Կիրակի, 1 Հոկտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Եկեղեցին հայկական

Ծաղկաբերդի «Քրոնից» վիմափոր վանքը

29 Հուլիսի, 2022
Եկեղեցին հայկական
Ծաղկաբերդի «Քրոնից» վիմափոր վանքը
0
Կիսումներ
13
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

«Քրոնից» վանքը գտնվում է Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղից մոտ 3 կմ հարավ-արևմուտք՝ Հակարի գետի աջակողմյան ժայռակերտ ձորակներից մեկում՝ գետից 1-2 կմ հեռու (նկ․ 1)։ Այդ տարածքները և վանքը՝ արցախյան երկրորդ պատերազմից հետո, նորից հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո։

Արցախյան առաջին պատերազմից հետո ազատագրված Քաշաթաղի շրջանում ուսումնասիրություններով հայտնաբերվել են մի քանի ժայռափոր եկեղեցիներ, որոնք հիմնականում գտնվում են գետերի կիրճերում եղած քարանձավներում, որոնք ժամանակին եղել են թաքուն ու ապահով վայրեր՝ հեռու ասպատակողներից: Քարանձավ-եկեղեցիների մեծ մասն սկզբնական շրջանում ճգնարաններ են եղել։

Նկ. 1 «Քրոնից» վիմափոր վանքի ընդհանուր տեսքը, լուս․ Ս․ Դանիելյանի:

Պատմական ակնարկ

«Քրոնից» վանքի մասին հիշատակում է 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը (Ստեփանոս Օրբելյան 1986, 282)։ Նրա պատմության «Սյունիքի տասներկու գավառների հարկացուցակն ըստ հին սահմանվածի»՝ ՀԴ գլխում Հաբանդ 7-րդ գավառում հիշատակվում է Քրվանք գյուղը՝ 20 մասնաբաժին հարկաչափով (Տաթևի վանքին տրվող), որտեղ էլ հավանաբար գտնվել է վիմափոր՝ «Քրոնից» վանքը (Ստեփանոս Օրբելյան 1986, 400):

Ճարտարապետական — հորինվածքային քննություն

«Քրոնքը» վիմափոր համալիր է՝ փորված ժայռեղեն կիրճում։ Ուղղաձիգ սպիտակավուն կրաքարե ժայռերը իրենց փափկության շնորհիվ հեշտ փորվող են: Այսօր պահպանված է համալիրի մի մասը միայն։ Եկեղեցին զետեղված է կիրճի հարավային եզրի ժայռերի մեջ։ Հյուսիսային եզրի ժայռերի մեջ բացվում են անտրոպոգեն քարանձավների բազմաթիվ ելքեր։ Այս կողմում՝ չորս մակարդակների վրա փորված են սենյակներ, որոնք իրար են կապում դժվարանցանելի թունելներ, որոնք որոշ տեղերում վերածվում են համարյա ուղղաձիգ հորերի (նկ․ 2)։ Ժամանակին այս քարանձավները որպես ապաստարաններ են ծառայել, իսկ ներսում գոյություն ունեցող հորերը, հավանաբար, շտեմարանի դեր են կատարել: Դրանցից մեկի միջով կարելի է մտնել մյուսը, բարձրանալ վեր: Սրբավայրը բացի պահպանվածից ունեցել է երկրորդ սենյակ: Այդ են վկայում փայտե ծածկի գերանների համար նախատեսված փոսերը: Պահպանվել է նաև նկուղային հարկը, որի մուտքը կիսով չափ փակվել է, ներքև իջնելը՝ դժվարացել:

Նկ․ 2 «Քրոնք» համալիրի գլխավոր հատակագիծը, Шагинян С․, Сакральные подземные сооружения бассейна реки Гочанц Пещерные сооружения Горной Армении-Арцах, НУАСА, Ереван, էջ 45։

Ժայռափոր եկեղեցին, որ համալիրի մի մասն է կազմում, առանձնացված է։ Հատակագծում երկայնակի ձգված՝ բազիլիկատիպ հորինվածք է (նկ․ 3)։ Ունի 12 մ երկարություն, 8 մետր լայնություն, 5 մետր բարձրություն: Հյուսիսային երկայնակի պատի մեջ բացված են երկու պատուհաններ։ Ներսի պատերն ու ճակատը հարթեցված են (նկ․ 4)։ Եկեղեցին գտնվում է խիստ վթարային վիճակում: Արդեն փլվել են մուտքը և հյուսիսարևելյան կողմի պատուհանի մի մասը։ Մուտքի պատն ունի 1,5 մետրից ավելի հաստություն, սակայն արդեն մի քանի տեղից ճաք է տվել, իսկ հենարան չունի (նկ․ 5): Խորանի հյուսիսային մասը քանդված է, փլված է նաև բեմը, միայն պահպանված պատի կողմում մնացել են աստիճանների հետքերը: Պահպանված պատի վրա կան 2 խորշեր, հավանաբար խաչեր են եղել, որոնք ոչնչացվել են:

«Քրոնից» եկեղեցին իր կառուցման եղանակով մասամբ ժայռափոր է, որոշ մասով վերգետնյա։ Շինարարական այսպիսի ավանդույթը Հայկական լեռնաշխարհում տարածված երևույթ է։ Այդպիսի լուծումներ են հանդիպում Գեղարդավանքի համալիրում (Հարությունյան 1996, 301-308)։ Ընդհանրությունը այս համալիրի հետ ընդգծվում է նաև եկեղեցու շրջակայքում, ժայռերի մեջ փորված բազմաթիվ վիմափոր կառուցվածքների առկայությամբ, որոնք եկեղեցու սպասավորների բնակության տեղերն են եղել և նաև ծառայել որպես թաքստոցներ (Шагинян 2020, 44) ։

