«ԵՐԱՆԻ՜ ՀԵԶԵՐԻՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՆՐԱՆՔ ԵՐԿԻՐԸ ԿԺԱՌԱՆԳԵՆ» (ՄԱՏԹ. 5:5)։
Մեր այս դարում ո՞վ է հավատում այսպիսի մի խոսքի. «Երկիրը հեզերի ժառանգությունն է…»: Արդյո՞ք տեսնված բան է, որ հեզերը ժառանգեն երկիրը: Ամեն օր և մանավանդ այս օրերին երկրում ի՞նչ ենք տեսնում: Մի՞թե չենք տեսնում, որ հեզերն անդադար չարչարվում են բռնակալներից, իրենց դիրքից զրկվում և վտարվում են ավելի զորավորների ու ճարպիկների պատճառով:
Այս իրականությունը տեսնելուց հետո երկիրը հեզերին ժառանգելու խոստումը տարօրինակ չի՞ հնչում: Հասկանալի է, երբ նրանց խոստացվում է ներքին խաղաղություն, սրտի ուրախություն, Աստծու հետ հաղորդակցության երջանկություն: Բայց շատերի համար անհասկանալի է մնում, երբ խոստացվում է երկիրը, որին տիրանալու համար այդքա՜ն արյուն է թափվում և անողորմ այդքա՜ն ոճիրներ են գործվում:
Թերևս ոմանք փորձեն բնագրային «ճշտում» կատարել, և իրապես կան մի խումբ մեկնաբաններ, որոնք, ցանկանալով Ավետարանը հարմարեցնել ներկա կյանքին, մեզ ասում են, որ իբր բնագրում հիշատակվող «երկիրը» պետք է հասկանալ «երկինք»:
Եվ հետևաբար Հիսուս կամենում էր մխիթարել հեզերին՝ խոստանալով, որ նրանք այսրաշխարհային կյանքից հետո մեկ այլ աշխարհ են ժառանգելու: Սակայն այս բացատրությունը ևս չի գոհացնում: Հիսուսի խոսքը հստակ է. Նա հեզերին պարզորոշ խոստանում է երկիրն իբրև ժառանգություն:
«Հեզ» նշանակում է հանդարտաբարո, համբերատար, քաղցրաբարո, որ ո՛չ բռնավոր է և ո՛չ աշխարհակալ ու դեռ հակոտնյա է այդպիսիններին: Ուրեմն Հիսուս ինչո՞ւ է այսպես խոսում, ինչո՞ւ է ախորժում զարմացնել և, կարող ենք ասել, ապշահար թողնել իր ունկնդիրներին: Արդյո՞ք դա պարզապես խոսելու հատուկ եղանակ է:
ՀԱՅՐ ՂԵՎՈՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ԴՈՒՐՅԱՆ – ՆԱՀԱՏԱԿ ՀՈՎԻՎԸ
Տեր Հովսեփ քահանա Հակոբյանի Ֆբ. Էջից
88