Փառավորենք Ամենակալ Աստծուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորը՝ գոհանալով Նրանից, որ խաղաղությամբ պահեց մեզ այս գիշեր և առաջնորդեց մեզ խավարից դեպի լույս, մահվանից դեպի կյանք, ապականությունից՝ անապականություն, անգիտությունից դեպի Իր ճշմարիտ գիտությունը: Աղաչենք և խնդրենք Նրանից, որ ցերեկվա երկարությունը խաղաղությամբ և քաղցր զվարթությամբ անցկացնենք: Եվ թող պարսպած պահի Իր ժողովրդին Աստվածային զորությամբ, որ ամենի վրա իշխանություն ունի Իր բարերարությամբ:
Ամենակալ Տե՛ր Աստված մեր, պահի՛ր և ողորմի՛ր:
Պահի՛ր, Տե՛ր:
Առավոտը և առաջիկա օրը խաղաղությամբ անցկացնելու համար հավատով Տիրոջից խնդրենք:
Շնորհի՛ր, Տե՛ր:
Խաղաղության հրեշտակին՝ մեր անձերին պահապան, Տիրոջից խնդրենք:
Շնորհի՛ր, Տե՛ր:
Մեր հանցանքներին քավություն և թողություն Տիրոջից խնդրենք:
Շնորհի՛ր, Տե՛ր:
Սուրբ խաչի մեծ և կարող զորությունը՝ իբրև մեր անձերին օգնություն, Տիրոջից խնդրենք:
Շնորհի՛ր, Տե՛ր:
Եվ ևս միաբան մեր սուրբ և ճշմարիտ հավատի համար Տիրոջից խնդրենք:
Տե՛ր, ողորմի՛ր:
Մեր անձերը և միմյանց Ամենակալ Տեր Աստծուն հանձնենք:
Քեզ ենք, Տե՛ր, հանձնվում:
Ողորմի՛ր մեզ, Տե՛ր Աստված մեր, Քո մեծ ողորմության համաձայն, ասենք բոլորս միաբան:
Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՛ր: