Երկուշաբթի, 27 Մարտի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Վարք սրբոց

ՊԱՏՈՒԱԿԱՆ ՏՈՒՓԻ ԳԻՒՏԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՒՄ ԴՐՈՒԱԾ ԷՐ ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՈՒԱԾԱԾՆԻ ԳԼԽԱԴԻՐ ԾԱԾԿՈՑԸ

10 Հուլիսի, 2022
Վարք սրբոց
Այսօր ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ Է
0
Կիսումներ
11
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Զքեզ Աստուածածին աղբիւր անսպառ լուսոյն. որ լուսաւորէ զհաւատացելս.

Միաբանական ձայնիւ երգով մեծացուցանեմք:

Դու պարծանք կուսութեան մարդկան. դու ուրախութիւն հրեշտակաց.

Դու բարձող անիծիցն. վասն որոյ զքեզ Աստուածածին մեծացուցանեմք:

Դու ճշմարիտ արեւելք Արեգականն արդարութեան. յորմէ ծագեաց փրկութիւն տիեզերաց.

Միաբանական ձայնիւ երգով մեծացուցանեմք:

(Շարակնոց)

Յունաց Լեւոն բարեպաշտ արքայի ժամանակներում ապրում էին միմեանց հարազատ երկու իշխանազուն եղբայրներ: Նրանք Արիոսի հերձուածի հետեւորդներն էին, սակայն ամենաբարի Աստուած Իր Մօր՝ սուրբ Կոյս Մարիամի շնորհներով նրանց դարձրեց դէպի ուղղափառ հաւատը:

Եղաւ, որ նրանք գնացին Երուսաղէմ՝ երկրպագելու տնօրինական սուրբ վայրերին: Հասնելով Պաղեստին՝ գալիլեացիների սահմանի մօտ, մի հրեայ այրի կնոջ դռան մօտ եւ նրա տան մէջ տեսան բազում հիւանդներ ու ախտաժետներ: Տուն մտնելով՝ նրանք տեսան վառուող բազում ջահեր ու մոմեր, տարածուած էր խունկի անուշահոտ բուրմունքը: Ապա ողոքիչ խօսքերով հարցուփորձ արեցին հրեայ կնոջը, եւ նա պատմեց, որ այն տուփի մէջ է գտնւում Տիրամօր գլխանոցը, եւ դրանով հրաշքներ են կատարւում բոլոր նեղեալների համար:

Եւ երբ լսեցին այս մասին, իջեւանեցին այնտեղ եւ ողջ գիշեր աղօթեցին սուրբ տուփի առջեւ: Կնոջից ծածուկ առան տուփի չափսերը եւ յաջորդ օրը, ողջոյն տալով երկրպագեցին ու գնացին Երուսաղէմ: Եւ երբ կատարեցին իրենց ուխտը, պատրաստեցին մի փայտէ տապանակ՝ սրբութիւնը պահող այն տուփի չափերով: Նրա համար պատրաստեցին նաեւ մի ոսկեթել ծածկոց եւ վերադարձան հրեայ կնոջ տուն՝ բերելով նրան առատ պարգեւներ:

Եւ ողջ գիշեր անդադար փառաբանութիւն էին մատուցում Աստծուն, աղաչում էին ամենասրբուհի Աստուածածնին, որպէսզի յաջողութիւն տայ այն գործին, ինչ մտադիր էին: Եւ մինչ գիշերուայ մէջ բոլորը քուն էին մտել, գաղտնի առան սուրբ գանձով տապանակը, տուեցին իրենց հաւատարիմ ծառաներին եւ նրանց ուղարկեցին, իսկ նրա տեղում դրեցին այն տապանակը, որ պատրաստել էին սուրբ տապանակի չափսերով եւ տեսքով ու ծածկեցին, ինչպէս որ կար: Յաջորդ օրը հրաժեշտ տուեցին կնոջը եւ ճանապարհ ընկան: Հասնելով Կոստանդնուպօլիս՝ նախապէս լուր տուեցին թագաւորին, եւ թագաւորն ու հայրապետը քաղաքի ամբողջ բազմութեամբ ընդառաջ ելան սուրբ տուփին: Տղամարդիկ եւ կանայք, ծերերն ու մանուկները վառել էին մոմերը եւ խունկի անուշ բուրմունք տարածել: Եւ այդպէս տարան ամենասրբուհի Աստուածածնի եկեղեցին: Ի փառս ամենասուրբ Աստուածածնի յուլիս ամսուայ երկրորդ օրը մեծ եւ երեւելի տօն արեցին, զարդարեցին տապանակը ոսկով, մարգարիտով եւ պատուական քարերով ու ամէն տարի յուլիսի երկուսին կատարեցին սուրբ տուփի տօնը՝ փառաւորելով ամենասուրբ Աստուածածնին:

