Երեքշաբթի, 5 Դեկտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Եկեղեցին հայկական

Սուրբ Երեմիա մարգարեի հիշատակության օր

25 Օգոստոսի, 2022
Եկեղեցին հայկական, Լրահոս, Վարք սրբոց
Սուրբ Երեմիա մարգարեի հիշատակության օր
0
Կիսումներ
19
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Աստվածաշնչի մեծագույն անձանցից մեկն է նաև Երեմիա մարգարեն: Սուրբգրային անձերից քչերի մասին այնքան շատ և վավերական տեղեկություն ունենք, հատկապես ներաշխարհի և հոգեկան ապրումների վերաբերյալ, որքան նրա մասին, գրված ուղղակի նրա կողմից:

Ծնվել է նախքան Քրիստոս 650 թվականին, Երուսաղեմից ոչ հեռու գտնվող Անաթովթ գյուղում: Թեև սերում էր քահանայական գերդաստանից, սակայն երբեք չի քահանայագործել, ընդհակառակը՝ քննադատել է նրանց կենցաղը և նրանց հետ բախումների մեջ է եղել: Իր գործունեությունը և քարոզչությունը, մինչև Երուսաղեմի անկումը, եղել է Երուսաղեմում: Երեմիայի կոչումը, ըստ իր վկայության, հետևյալ պայմաններում է եղել.

«Տիրոջ խոսքը հետևյալ կերպ ինձ ուղղվեց. «Որովայնի մեջ դու դեռ չէիր կազմավորվել, երբ քեզ ճանաչում էի և արգանդից դուրս չեկած սրեցի քեզ և ազգերի մարգարե նշանակեցի»: Եվ ես ասացի. «Ախ, Տեր, ես նույնիսկ խոսել չգիտեմ, նույնիսկ մանուկ եմ»: Տերը պատասխանեց. «Մի ասա, թե մանուկ ես, որովհետև պիտի գնաս բոլոր նրանց մոտ, ում մոտ որ ուղարկեմ և ինչ որ պատվիրեմ պիտի խոսես այդ: Մարդկանցից մի վախեցիր, Ես քեզ հետ եմ և պիտի փրկեմ քեզ»:

Եվ Տերն իր ձեռքը դեպի ինձ պարզեց, դիպավ շուրթերիս և ասաց. «Ահավասիկ Իմ խոսքը դրեցի քո բերանը, ահավասիկ այսօր քեզ ազգերի և թագավորների վրա խլելու և բրելու, քանդելու և հիմնահատակ անելու, կառուցելու և տնկելու հեղինակություն տվեցի (Երեմիա 1:4-10): Բայց մյուս կողմից, իմացած եղիր,- ավելացրեց աստվածային ձայնը,- որ թագավորներն ու իշխանները, քահանաներն ու ժողովուրդը պիտի պայքարեն քո դեմ, բայց քեզ հաղթահարել չպիտի կարողանան, քանի որ Ես քեզ հետ եմ և բոլոր փորձանքներից քեզ պիտի ազատեմ»:

Արդարև Երեմիայի կյանքն այս պատգամների տառացի իրականացումը եղավ: Քչերն են այնքան տառապել, որքան Երեմիան, թե՛ հոգեպես և թե՛ ֆիզիկապես: Քչերն են, որ այնքան անժողովրդական և իրենց սրտին հակառակ պատգամներ են ստիպված եղել տալ, որքան Երեմիան:

Իր երիտասարդ տարիքին կանչված լինելուն հակառակ, կամ դրա պատճառով, հրաժարվելով ընտանիք կազմելու պարտականությունից և կյանքի բոլոր հաճույքներից, սրտանց և ամուր կերպով կապվեց իր մարգարեական կոչմանը:

Երբ իր ժողովուրդը անդառնալիորեն կռապաշտության և հասարակական անարդարության մեջ էր ընկել, նա մարգարեացավ Երուսաղեմի և Հաճարի կործանման մասին, այս իսկ պատճառով նրան մի ջրհոր նետեցին, որ թեև նրա ջուրը ցամաքել էր, բայց հատակը լցված էր ցեխով: Օրեր հետո պալատականներից մեկի միջնորդությամբ հորից հանվեց:

