Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Եկեղեցին հայկական

Բարեկենդան Վարագա Սուրբ Խաչի

18 Սեպտեմբերի, 2022
Եկեղեցին հայկական, Լրահոս
Բարեկենդան Վարագա Սուրբ Խաչի
0
Կիսումներ
13
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Սուրբ Խաչին նվիրված չորրորդ՝ Վարագա Խաչի տոնը ազգային է, զուտ հայկական և նշում է միայն հայ եկեղեցին: Այս կիրակի սկսվում է Վարագա Սուրբ Խաչի տոնի Բարեկենդանը, այսինքն կիրակի երեկոյից սկսվում է շաբաթապահք: Պահեցողները պահքից դուրս կգան արդեն մյուս կիրակի՝ մասնակցելով Ս. Պատարագին և հաղորդվելով:

Ըստ ազգային գեղեցիկ ավանդության՝ Հռոմի Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից դրդված՝ Հռիփսիմյան երեսունյոթ կույսերը, Ս. Պողոս մենաստանը թողնելով, վանքի մայրապետ Գայանեի առաջնորդությամբ եկան Հայաստան և հաստատվեցին Վարագա լեռան վրա:

Կույսերից Հռիփսիմեի մոտ Քրիստոսի խաչափայտից մի մասունք կար, որ մշտապես կրում էր իր պարանոցին: Սուրբ մասունքը դեռևս Հակոբոս Տյառնեղբոր կողմից տրվել էր Հռոմի Պատրոնիկե կայսրուհուն: Վերջինս այդ սրբությունը իր հետ տանում է Հռոմ: Նրա մահից հետո այն անցնում է նրա քրիստոնյա ժառանգորդներին և ժառանգաբար հասնում Հռիփսիմե կույսին: Երբ Հայաստանում էլ սկսվեցին կույսերի դեմ հետապնդումներն ու հալածանքները, նրանք Աստծո նախախնամությամբ թողեցին մասունքը Վարագա լեռան մոտ ճգնող երկու քահանաների մոտ, որպեսզի կորուստի չմատնեն ու գնացին Վաղարշապատ: 

Անցավ մի քանի դար: 653թ-ին Թոդիկ անունով մի կրոնավոր՝ իր սրբասեր աշակերտ Հովելի հետ միասին գնում է ճգնելու Վարագ լեռան վրա և հաստատվում այն վայրում, ուր բնակվել են սուրբ կույսերը: Նրանք անընդմեջ աղոթքով ու ծոմապահությամբ խնդրում էին Տիրոջը, որ արժանացնի իրենց գտնելու և համբուրելու սուրբ մասունքը: Մարդասեր Աստված, Ով կատարում է Իր երկյուղածների կամքը, լսեց նրանց խնդրանքը: Եվ մի գիշեր երկնքում երևաց խաչանիշ լույսի նշանը, որը, 12 լուսեղեն սյուներով շրջապատված, մտավ եկեղեցի և կանգ առավ Ս. Սեղանի վրա: Վանահայրն ու իր աշակերտը լույսի հետևից շտապեցին եկեղեցի և Ս. Սեղանի վրա գտան թանկագին սուրբ նշանը` Քրիստոսի Խաչափայտի մասունքը:

Երբ հաստատվեց սուրբ մասունքի պատմական հավաստիությունը, նրանք, ի հիշատակ այդ հրաշափառ տեսիլի և մասունքի գյուտի, եկեղեցի կառուցեցին, իսկ այն եկեղեցին, ուր մնացել էր Ս. Նշանը, մեծացրին ու բարեկարգեցին: Վարագա լեռը, ուր վեր է խոյանում եկեղեցին, գտնվում է Վանի հարավ-արևելյան կողմում:

Ի վկայություն այդ հրաշքի՝ Ներսես Գ Տայեցի հայրապետը հաստատեց «Վարագա Սուրբ Խաչի» տոնը և գրեց «Նշանաւ ամենայաղթ խաչիւդ քո Քրիստոս» շարականը: Սահմանեց մեկ շաբաթ տևողությամբ պահք, որը ժողովրդական բարբառով կոչվում է «վանցոց պահք»:

Աղբյուր՝https://qahana.am/

Tags: Եկեղեցին հայկականԼրահոս
Նախորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից« Արդ, ինչ որ Աստուած միացրեց, մարդը թող չբաժանի»

Հաջորդ

 Դեպի  Աստված  դառնանք,  և  Նա  կդառնա  դեպի մեզ

Հաջորդ
Սուրբ Հովհան Ոսկեբերան: Ճառ աղոթքի մասին

 Դեպի  Աստված  դառնանք,  և  Նա  կդառնա  դեպի մեզ

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.