Երկուշաբթի, 2 Հոկտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Կարևոր խոսք

Համբերությունը մարդուն լցնում է Աստվածային Երանությամբ

11 Օգոստոսի, 2022
Կարևոր խոսք
Սուրբ Եպիփան Կիպրացու, Բաբելաս Հայրապետի և նրա երեք աշակերտների հիշատակության օր
0
Կիսումներ
20
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

— Հայր, մարդը ինչպե՞ս պետք է իրեն պահի մեկի հետ, որը բարկացած ու բորբոքված է:

— Համբերությամբ:

— Իսկ եթե ես համբերություն չունե՞մ:

— Ուրեմն պետք է գնալ ու գնել: Խանութներում վաճառվում է… Տե՛ս` երբ մարդը եռում է զայրույթից, նրան ինչ էլ ասես` ոչ մի օգուտ չի լինի: Այդպիսի պահերին ավելի լավ է լռել ու մտքում աղոթել: Աղոթքից նա կհանդարտվի, կհանգստանա և դրանից հետո արդեն կարելի է նրա հետ փոխհամաձայնության գալ: Նույնիսկ ձկնորսները ծով դուրս չեն գալիս, երբ այն փոթորկված է: Նրանք համբերությամբ սպասում են մինչև եղանակը կարգավորվի:

— Հայր, իսկ ինչո՞վ է բացատրվում մարդկանց անհամբերությունը:

— Դա բացատրվում է նրանով, որ նրանք իրենց ներսում ունեն շատ… խաղաղություն: Աստված մարդկանց փրկությունը ուղիղ կախման մեջ է դրել իրենց համբերությունից. «…իսկ ով մինչև վերջ համբերի, նա պիտի փրկվի» (Մատթ. 10:22): Այսպես է ասում Ավետարանը: Աստված մարդկանց դժվարություններ, տարաբնույթ փորձություններ է տալիս նրա համար, որպեսզի նրանք աճեն համբերության մեջ:

Համբերությունը սկսվում է սիրուց: Որպեսզի դու համբերությամբ տանես մի մարդու, ապա պետք է ցավ ապրես նրա համար: Համբերությունը փրկում է ընտանիքը քայքայումից: Ես առիթ եմ ունեցել տեսնելու, թե ինչպես են վայրի գազանները գառնուկներ դարձել: Եթե վստահես Աստծուն, ապա բոլոր խնդիրներդ հեշտությամբ ու հոգևոր ճանապարհով  կլուծվեն: Մի անգամ, երբ ես Ստոմիոն վանքում էի ապրում, նրանից ոչ հեռու գտնվող Կոննիցա քաղաքում մի կնոջ հանդիպեցի` ում դեմքը շողում էր: Նա հինգ զավակների մայր էր: Հետո ես նրան մտաբերեցի: Նրա ամուսինը հյուսն էր և հաճախ էր աշխատում իմ վարպետի հետ (երիտասարդ հասակում Հայր Պայիսիոսը սովորել էր հյուսնի արհեստը): Եթե պատվիրատուներն այդ մարդուն ինչ-որ մի աննշան նկատողությունն էին անում, օրինակ. «Վարպետ Յանիս, միգուցե սա ա՞յս կերպ անենք», ապա նա կարծես կապից էր արձակվում. «Դո՞ւ ինձ պիտի սովորեցնես»,-գոռում էր նա, կոտրում իր գործիքները, շպրտում մի կողմ ու հեռանում: Հիմա դու պատկերացնո՞ւմ ես, թե նա իր սեփական տանն ինչ էր անում, եթե ուրիշների տներում կոտրում էր ամեն ինչ: Այդ մարդու հետ անհնար էր նույնիսկ մեկ օր անցկացնել, իսկ նրա կինը տարիներ շարունակ ապրում էր: Ամեն օր նա տառապում էր, սակայն ամեն ինչին մեծ բարությամբ էր վերաբերվում և ամեն ինչ ծածկում էր համբերությամբ: Ես գիտեի, թե ինչ է կատարվում նրանց տանը և այդ պատճառով, նրան հանդիպելիս` հարցնում էի. «Ինչպե՞ս է պարոն Յանիսը: Աշխատո՞ւմ է»: «Դե-ե,-պատասխանում էր նա,-երբեմն աշխատում է, երբեմն էլ մի քիչ հանգստանում»: «Իսկ ինչպե՞ս եք ապրում»,- նորից հարցնում էի ես: «Շա՜տ լավ, հայր»,- պատասխանում էր նա: Եվ նա ի սրտե էր դա ասում: Նա հաշվի չէր առնում, որ ամուսինը ջարդում է իր գործիքները, և բավականին թանկարժեք գործիքները: Ու այդ պատճառով խեղճ կինը ստիպված էր լինում աշխատելու ուրիշների տներում, որպեսզի իրենց ապրուստի միջոցը վաստակի: Տեսնո՞ւմ եք, թե ինչ համբերությամբ, բարությամբ ու վեհանձնությամբ էր նա վերաբերվում այդ ամենին: Նա նույնիսկ չէր կշտամբում իր ամուսնուն: Այդ պատճառով էլ Աստված լցրել էր նրան Իր Երանությամբ և նրա դեմքը փայլում էր: Նա կարողացավ ոտքի կանգնեցնել իրենց հինգ զավակներին և հինգն էլ շատ լավ մարդիկ դարձան:

