Մի մարդ կեսօրվա շոգին իր տղայի ու ավանակի հետ
փոշոտ ճանապարհով տեղափոխվում էր Կեշանից։ Հայրը
նստել էր ավանակին, իսկ որդին գնում էր առջևից։
=Խե՜ղճ տղա,- ասում է մի անցորդ,- նրա կարճ ոտքերը
փորձում են ավանակի արագությանը համաքայլ վազել: Ինչպե՞ս կարելի է ծուլորեն նստել ավանակին, երբ փոքր երեխան
հոգնած վազում է առջևից։
Հայրն անցորդի ասածը սրտին մոտ է ընդունում, մոտակա անկյունում իջնում է ավանակից և թողնում, որ տղան
նստի։ Շատ չանցած՝ մի անցորդ ևս բարձր ձայնով ասում է.=Ինչպիսի՜ անամոթություն. այդ փոքրիկ չարաճճին շահի
նման նստել է ավանակին, մինչդեռ նրա ծեր հայրը վազում է
կողքով։
Դա ցավ է պատճառում որդուն, և նա հորն առաջարկում է
նստել իր հետ միասին։Ո՞վ է այսպիսի բան տեսել,- բարկանում է մի կին,- ի՜նչ
անխղճություն. խեղճ ավանակի մեջքը ծռվել է, իսկ այս անպիտանները հանգստանում են նրա վրա. խեղճ արարածը
կարծես բազմոց լինի։
Նախատվածները նայում են իրար, ապա առանց մի խոսք
ասելու երկուսն էլ իջնում են ավանակից։
Մի քանի քայլ էլ չարած՝ մի օտարական սկսում է ծաղրել
նրանց.
=Չէի ուզենա այսքան հիմար լինել։ Ինչո՞ւ եք ավանակին
զբոսանքի տանում, եթե նա չի ծառայում, օգուտ չի բերում և
նույնիսկ ձեզնից մեկին չի տանում։
Հայրը մի բուռ ծղոտ է դնում ավանակի բերանը և ձեռքը
որդու ուսին դնելով՝ ասում.=Զավակս, ինչ էլ անենք, միևնույնն է, միշտ կլինի մեկը,
ով մեր արածի հետ համաձայն չի լինի։ Կարծում եմ՝ մենք ինքնե՛րս պետք է իմանանք, թե ո՛րն է ճիշտը։
ԻՄԱՍՏՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՄ
ԳԵՂԵՑԻԿ ԱՊՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ.գրքից