Մեր համար հեղված արյունը, գերագույն աստիճանի թանկարժեք և փառավորյալ Աստծո արյունը, Քահանայի և Զոհի այս արյունը ինչո՞ւ հեղվեց, և ո՞ւմ մատուցվեց: […] Եթե ասենք, թե այդ գինը վճարվեց Հորը, կարող ենք հարցնել, թե ո՞րն էր դրա պատճառը: Քանի որ Հայրը չէ, որ մեզ բանտարկված էր պահում: Ինչպես նաև, Միածին Որդու արյունն ինչո՞ւ պիտի հաճելի լիներ Հորը, եթե Նա չկամեցավ ընդունել Իսահակին, որին Աբրահամը պատրաստվում էր ողջակեզ մատուցել, այլ՝ մարդկային այդ զոհաբերությունը փոխարինեց խոյի զոհաբերմամբ: Մի՞թե ակնհայտ չէ, որ Հայրն ընդունեց [Միածին Որդու] զոհաբերությունը ո՛չ թե որովհետև Ինքն էր այն պահանջել կամ զգում էր դրա կարիքը, այլ՝ որպեսզի ի կատար ածեր Իր ծրագիրը: Հարկավոր էր, որ մարդը կենագործվեր Աստծո մարդկային բնությամբ, […] հարկավոր էր, որ մեզ դեպի Ինքը կանչեր Իր Որդու միջոցով […] : Մնացածը թող որ պաշտվի լռությամբ:
[…] Հարկավոր եղավ, որ Աստված մարդանար և մահանար, որպեսզի մենք կարողանայինք վերստին ապրել:
[…] Ոչինչ չի կարող հավասարվել իմ փրկության հրաշքին. արյան մի քանի կաթիլներ նորոգեցին ողջ տիեզերքը: […]
ԳՐԻԳՈՐ ՆԱԶԻԱՆԶԱՑԻ, Ճառ ԽԵ., Զատիկի մասին
Աղբյուր՝https://mashtoz.org/