Նկ. 3 Համալիրի եկեղեցու հատակագիծը, Шагинян С․, Сакральные подземные сооружения бассейна реки Гочанц Пещерные сооружения Горной Армении-Арцах, НУАСА, Ереван, էջ 48:

Նկ․ 4 Վանքի եկեղեցու ճակատը, լուս․ Ս․ Դանիելյանի:

Նկ. 5 Եկեղեցու ներքին տեսքը, լուս․ Ս․ Դանիելյանի:

Մատենագրական քննություն

Քաշաթաղի շրջանում՝ ժայռափոր համալիրներում հետազոտություններ են իրականացվել դեռևս 1987-89 թվականներին։ Ուսումնասիրություններն իրականացրել է ՀԽՍՀ ԳԱ Աշխարհագրական ընկերության Քարանձավագիտական արշավախումբը։ Այդ աշխատանքներն ընդհատվել են արցախյան հակամարտության սրման պատճառով և վերսկսվել 2003 թվականից։ Գիտահետազոտական աշխատանքներն իրականացնում էր Հայաստանի Անձավագիտական կենտրոնը։ Վերջինիս և քարանձավագիտական միջազգային գիտական արշավախմբերի համատեղ հետազոտական աշխատանքները Հակարի գետի և նրա վտակների ավազանում ամփոփվել են տեղական և միջազգային գիտական պարբերականներում (Shahinyan 2015, 164-168)։ «Քրոնից» վանքի հատակագիծն ու մանրամասն նկարագրությունն է ներկայացված միջազգային գիտաժողովի նյութերը ներկայացնող ժողովածույում (Gunko, Shahinyan, Kondrateva 2021, 57-63)։

Սամվել Կարապետյանը «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» գրքում Անապատիկ գյուղի Սբ Աստվածածին եկեղեցու մասին գրում է, որ այն հիշատակվում է 1361 թվականին ստեղծված «Մեկնութիւն պատարագիս» ձեռագրում՝ մեջբերելով այդ հատվածը․ «․․․Արդ, գրեցաւ պատարագի մեկնիչս ձեռամբ Զաքարէ աբեղի, ի Ձորս Հայքարայ ի գեաւղս, որ կոչի Անապատիկ, ընդ հովանեաւ Սուրբ Աստուածածնիս ի հայրապետութեանն տէր Ստեփանոսի, ի ղանութեանն Յոիսի, ի դառնութեան ժամանակի, որ հալածումն էր քրիստոնէից…։ Թվ. ՊԺ գրեցավ…» (Կարապետյան 1999, 185)։ Քանի որ ժայռափոր եկեղեցիներն են հիմնականում ծառայել որպես անապատներ, կարելի է նաև ենթադրել, որ «Քրոնից» սրբավայրը կարող է լինել նշված Անապատիկը:

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո

Խորհրդային շրջանում Ծաղկաբերդը կոչվում էր Գյուլիբերդ և Գորիսին սահմանակից, Լաչինի շրջանի հարավային վերջին գյուղն էր։ Այս ժամանակ գյուղը հայաթափվել էլ և բնակեցվել մահմեդականներով։ Գյուղի «Քրոնից» սրբատեղին և շրջակայքի վիմափոր բնակարանները հիմնականում որպես անասնագոմ էին ծառայում։ Այս շրջանում պայթեցվել է համալիրի եկեղեցու մուտքը։ Արցախյան առաջին պատերազմից և Քաշաթաղի շրջանի ազատագրումից հետո Քրոնքավանքը իրականացնում էր նախնական՝ քրիստոնեական սրբավայրի գործառույթները։

Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում և հետո էական փոփոխություններ չի կրել։

Գրականության ցանկ

1․ Կարապետյան 1999 — Կարապետյան Ս․, Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, ՀՀ ԳԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան։

2․ Հարությունյան 1992 — Հարությունյան Վ․, Հայկական ճարտարապետության պատմություն, «Լույս» պետական հրատարակչություն, Երևան։

3․ Ստեփանոս Օրբելյան 1986 — Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Թարգմանությունը, ներածությունը և ծանոթագրությունները Ա․ Աբրահամյանի, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան։

4․ Shahinyan 2015 — Shahinyan S., Religious Underground Structures in Gochants Basin (Artsakh), Speleology and spelestogy: Proceedings of the VI International Scientific Conference.-NGPU, Naberezhnye Chelny, 164-168.

5․ Шагинян 2020 — Шагинян С․, Сакральные подземные сооружения бассейна реки Гочанц Пещерные сооружения Горной Армении-Арцах, НУАСА, Ереван, 44․

Աղբյուր՝https://monumentwatch.org/

Նախորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Վա՜յ աշխարհին գայթակղութիւնների պատճառով»:

Հաջորդ

Շբ Սուրբ Թադեոս առաքյալի և Սանդուխտ կույսի հիշատակության օր

Հաջորդ
Շբ Սուրբ Թադեոս առաքյալի և Սանդուխտ կույսի հիշատակության օր

Շբ Սուրբ Թադեոս առաքյալի և Սանդուխտ կույսի հիշատակության օր

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.