Բաբելոնը հզորացել էր և գրավել էր շրջակա բոլոր երկրները՝ մինչև Հրեաստան, և նրա բանակները եկել և պաշարել էին Երուսաղեմը: Երեմիան կանխազգալով, որ Երուսաղեմը դատապարտված է, խորհուրդ է տալիս անձնատուր լինել և ընդդեմ եգիպտացիների՝ Բաբելոնի հետ բարեկամություն հաստատել: Այդ օրվա թագավորը ոչ միայն ուշադրություն չդարձրեց, այլև չարչարեց և բանտարկեց նրան: Երբ 586թ.-ին Նաբուգոդոնոսոր արքայի կողմից քաղաքը գրավվեց, Երեմիան տակավին բանտում էր: Նաբուգոդոնոսորը, տեղեկանալով նրա քաղաքական ուղղվածության մասին, նրան ազատ արձակեց և առաջարկեց նրան պատվով Բաբելոն գնալ: Երեմիան նախընտրեց իր ժողովրդի «աղքատ» մնացորդի հետ մնալ: Սակայն, երբ ըմբոստները սպանեցին Բաբելոնի թագավորի կողմից նշանակված կառավարչին, և իրենց գլխի գալիքը իմանալով, փախան Եգիպտոս, ծերացած Երեմիային էլ բռնի իրենց հետ տարան, որտեղ էլ, ըստ ավանդության, իր ժողովրդի կողմից, որի անօրենությունները միշտ իրենց աչքի առջև դնելը Աստծուց իրեն տրված պարտականություն էր համարում, քարկոծվելով մահացավ Աստծո այս տառապյալ ծառան;

Բոլոր մարգարեների նման, և նրանցից էլ մի աստիճան ավելի, հասարակական արդարության և ճշմարիտ աստվածապաշտության քաջամարտիկն էր: Շարունակ պատգամներ էր տալիս.

«Փոխեք ձեր ընթացքը, իրար հետ արդար և ուղիղ ապրեք, օտարականին, որբին և այրուն մի՛ հարստահարեք, արդարի և անմեղի արյունը մի՛ թափեք, մի՛ գնացեք ձեր անձերի կործանման՝ օտար աստվածների հետևից» (Երեմ. 7:1-6, Բղդ. 5:25-29):

Եղերական շրջանում ապրած լինելով և պարտավորված լինելով հայրենասիրական զգացմունքներին հակառակ պատգամներ տալուն, Երեմիան մի շատ զգայուն անձ էր դարձել: Նրանց անօրենությունները միշտ երեսով տալով, իր ժողովրդի համար Աստծո առջև շարունակ բարեխոսում էր: Իր ժողովրդի ամբարշտությունը այն աստիճանի հասավ, որ Աստված այս մխիթարությունից էլ զրկեց նրան. «Այս ժողովրդի համար այլևս մի՛ աղոթիր, նրանց համար ողորմություն մի՛ խնդրիր, նրանց համար մի՛ բարեխոսիր, քանի որ այլևս քեզ չպիտի լսեմ: Չե՞ս տեսնում թե ինչեր են լինում Երուսաղեմի և Հրեաստանի քաղաքների փողոցներում»: Բոլոր կողմերում տարածվել էր կռապաշտությունը. և շարունակում է Աստծո ձայնը. «Կարծո՞ւմ ես այս կերպով Ինձ են բարկացնում, ո՛չ, այլ իրենց անձերը ամոթով ծածկելով, իրենք իրենց են անարգում» (Երեմ. 7:16-20);

Իր ժողովրդին անդառնալիորեն մոլորված տեսնելով և նրանց գլխին եկած չարիքները կանխատեսելով, հաճախ ինքն իրեն լացի և ողբի էր տալիս: Արդարև իր գրքի մեջ բազում ողբեր ունի և իրեն է վերագրվում «Ողբ Երեմիայի» կոչված գիրքը: Նրա և Հոբի մեջ սերտ նմանություններ կան: Նրա գիքի 20-րդ գլխի 14-18 համարները հիշեցնում են ծնված լինելու համար Հոբի անեծքը, իսկ նախորդող համարները՝ նրա տրտունջը:

Այս ամենով հանդերձ, իր կյանքի և վշտերի ընթացքում, իրեն սերտորեն և շարունակաբար Աստծո հետ կապված զգաց; Երուսաղեմի կործանման նրա կանխասացությունը և նրա համար լացը, և մանավանդ իր ժողովրդի համար նրա կրած տառապանքը և վշտերը, և ապա նրանց կողմից քարկոծվելն ու մեռնելը նրան Քրիստոսի նախատիպի կերպարանք են տալիս:

Երեմիայի տոնը մենք առանձին ենք տոնում, Վերափոխմանը հաջորդող երկրորդ հինգշաբթի օրը:

«Աստվածաշնչական Սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշար, Երևան1997 

Tags: Եկեղեցին հայկականԼրահոսՎարք սրբոց
Նախորդ

Ճշմարտությունը Եհովայի Վկաների մասին.ՀԱՎԵԼՎԱԾ.Արդյոք ի՞նչ գտա Եկեղեցում

Հաջորդ

Ել, ել (սայլի երգ). Կոմիտաս 

Հաջորդ
Ել, ել (սայլի երգ). Կոմիտաս 

Ել, ել (սայլի երգ). Կոմիտաս 

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.