Աստծո հայտնությունը Մովսեսին տրվեց նախ լույսի մեջ: Ապա Աստված նրա հետ խոսեց ամպի մեջ: Ի վերջո Մովսեսը, է՛լ ավելի վեր բարձրացված լինելով, հայեց Աստծուն խավարի մեջ:
Ահա՛ թե ինչ ենք սովորում սրանից. անցումը խավարից լույսին՝ դա առաջին հեռանալն է Աստվածության վերաբերյալ թյուր ու կեղծ կարծիքներից:
Ծածուկ իրողությունների առավել ուշադիր ճանաչումը, որը տեսանելի իրողությունների ընդմիջով հոգին առաջնորդում է դեպի անտեսանելի իրողությունները, նման է ամպի, որն իր ստվերով ծածկում է զգայական աշխարհը և հոգին վարժեցնում է ճանաչելու այն, ինչ ծածուկ է:
Ի վերջո հոգին, որն այդ ճանապարհներով հառաջադիմել է դեպի վերին իրողությունները և լքել է այն ամենն, ինչը որ հասանելի է մարդկային բնությանը, մուտք է գործում Աստծո ճանաչողության սրբավայրը, բոլոր կողմերից աստվածային խավարով պատվելով: Այնտեղ, դրսում թողած լինելով զգայական և իմացական ամեն բան, հայեցողությանը ուրիշ ոչինչ չի մնում, քան միայն այն, ինչն անըմբռնելի է մտքի համար. այնտե՛ղ է Աստծո օթևանը, ըստ այն խոսքի, որ ասում է Աստվածաշունչը […]. «Մովսեսը մտավ խավարի մեջ, որտեղ գտնվում էր Աստված» (Ել 20, 21):
ԳՐԻԳՈՐ ՆՅՈՒՍԱՑԻ, Մովսեսի կյանքը