Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Խոսք մեծաց

Պետք է նմանվել Քրիստոսին և մեր կամքը ենթարկել նրա կամքին

12 Հուլիսի, 2022
Խոսք մեծաց
Պետք է նմանվել Քրիստոսին և մեր կամքը ենթարկել նրա կամքին
0
Կիսումներ
12
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Քրիստոս Իր մարդեղությամբ ցանկացավ սովորեցնել մեզ բոլոր առաքինությունները ոչ միայն խոսքով, այլև գործով, ինչն ուսուցչի ամենալավ ուսմունքն է։ Եվ քանի որ Նա եկել էր ուսուցանելու բոլոր առաքինությունները, թե խոսքով էր խրատում և թե՝ գործով. «Ով կկատարի և կուսուցանի,- ասում է Նա,- երկնքի արքայության մեջ նա մեծ պիտի համարվի» (Մատթեոս  5։19)։ Նայի՛ր, Նա պատվիրեց հեզ և խոնարհ լինել և ուսուցանեց խոսքով. «Երանի՛ հոգով աղքատներին, երանի՛ հեզերին» (Մատթեոս 5։3-5)։ Եվ ցույց տվեց, թե ինչպես պետք է դա կատարել. «Մի սրբիչ վերցնելով՝ մեջքին կապեց և սկսեց Իր աշակերտների ոտքերը լվանալ» (Հովհաննես 13։4-5)։ Ի՞նչը կարող է համեմատվել այսպիսի խոնարհության հետ, և այդպես Նա սովորեցրեց մեզ ոչ միայն խոսքով, այլև՝ գործով: Նաև վիրավորանքներին համբերելը սովորեցրեց գործով, երբ Իրեն ապտակեց քահանայապետի ծառան, Նա ասաց. «Եթե վատ խոսեցի, վկայիր վատի մասին, իսկ եթե լավ՝ ինձ ինչո՞ւ ես խփում» (Հովհաննես 18։23)։

Նա պատվիրեց աղոթել թշնամիների համար և նորից դա սովորեցրեց գործով, երբ խաչի վրա գամված ասաց. «Հա՛յր, ներիր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում» (Ղուկաս 23։34)։ Եվ ինչպես պատվիրեց աղոթել, այդպես և Ինքն աղոթեց՝ սովորեցնելով մեզ ներել թշնամիներին։ Պատվիրեց նաև օրհնել մեզ անիծողներին և բարիք անել մեզ չարախոսողներին (Մատթեոս 5։44), բարիք արեց Իրեն հետապնդողներին, կերակրեց Իր հանդեպ չարիք գործողներին, արքայություն առաջնորդեց նրանց, ովքեր ցանկանում էին խաչել Իրեն։ Նորից, ցանկանալով աշակերտներին անշահախնդրություն ուսուցանել, ասաց. «Մի՛ ունեցեք ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ և ո՛չ էլ պղնձե դրամ՝ ձեր գոտիների մեջ» (Մատթեոս 10։9),  և դա սովորեցրեց Իր գործով, երբ ասաց. «Աղվեսները որջ ունեն, և երկնքի թռչունները՝ բույն, բայց մարդու Որդին մի տեղ չունի, որ իր գլուխը դնի» (Մատթեոս 8։20)։ Նա չուներ ոչինչ, ոչ թե որ չէր կարող ունենալ, այլ որովհետև սովորեցնում էր մարդկանց գնալ այդ ճանապարհով։ Հետևաբար, նմանվենք մեր Տիրոջը և այն, ինչ ուսուցանում ենք, նախ ցույց տանք գործով և սեփական օրինակով, որպեսզի կատարենք Նրա կամքը, Որին վայել է փառք, պատիվ և երկրպագություն այժմ և միշտ, հավիտյանս հավիտենից. ամեն:

Փոխակերպումը գրաբարից՝

Գայանե ԹԵՐԶՅԱՆԻ

Նախորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով»:

Հաջորդ

Որպես լույսի որդիներ

Հաջորդ
Որպես լույսի որդիներ

Որպես լույսի որդիներ

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.