Առաջի պատուական ամենայաղթ խաչի քո՝ անկանիմք երկրպագելով եւ խնդրեմք զթողութիւն յանցանաց մերոց. քանզի սովաւ բարձեր զդատապարտութիւն ազգի մարդկան: Եւ այժմ վասն սրբոյ աստուածային քոյ նշանի՝ շնորհեա՛ զերկնային զխաղաղութիւնդ ամենայն աշխարհի:
- + +
«Քրիստոս Աստված մեր, Քո պատվական և ամենահաղթ Խաչին երկրպագելով՝ հայցում ենք թողություն մեր հանցանքներին, որովհետև նրա միջոցով վերացրեցիր մարդկային ցեղի դատապարտությունը։ Եվ այժմ Քո աստվածային սուրբ նշանով երկնային խաղաղությունդ պարգևիր համայն աշխարհին»։