Կիրակի, 24 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Կարևոր խոսք

Այնժամ ծոմ կպահեն

27 Հուլիսի, 2022
Կարևոր խոսք
Այնժամ ծոմ կպահեն
0
Կիսումներ
10
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Զղջա՜, հոգի իմ, 

մտքով միացի՜ր Քրիստոսին,

գոչի՜ր հեծելով.

«Թողությո՜ւն շնորհիր իմ հանցանքներին,

որպեսզի Քեզնից, որ միայնդ ես բարի (Մրկ 10, 18),

ես ստանամ արձակումն ու հավիտենական կյանքը»։ […]

Մովսեսն ու Եղիան, հրեղեն աշտարակները,

մեծ էին իրենց գործերով։ […]

Առաջիններն են մարգարեների մեջ,

ազատորեն խոսում էին Աստծո հետ,

կարող էին մերձենալ Նրան

աղոթելու և Նրա առաջ դեմառդեմ կանգնելու համար (Ել 34, 5; 1Թգ 19, 13),

մի անհավատալի ու ապշեցուցիչ բան։

Եվ սակայն, հոժարությամբ ծոմապահում էին,

որն իրենց տանում էր Աստծո մոտ (Ել 34, 28; 1Թգ 19, 8)։

Պահեցողությունը, հետևաբար, գործերի հետ միասին,

ձեռք է բերում հավիտենական կյանքը։

Պահեցողությամբ է, որ դևերը հեռացվում են, նման մի սրի,

որովհետև նրանք չեն հանդուրժում պահեցողության բերկրանքը,

նրանք որկրամոլին ու արբեցողին են սիրում։

Իսկ պահեցողությանն ի տես չեն դիմանում, 

հեռու են փախչում, 

ինչպես որ ուսուցանում է մեր Աստվածը՝ Քրիստոսը,

երբ ասում է. «Պահքով ու աղոթքով է,

որ դևերի այս տեսակն արտաքսվում է» (հմմտ. Մրկ 9, 29)։

Ահա՛ թե ինչո՛ւ է ուսուցանվում, որ պահեցողությունը

մարդկանց տալիս է հավիտենական կյանքը։ […]

Նրան, ով այն գործադրում է,

պահեցողությունը վերադարձնում է հայրական տունը,

որից Ադամը վտարվել էր։ […]

Աստված Ինքն էր, մարդկանց Բարեկամը (Իմս 1, 6),

որ սկզբում պահեցողությանը հանձնեց մարդուն, որին ստեղծել էր,

ինչպես մի սիրասուն մոր, ինչպես մի ուսուցչի։

Նրան արգելել էր ուտել պտուղը միայն մի ծառի (Ծնդ 2, 17)։

Եվ եթե մարդը պահած լիներ այս պահքը,

կբնակվեր հրեշտակների հետ։

Բայց նա մերժեց և գտավ տառապանքն ու մահը,

փշերի ու տատասկների խայթոցը,

և ցավին ենթակա կյանքի վիշտը (Ծնդ 3, 17)։

Արդ, եթե Դրախտում պահեցողությունն օգտակար էր,

որքա՜ն ևս առավել օգտակար կլինի այստեղ՝ ներքևում,

ձեռքբերելու համար հավիտենական կյանքը։ […]

Սբ. Ռոմանոս Երգեցող (? — մոտ 560). Տաղ « Ադամ և Եվա », 1-5 

Աղբյուր՝https://mashtoz.org/

Նախորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Դա է իմ ընտրեալ Որդին, նրա՛ն լսեցէք»: 

Հաջորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Ճշմարիտ եմ ասում ձեզ. եթէ չդառնաք ու չլինէք մանուկների պէս, երկնքի արքայութիւնը չէք մտնի»: 

Հաջորդ
Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Ճշմարիտ եմ ասում ձեզ. եթէ չդառնաք ու չլինէք մանուկների պէս, երկնքի արքայութիւնը չէք մտնի»: 

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Ճշմարիտ եմ ասում ձեզ. եթէ չդառնաք ու չլինէք մանուկների պէս, երկնքի արքայութիւնը չէք մտնի»: 

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.