Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Աստվածաբանություն

Մղայ Աստուծոյ.Սկզբնական և ներգործական մեղքը

9 Սեպտեմբերի, 2022
Աստվածաբանություն, Եկեղեցին հայկական
Մղայ Աստուծոյ.Սկզբնական և ներգործական մեղքը
0
Կիսումներ
18
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

   Ինչպես  Ադամը,  Աստծուն  կամովին  թողնելով,  մտավ  սատանայի   իշխանության  տակ  ու  զրկվեց  Աստծո   որդին  լինելու պատվից՝ ժառանգելով տառապալից ու մահվամբ պսակվող  կյանքը,  այդպես էլ «վերջին Ադամի»՝ Քրիստոսի անունով   մկրտվողը,  կամովին  դուրս  գալով  սատանայի իշխանության  տակից  և  Սուրբ  Հոգով  մաքրվելով  մեր  նախահոր  անկման  պատճառը  հանդիսացած  մեղքից  ու  մինչ  մկրտության  պահն իր գործած բոլոր մեղքերից, դարձյալ որդեգրվում է Աստծուն: Սրանով  նա  հոգևոր  վերածնունդ  է  ապրում՝ բռնելով դեպի հավիտենական  կյանք կամ երկնքի  արքայություն  տանող  ճանապարհը: Ուրեմն՝ սկզբնական մեղքից ձերբազատվելը նշանակում է սատանայի  իշխանության  տակից  ելնել  ու  դարձյալ  Աստծուն  որդեգրվել՝ մահվանից դեպի կյանք քայլափոխել, սակայն սա դեռ չի նշանակում,  թե  փոխվում  է  մարդու  մեղանչական  դարձած  բնությունը,  և  այն  այլևս  մեղքին  ենթակա  չէ: Մարդը  շարունակում  է մնալ  ազատ  կամքի տեր բանական  էակ,  ով  իրավունք  ունի  չարի և  բարու  միջև  ընտրություն  կատարելու.  այլև  քնած  չէ  սատանան, որն իրեն ենթակա  չար  հրեշտակների   միջոցով շարունակում   է Աստծո որդեգիրներին մեղքի  զանազան  ծուղակների  մեջ  գցել՝ նպատակ ունենալով նրանց հեռացնել Աստծուց ու զրկել հավիտենական  կյանքից: Այս  իսկ  պատճառով  քրիստոնյան,  ով մկրտությամբ սկիզբն է դնում իր փրկության գործընթացի, Մկրտության և Դրոշմի (Կնունք) խորհուրդներով Սուրբ Հոգուց ստանում է շնորհ, այսինքն՝ աստվածային զորություն, օգնություն և   պաշտպանություն: Եվ իր ողջ կյանքի ընթացքում, Աստծո շնորհի զորակցությամբ և իր իսկ ջանքերով, նա կարիքն ունի շարունակ պայքարելու փրկության գլխավոր արգելքի՝ մեղքի դեմ, որով   և՝   սատանայի   ու նրա   դիվային   ամբողջ   բանակի:   Ինչպես ասում է մեր Եկեղեցու հայրերից Եզնիկ Կողբացին (Ե դ.), «Այս կյանքը պատերազմ   է»:  Իսկ   «մեր պատերազմը,  ասում  է ս. Պողոս  առաքյալը,   մարմնի  և  արյան  հետ  չէ,  այլ    իշխանությունների ու պետությունների,  այս  աշխարհի  խավարի  տիրակալների  և  երկնքի  ներքո  գտնվող  չար  ոգիների  հետ» (Եփես.  6։12):  Եվ մեր զորագլուխն ու առաջնորդն այս  պայքարում Քրիստոսն է:

   Բոլոր  այն  մեղքերը,  որ  քրիստոնյան  գործում  է  մկրտությունից հետո, կոչվում  են  ներգործական  մեղքեր,  որոնք  լինում  են  ներելի և մահուչափ կամ մահացու: Սկզբնական կամ ադամական մեղքից մեկընդմիշտ  մաքրվում  ենք  մկրտությամբ, իսկ ներգործական մեղքերից՝ շարունակաբար՝ ապաշխարությամբ: Ապաշխարությունը զղջումն է մեղքերի համար, դրանք խոստովանելը և ապա որպես գործված հանցանքների փոխհատուցում՝ բարի  գործեր, մանավանդ՝ ողորմության գործեր կատարելը:

Tags: ԱստվածաբանությունԵկեղեցին հայկական
Նախորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Բոլորդ էլ Աստծոյ որդիներ էք հաւատով ի Յիսուս Քրիստոս»:

Հաջորդ

Կրոնն իր խորությամբ չընկալելը, դրանով չապրելը բարեպաշտությունը վերածում է հիվանդության

Հաջորդ
Սուրբ Եպիփան Կիպրացու, Բաբելաս Հայրապետի և նրա երեք աշակերտների հիշատակության օր

Կրոնն իր խորությամբ չընկալելը, դրանով չապրելը բարեպաշտությունը վերածում է հիվանդության

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.