Վարագա Սուրբ Խաչի տոնի նախօրյակին` սեպտեմբերի 24-ին (շաբաթ օրը) ժամը 17:00-ին՝ մեր ազգի դարձի ու ապաշխարության խորհրդով Էջմիածին քաղաքի մուտքի՝ Սբ Գրիգոր Լուսավորչի Աջի մոտից մեկնարկելու է ուխտերթ դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Ժամը 18:00-ին Մայր Աթոռում երկրպագության համար դուրս է բերվելու Տիրոջ կենսատու Խաչափայտի մասունքը և կատարվելու է մասնավոր աղոթք՝ վասն խաղաղության Հայաստան և Արցախ մեր հայրենիքի և զորակցության հայրենյաց պաշտպանների:
Սիրելի Քրիստոնյաներ, եկեք այդ օրը վերանորոգենք մեր ուխտը Տիրոջ հետ, միասին մեր քայլերն ուղղենք Սուրբ Էջմիածին, վկայենք մեր հավատքն առ Տեր Հիսուս Քրիստոս և միասնաբար հրաժարվենք չարից: