվեց, որից բխեցին արյան և ջրի փրկարար վտակները, ամբողջ երկրի համար:

Քրիստոսը անդունդներից դուրս ելավ շողարձակ լույսով զգեստավորված և, այստեղ թողնելով Իր ճառագայթները, համբարձավ մինչև երկնային գահը: Արդ, սա՛ է մարմինը, որը Նա մեզ տալիս է մեր ձեռքերում պահելու և ուտելու: […]

***

ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ, Քարոզներ Հուդայի մատնության մասին, I, 6 (PG 49, 380).

[…] Քահանան ասում է. «Սա իմ մարմինն է», և այս խոսքերը փոխակերպում են ընծայի բնությունը: Այսպիսով, Փրկչի այս խոսքը, երբ արտասանվում է, բավական է եղել և բավական է լինելու՝ կատարելու համար ամենակատարյալ պատարագը բոլոր եկեղեցիների խորանների վրա, Հիսուս Քրիստոսի վերջին Զատիկից մինչև մեր օրերը և մինչև Իր գալուստը: […]

***

ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ, Քարոզներ Հովհաննեսի Ավետարանի մասին, XLV, 2 (PG 59, 253).

[…] Հացը դառնում է երկնքի հացը, որովհետև նրա վրա գալիս է հանգչելու Հոգին: […]

***

ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ, Քարոզներ Մատթեոսի Ավետարանի մասին, LXXXII, 5 (PG 58, 744).

[…] Այն, ինչն այստեղ մեր առաջ է, մարդկային զորության գործը չէ: Նա, ով դա արեց Վերջին Ընթրիքի ժամանակ, նույնը անում է նաև այժմ: Ինչ վերաբերվում է մեզ, մեր պաշտոնը սպասավորելն է, բայց Նա է, որ ընծաները սրբագործում է ու փոխակերպում: […]

***

ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ, Քարոզներ Առ Եբրայեցիս Նամակի մասին, XVII, 3 (PG 63, 131).

[…] Կա […] միայն մեկ Քրիստոս, կատարյալ ու ամբողջական այստեղ և կատարյալ ու ամբողջական այնտեղ, միայն մեկ մարմին: […] Մենք մի ուրիշ զոհ չենք մատուցում, ինչպես վարվում էր այն ժամանակների [Հին Կտակարանի] քահանայապետը: Զոհը միշտ նույնն է, կամ ավելի ճիշտ է ասել՝ մենք կատարում ենք զոհաբերման հիշատակությունը: […]

***

ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ, Քարոզներ Առ Կորնթացիս Ա. Նամակի մասին, XXX, 1 (PG 61, 250).

[…] Ինչպես գլուխն ու մարմինը կազմում են մեկ միակ մարդ, այնպես էլ Քրիստոսը և Եկեղեցին կազմում են մեկ միակ ամբողջություն: […]

***

ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ, Քարոզներ Հովհաննեսի Ավետարանի մասին, XLVI, 3 (PG 59, 260).

[…] Այս միությունը իրագործվում է այն սնունդի շնորհիվ, որը Նա տվել է մեզ, կամենալով փաստել մեզ Իր սերը: Սրա համար սերտորեն միացավ մեզ, Իր մարմինը իբրև թթխմոր խառնեց մեր մարմնին, որպեսզի դառնանք մեկ ամբողջական էակ, ինչպես մարմինը միացած է գլխին: […]

***

ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ, Քարոզներ Հովհաննեսի Ավետարանի մասին, XLVI, 2-3 (PG 59, 260).

[…] Հասկանա՛նք այս խորհրդի սքանչելիությունը, նրա հաստատման նպատակը, արգասիքները, որ արդյունավորում է: Մենք դառնում ենք միայն մեկ մարմին, Աստվածաշնչի համաձայն, անդամներ Իր մարմնի և ոսկորներ Իր ոսկորներից: Սա՛ է այն, ինչ գործում է սնունդը, որը Նա պարգևում է մեզ. Նա խառնվում է մեզ, որպեսզի բոլորս միայն մեկ իրականություն դառնանք, որպես իր գլխին միացած մի մարմին: […]

***

ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ, Քարոզներ Հովհաննեսի Ավետարանի մասին, LXV, 1 (PG 59, 361-362).

