Ոսկե ցլիկ (տիտրերում Ոսկե ցլիկը), 1955 թվականին Մոկո Հակոբյանի նկարահանած կարճամետրաժ կատակերգությունն է։
Սյուժե
Ցեղական ցլիկին տիրանալը գերխնդիր է դառնում երկու մրցակից կոլտնտեսությունների համար:
«Զահրումար, դավաճան հայվան» արտահայտությունը Արմեն Խոստիկյանի կատարմամբ դարձել է թևավոր։
Դերերում
- Գուրգեն Գաբրիելյան – Նաջարյան
- Աշոտ Ներսիսյան – Պողոս
- Մայրանուշ Պարոնիկյան – Վարդ
- Լեոնիդ Դովլաթյան – Ցոլակ
- Վաղինակ Մարգունի – Սուրեն
- Արմեն Խոստիկյան – Մամիկոն
- Գևորգ Չեպչյան – վոլեյբոլիստ
- Ջեմմա Սարիբեկյան – կթվորուհի
- Էդուարդ Աբալյան — Արմո
- Իշխան Ղարիբյան — Գուրգեն
Ստեղծագործական խումբ
- բեմադրող նկարիչ – Ռաֆայել Բաբայան
- հնչյունային օպերատոր – Իվան Գրիգորյան
- տնօրեն – Միքայել Մելիքսեթյան