Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Եկեղեցին հայկական

 Դեպի  Աստված  դառնանք,  և  Նա  կդառնա  դեպի մեզ

19 Սեպտեմբերի, 2022
Եկեղեցին հայկական, Խոսք մեծաց
Սուրբ Հովհան Ոսկեբերան: Ճառ աղոթքի մասին
0
Կիսումներ
33
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

   Արդ, եղբայրնե՛ր,  Աստծո  սիրով  աղաչում  եմ,  անզեղջ  կամքով, մեղքերի   մեջ   չմեռնե՛նք,   այս   աշխարհից   անապաշխար   դուրս չելնե՛նք. որովհետև «ահավոր է կենդանի Աստծո ձեռքն ընկնելը» (Եբր. 10։31): Թեև անմեղ լինել չենք կարող, ինչը հրեշտակներին է հատուկ, մեղքի մեջ անզեղջ չլինե՛նք, ինչը հատուկ է սատանային, այլ  ինչը  մարդուն  է  հատուկ,  ա՛յն  կատարենք.  մեղքից  դառնանք, ապաշխարենք,  սրտով  զղջանք,  լեզվով  խոստովանենք  և  գործով արդարացվենք:     «Դեպի  Աստված  դառնանք,  և  Նա  կդառնա  դեպի մեզ» (հմմտ. Զաք. 1։3):
Երբ  զղջում  ենք  մեղքի  համար,  Աստված  մեզ  հետ  հաշտվում  է, երբ մեղքը խոստովանում ենք, Աստված մեզ ներում է շնորհում, և երբ  ապաշխարում  ենք,  պատիժներից  ազատվում  ենք:
   Բայց  եթե  դու  մեղքդ  չես  թողնում,  Աստված  էլ  մեղքիդ  պատիժը չի թողնում: Եթե դու դեպի Աստված չես դառնում, Նա էլ դեպի քեզ չի դառնում:
   Դո՛ւ հաշտվիր Աստծո հետ, քանզի դո՛ւ բարկացրիր Նրան: Դո՛ւ մոտեցիր Նրան, քանզի դո՛ւ հեռացար Նրանից և քեզ կորստյան    մատնեցիր:    Ինչպես    ասում    է    Դավիթ    մարգարեն, «Ովքեր  իրենց  հեռացրին  Քեզնից,  կորստյան  կմատնվեն» (Սաղմ. 72։7):
   Դո՛ւ գտիր քեզ, քանզի դո՛ւ քեզ կորցրիր: Դո՛ւ արդարացիր, քանզի դո՛ւ մեղանչեցիր: Որովհետև այն Աստվածը, Ով քեզ ստեղծեց առանց քեզ, քեզ չի արդարացնի առանց քեզ: Մի՛ ասա, թե՝ «Ողորմած  է  Աստված,  ինձ  կքավի»:  Ողորմա՛ծ  է,  այո՛,  բայց  նաև արդա՛ր. զղջացողներին ողորմում է, բայց չզղջացողներին արդարությամբ դատում ու քննում: Ողորմած է, բայց արժանավորների հանդեպ,   իսկ   անարժանների   համար   արդար   դատավոր   է:   Այս կյանքո՛ւմ   է   մեղավորի   հանդեպ   ողորմած,   իսկ   հանդերձյալում արդարադատ է: Այստե՛ղ է նստած ողորմության ու շնորհի աթոռին,  իսկ  այնտեղ  կնստի  դատաստանի  աթոռին:  Եվ  մենք  պետք  է կամ ամաչենք Նրա ողորմությունից, կամ երկնչենք Նրա արդարությունից: Այստե՛ղ է ներում, իսկ այնտեղ դատապարտում է:  Ինչպես  ասում  է  առաքյալը,  «Եթե  Աստծո  ներողամտությունն այստեղ  արհամարհում  ես,  քեզ  համար  բարկություն  ես  գանձում Աստծո   արդար   դատաստանի   օրը»  (հմմտ. Հռոմ. 2։4):   Քանզի կրակով  լցված  գեհենն  այն  է,  որ  ասում  է.  «Գնացե՛ք  Ինձանից, անիծվածնե՛ր, դեպի հավիտենական կրակը»  (Մատթ.25։ 41), որից թող փրկի մեզ ամենքի Փրկիչն ու մեր Քրիստոս Աստվածը, Ում փա՜ռք  հավիտյանս:  Ամեն:

Ս. Գրիգոր Տաթևացի, Գիրք քարոզութեան, որ կոչի Ձմեռան հատոր, էջ 236-327

Tags: Եկեղեցին հայկականԽոսք մեծաց
Նախորդ

Բարեկենդան Վարագա Սուրբ Խաչի

Հաջորդ

Սուրբ Մամասի, Փիլիկտիմոնի և Սիմեոն Սյունակյացի հիշատակության օր

Հաջորդ
Հակոբոսի նամակի մեկնություն(4.11-12)

Սուրբ Մամասի, Փիլիկտիմոնի և Սիմեոն Սյունակյացի հիշատակության օր

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.