Արցախում մի հայ թագավոր է եղել Վաչագան Բարեպաշտ անունով: Սա իր թագավորության սահմաններում կառուցել է տարվա օրերի թվով եկեղեցիներ ու վանքեր:
Այս Վաչագան Բարեպաշտը Մեծառանք գավառում , Տրտու գետի աջ ափին, գեղեցկանիստ մի տեղ է գտնում և կառուցում արքայանիստ մի ավան , անունն էլ դնում Գյուտական:
Արցախամուր աշխարհի Գյուտականը, սակայն, տարբերվում էր բոլոր մայրաքաղաքներից : Այստեղ հենց որ մի հյուր էր երևում՝ հյուրընկալվում էր այն տունը, որն այդ օրը հաց է թխել: Այդ մասին իր հրովարտակում գրել էր Վաչագան Բարեպաշտը: Հետո այդ պարտադիր օրնքը դարձավ սովորություն և, դուրս գալով Գյուտականից, տարածվեց Արցախ աշխարհի մյուս կողմերում:
Հայկ Խաչատրյանի «Հացապատում» գրքից. Էջ 62