Կիրակի, 24 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Ոչ միայն հացիվ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Հրեշտակները կելնեն եւ չարերին արդարների միջից կբաժանեն»:

15 Հուլիսի, 2022
Ոչ միայն հացիվ
Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Հրեշտակները կելնեն եւ չարերին արդարների միջից կբաժանեն»:
0
Կիսումներ
15
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Հռոմեացիներ 11.1-12

1 Իսկ արդ, հարցնում եմ՝ միթէ մերժե՞ց Աստուած իր ժողովրդին: Քա՛ւ լիցի. քանզի ես էլ իսրայէլացի եմ՝ Աբրահամի սերնդից, Բենիամինի ցեղից: 2 Աստուած չմերժեց իր ժողովրդին, որին նախապէս ճանաչել էր: Կամ՝ չգիտէ՞ք ինչ է ասում Գիրքը Եղիայի մասին. թէ ինչպէս է նա գանգատւում Աստծուն Իսրայէլի դէմ. 3 «Տէ՛ր, կոտորեցին քո մարգարէներին եւ կործանեցին քո սեղանները. ե՛ս մնացի միայն, եւ իմ կեանքն են ուզում»: 4 Իսկ ի՞նչ է ասում նրան պատասխանը. «Թողեցի ինձ, — ասում է, — եօթը հազար մարդ, որոնք Բահաղին չծնրադրեցին»: 5 Նոյնպէս եւ ներկայ ժամանակում մնացորդներ կան ըստ ընտրութեան շնորհի: 6 Իսկ եթէ շնորհից է, այլեւս գործերից չէ. ապա թէ ոչ շնորհն այլեւս շնորհ չի լինի: 7 Իսկ արդ, ինչ որ Իսրայէլը փնտռում էր, դրան չհասաւ. բայց ընտրուածները հասան, իսկ մնացածները կուրացան, 8 — ինչպէս գրուած է՝ Աստուած նրանց յիմարութեան հոգի տուեց, աչքեր, որոնցով չպիտի տեսնեն, եւ ականջներ, որոնցով չպիտի լսեն, — մինչեւ ներկայ ժամանակները: 9 Եւ Դաւիթն ասում է. «Թող նրանց սեղանները լինեն որոգայթ եւ խայծ, գայթակղութիւն եւ հատուցում նրանց: 10 Թող խաւարեն նրանց աչքերը, որպէսզի չտեսնեն, եւ նրանց թիկունքը մշտապէս ծռած պահիր»: 11 Իսկ արդ, ասում եմ. «Միթէ նրա՞ համար յանցանք գործեցին, որ կործանուեն»: Քա՛ւ լիցի. այլ նրանց յանցանքով է, որ եկաւ փրկութիւն հեթանոսներին, որպէսզի նախանձ գցի նրանց մէջ: 12 Իսկ եթէ նրանց յանցանքը աշխարհի համար հոգեկան հարստութիւն է, եւ նրանց նուաստութիւնը՝ հոգեկան հարստութիւն հեթանոսների համար, որչա՜փ եւս առաւել կը լինի նրանց բոլորի փրկութիւնը:

Ավ. ըստ Մատթեոսի 13.43-52

43 Այն ժամանակ արդարները երկնքի արքայութեան մէջ կծագեն, ինչպէս արեգակը: Ով լսելու ականջ ունի, թող լսի: 44 Դարձեալ՝ երկնքի արքայութիւնը նման է արտի մէջ թաքցուած գանձի, որ մի մարդ գտնելով՝ նորից թաքցնում է. եւ ուրախութիւնից գնում վաճառում է իր ամբողջ ունեցածը եւ այդ արտը գնում է: 45 Դարձեալ՝ երկնքի արքայութիւնը նման է մի վաճառականի, որ գեղեցիկ մարգարիտներ էր որոնում. 46 եւ գտնելով մի թանկարժէք մարգարիտ՝ գնաց վաճառեց իր ամբողջ ունեցածը եւ այդ մարգարիտը գնեց: 47 Դարձեալ՝ երկնքի արքայութիւնը նման է ծով նետուած ուռկանի, որ ամէն տեսակ բան է հաւաքել. 48 երբ լցուել էր, այն, ցամաք հանելով եւ նստելով, լաւերը մի առ մի հաւաքեցին ամանների մէջ, իսկ անպէտքը դուրս գցեցին: 49 Այնպէս էլ կլինի այս աշխարհի վախճանին: Հրեշտակները կելնեն եւ չարերին արդարների միջից կբաժանեն 50 ու կգցեն նրանց բոցավառ հնոցի մէջ. այնտեղ կլինի լաց եւ ատամների կրճտում»: 51 Յիսուս իր աշակերտներին ասաց. «Այս բոլորը իմացա՞ք»: Նրան ասացին՝ այո՛, Տէ՛ր: 52 Եւ Յիսուս նրանց ասաց. «Դրա համար երկնքի արքայութեանն աշակերտած ամէն օրէնսգէտ նման է տանուտէր մարդու, որ իր գանձից հանում է նորը եւ հինը»:

Tags: Աստվածաշունչ
Նախորդ

Ո՞րն է սիրո գինը

Հաջորդ

 Քրիստոսի տասներկու առաքյալների և Սուրբ Պողոսի՝ տասներեքերորդ առաքյալի հիշատակության օր

Հաջորդ
Աստվածապաշտական գրքեր.Ճաշոց

 Քրիստոսի տասներկու առաքյալների և Սուրբ Պողոսի՝ տասներեքերորդ առաքյալի հիշատակության օր

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.