— Հայր, իսկ ինչպե՞ս էր նրան հաջողվում արդարացնել իր ամուսնուն:

— Բարի մտածմունքի շնորհիվ: «Չէ՞ որ նա իմ ամուսինն է,-մտածում էր նա,-ի՞նչ կա որ, թող մի քիչ էլ բարկանա ինձ վրա: Միգուցե, եթե ես էլ նրա փոխարեն լինեի, ճիշտ նույն կերպ վարվեի»: Այդ կինն Ավետարանը կիրառում էր իր կյանքում և այդ պատճառով էլ Աստված ուղարկեց նրան Իր Աստվածային Բարեշնորհությունը: Եվ եթե նույնիսկ աշխարհիկ մարդիկ են համբերում ու լցվում Աստվածային Երանությամբ, ապա որքան առավել մենք` վանականներս պիտի համբերենք, քանի որ բոլոր հնարավորություններն ունենք հոգևոր կյանքի համար:

Որքան ես հասկացա, ամենամեծ վեճերը, ոչ միայն ընտանիքներում, այլև` պետությունների կյանքում` առաջանում են աննշան բաներից: Ընտանիքում ամուսիններից մեկը պետք է հնազանդվի մյուսին, նա ոչ միայն պետք է հետևի մյուսի շնորհներին, այլև` համբերությամբ տանի նրա քմահաճությունները: Կատարվող ամեն ինչին այս կերպ վերաբերվելու համար` այն մասին մտորումներն են շատ օգնում, որ Քրիստոս իրեն զոհաբերեց մեր մեղքերի համար և Նա, Անմեղ լինելով, համբերությամբ տանում է մեզ բոլորիս, միլիարդավոր մարդկանց` այն պարագայում, երբ մենք, տառապելով ուրիշների քմահաճույքներից, մարում ենք սեփական մեղքերի պարտքերը: Բարեգութ Աստված այնպես է ամեն ինչ դասավորել, որպեսզի մարդ, շնորհ ունենալով, օգնի ուրիշին, իսկ թերություն ունենալով` խոնարհ լինի նրան: Չէ՞ որ ամենքն էլ շնորհներ ունեն: Սակայն ունեն նաև թերություններ և պետք է, որ աշխատեն շտկել այդ թերությունները:

Մի մարդու ես այնպե՜ս շշպռեցի: Միայն թե տեսնեք, թե ի՜նչ հնազանդությամբ էր ենթարկվում նրան իր կինը, չնայած այն բանին, որ օժտված էր բազմաթիվ շնորհներով ու ընդունակություններով: Նրա կողքին այդ տղամարդը նույնն էր, ինչ փոքր երեխան: Եվ ահա այդ կինն ամուսնուն հնազանդվելով` անդադար Աստծո Բարեշնորհությանն էր արժանանում և ավելացնում Դա իր հոգևոր հաշվին: Իսկ ամուսինն իր եսասիրությամբ անընդհատ իրենից հեռու էր վանում Աստծո Երանությունը և ավելի ու ավելի էր դատարկվում հոգում: Իսկ վերջնահաշվարկում ո՞վ է շահելու: Տեսնո՞ւմ ես, ամբողջ գաղտնիքը խոնարհության մեջ է: Դրա մեջ է ողջ հիմքը: Հնազանդություն, խոնարհություն: Իսկ եթե այդ մարդն ընդուներ իր թուլությունն ու Աստծուց օգնություն խնդրեր, ապա Աստծո Երանությունը նրան էլ կայցելեր:

Ռուսերենից թարգմանեց՝ Էմիլիա Ապիցարյանը

Նախորդ

 Ճշմարտությունը Եհովայի Վկաների մասին.Ը. – «Փոքրիկ հոտ»ը և «մյուս ոչխարներ»ը

Հաջորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Սթափուեցէ՛ք արդար մարդկանց նման եւ մեղք մի՛ գործէք»:

Հաջորդ
Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը»: 

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Սթափուեցէ՛ք արդար մարդկանց նման եւ մեղք մի՛ գործէք»:

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.