[…] Բոլորին միավորելով, Քրիստոսը ձևավորում է միայն մեկ մարմին: Այսպիսով նա, ով բնակվում է Հռոմում, հնդիկներին նկատում է որպես իր իսկ մարմնի անդամները: Կա՞ մի միություն, որն հնարավոր լինի համեմատել սրա հետ: Քրիստոսը բոլորի գլուխն է: […]

***

ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ, Քարոզներ Օզիայի մասին, I, 1 (PG 56, 97; SC 277, pp. 44-46).

[…] Հրեշտակային զորքերը փառաբանում են վերևում: Այստեղ՝ ներքևում, եկեղեցու ներսում դաս կազմած մարդիկ, նրանց հետևելով, արձագանքում են միևնույն փառաբանությանը: Այնտեղ՝ վերևում, հրեղեն հրեշտակները հզոր ձայնով եղանակում են երիցս սուրբ օրհնությունը [«Trisághion» — «Երեքսրբյան»]. այստեղ՝ ներքևում, մարդիկ դեպի վեր են առաքում նույնի արձագանքը: Երկնքի բնակիչների տոնը միանում է երկրի բնակիչների տոնին. մեկ միակ գոհաբանություն է, երջանկության մեկ միակ խոյանք, բերկրանքի մեկ միակ դաս: […]

***

ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ, Քարոզներ Հուդայի մատնության մասին, I, 6 (PG 49, 381-382).

[…] Մեծարանքով պատվի՛ր ընծայի բնությունն իսկ: Քրիստոսն այնտեղ է, զոհաբերված: Իսկ ի՞նչ պատճառով է զոհաբերվել: Խաղաղության մեջ հաստատելու համար երկնայիններին ու երկրայիններին, հաշտեցնելու համար քեզ տիեզերքի Աստծո հետ և քեզ Նրա մտերիմը դարձնելու համար: […] Այն, ինչը որ այդ կերպ արեց Աստծո Որդին, դու նույնպես արա՛ դա քո մարդկային ուժերի համաձայն, լինելով խաղաղություն կերտող ինքդ քո և ուրիշների համար: […] Ահա՛ թե ինչու, զոհաբերության պահին, միակ պատվիրանը, որ Նա հիշեցնում է քեզ, այն է, որ հաշտվես եղբորդ հետ, ինչով որ ցույց է տալիս, որ այդ պատվիրանը մյուսներից ավելի կարևոր է: […]

***

ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ, Քարոզներ Մատթեոսի Ավետարանի մասին, L, 3 (PG 58, 508).

[…] Ուզո՞ւմ ես մեծարել Փրկչի մարմինը: Մի՛ արհամարհիր Նրան, երբ մերկ է: Մի՛ մեծարիր Նրան եկեղեցում մետաքսյա շքեղ զարդարանքներով, մինչ դրսում թողնում ես, որ մերկ մնա ու ցրտից ընդարմանա: Նա, որ ասաց. «Սա իմ մարմինն է», և Իր խոսքով ի կատար ածեց դա, նույն Ինքն ասաց. «Ինձ քաղցած տեսաք և ուտելիք չտվեցիք: Այն, ինչը չարեցիք ամենախոնարհներից մեկին, ի՛նձ է, որ մերժեցիք»: Ուստի մեծարիր Նրան, ունեցվածքդ կիսելով աղքատների հետ: Որովհետև Աստծուն հարկավոր չեն ոսկեղեն սկիհեր, այլ՝ ոսկեղեն հոգիներ:

Աղբյուր՝https://mashtoz.org/

Նախորդ

Ի՞նչ անել փորձությունների ժամանակ

Հաջորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Մարմնաւոր խորհուրդը մահ է, իսկ հոգեւոր խորհուրդը՝ կեանք եւ խաղաղութիւն»:

Հաջորդ
Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը»:

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Մարմնաւոր խորհուրդը մահ է, իսկ հոգեւոր խորհուրդը՝ կեանք եւ խաղաղութիւն»:

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.