Մենք եւս ձայնակցելով բարեբանենք Անտեսի մարմնարանին եւ Միածնի բնակարանին, Երկնաւորի հարսին եւ Արարչի առագաստին, Ստեղծողի օթարանին եւ Միածնի ծնողին, Տիրական տաղաւարին եւ աստուածային խորանին, անապական խրախճանքի ճաշակման անօթին, մաքրութեան սրբարարին եւ զգաստութեան ընդունարանին, կուսութեան նպատակին եւ երանութեան օրինակին, անժամանակ Փեսայի անեղծ հարսնարանին, անեղ Աստուածութեան կամքի հաճոյական բնակարանին:

Իսկ դու՝ մաքուր զարմից ընտրեալ զաւակ՝ սուրբ Աստուածածին, բանական բոյսի սեփական երկիր, կենաց Հացի զգալի անդաստան, անշէջ կայծակի հրաբորբոք վառարան, աննման արփիի լուսատու աշտանակ, ծոցածին ծաղկի դալարաբեր վայր, անթառամ պտղի երկնաբերձ ծառ, լուսոյ մարգարիտի գոյութեան բնակարան, երկրալիր Վէմի վիմածին լեռ, առաւօտեան Աստղի արփիասկիզբ այգ, բանական հօտի Դիտապետի յարկ, անմահ Թագաւորի արքայական լուսակերտ, Քրիստոսի Հօր սրբուհի հարս, համայն Արարչի կաթնամատոյց մայր, մարդկային զարմից երկնային հրեշտակ, եղծանելի սեռից անմահ Սերովբէ, հողանիւթ բնութիւնից մաքուր Քերովբէ, հողանիւթ երկրաւորներիցս մաքրափայլ ոսկի, ծովից բերուած լուսոյ մարգարիտ, Յեսսէի բոյսից քաղցրութեան պտուղ, Դաւթի արմատից օրհնութեան ճիւղ, հանդարտ ցողից անձրեւաձիր ամպ, արեւի ծագման արփիափայլ քար, գիշերային մթութեան մէջ բերկրալից խօսնակ: Օրհնեալդ մարդկանց մէջ, գովեալդ կանանցից, բարեբանեալդ հրեղէններից, դեւերի համար ահարկու եւ սանդարամետականների համար երկիւղ, երկրաւորներիս պարծանք եւ երկնաւորների փառք, օրհնեալդ մարդկանց մէջ եւ գովեալդ կանանցից, մերկացած նախաստեղծների անկողոպտելի փառք, երկրաչարչար վշտացած մօր քաւութեան սփոփիչ, յանցանքի պատճառով անիծապարտի մխիթարութեան յոյս:

Եւ արդ, ո՞ր խօսքերը կարող են բաղդատել քո անհամեմատելի մեծութինը եւ վերահռչակել, Արարչի մայր, Անհասանելիի ծնող, Անբաւին գրկարան, Ամենակալին խնամակալ, Հրաշակերտողին կերակրիչ, Վերօրհնեալին խնամող:  Աստուածածին Տիրամա՛յր, ողորմի՛ր մեզ՝ քեզ դաւանողներիս եւ աղաչի՛ր Քեզնից Ծնուածին մեզ՝ մանաւանդ այս գիրը թողնողի համար:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Աստուածածնի տուփի գիւտի տօնը նշում է Հոգեգալստեան հինգերորդ կիրակի օրը:

Նախորդ

 Տոն Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի

Հաջորդ

Սուրբ Կալիստրատոսի, քառասունինը վկաների և Ղունկիանոս քահանայի հիշատակության օր

Հաջորդ
Հակոբոսի նամակի մեկնություն(5.2-3)

Սուրբ Կալիստրատոսի, քառասունինը վկաների և Ղունկիանոս քահանայի հիշատակության օր

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.